ռուսաստանը կորցրել ա բանալիները։ (((:
#լտպ
ռուսաստանը կորցրել ա բանալիները։ (((:
#լտպ
ասում ա՝ անգամ վեհափառը չգիտի։ (((:
#լտպ
ես ամէն յարմար պահի նշում եմ որ մենք ռուսաստանի դաշնակիցը չենք, մենք ռուսաստանի պատանդն ենք։
այսպիսի սպատմութիւն կայ՝ https://en.wikipedia.org/wiki/Murder_of_Junko_Furuta
էս աղջիկը մինչեւ սպանուելը վախեցել ա սպառնալիքներից ու զանգել ա ծնողներին, ասել ա իբր իրան չեն առեւանգել, ինքն ինքնակամ փախել ա տանից։ ոստիկանութիւնը գործով չի զբաղուել էդ պատճառով։ ու նոյնիսկ մի պահ նա ներկայացրել ա բռնաբարողին ու պատանդ պահողին որպէս բոյֆրենդ։
պուտինն էլ սերժին թուղթ ա տուել ստորագրելու որ մենք ուզում ենք եատմ մտնել ու խնդրում ենք աջակցել այդ հարցում։
մեզ պարբերաբար սպառնում էին պատերազմով եւ զիջելով եւ վախենալով մենք միեւնոյնն ա ստացանք պատերազմը, պարտութիւնը, ու իհարկէ դրանով «չպրծանք», մեզ շարունակում ա ճնշել ռուսաստանը։
մենք ասում ենք որ ընտրել եաք եատմ֊ը, եւ այլ պետութիւններում մեզ հաւատում են՝ որ ընտրել ենք ինքնակամ եւ որ պատանդ պահող չկայ։
էս յօդուածը կարդացէք, սարսափելի ա։
#պատանդ #քաղաքականութիւն #ազատութիւն
այս անգամ ոնց որ հաւէս ստացուեց՝
https://toobnix.org/w/jHVnLMmJCyTGiv7HuuLkXS
#անոնռադիօ #եթեր #էլեկտրոնային
pinebook֊ի վրայ կրկին փորձում եմ յարմարուել enlightenment֊ին։
ամէն դէպքում՝ շատ ուրիշ ա։ այն ինձ մօտ չի ասոցացւում gnome֊ի կամ kde֊ի կամ mate֊ի կամ xfce֊ի կամ թէկուզ lxde֊ի պէս միջավայրերի հետ։
աւելի ա նման «ֆենսի» openbox֊ի։
ու զարմանում եմ՝ windowmaker֊ն ինձ մօտ շատ աշխոյժ վազել ա ամէն հին կարգիչների վրայ։ իսկ pinebook֊ի վրայ աշխատասեղանի անուան տեքստը fade in֊ով ցուցադրելը կարող ա վայրկեաններ տեւել։ շատ դանդաղ ա։
միւս կողմից, զարմանալիօրէն enlightenment֊ը ահաւոր արագ, առանց խնդիր ամէն տեսակ անիմացիաներ ա պատկերում, հաշւում։
այնպիսի տպաւորութիւն ա, որ pinebook֊ի վիդեօ դրայւերի մէջ ինչ֊որ հիմնական բան չեն իրականացրել, բայց opengl֊ի մասեր աւելի լաւ են իրականացրել։ տարօրինակ ա։
ինչեւէ, փորձում եմ յարմարուել, ու խնդիրներս հիմնականում նրանք են, որ enlightenment֊ը շատ ա իրա վրայ վերցնում։
setxkbmap անել՝ պիտի իր կարգաւորումներով նշես շարուածքները, այլապէս չի աշխատում։root window֊ի մէջ դնել xscreensaver֊ի որեւէ էկրանապահ անիմացիա, ինչը յաճախ անում եմ windowmaker֊ում։ դա նման ա «մէյնսթրիմ» միջավայրերի, երեւի դրանք արմատի պատուհանի վրայից իրենց պատուհանն են դնում պաստառով, այդ պատճառով իմ աշխատեցրած էկրանապահը պաստառի հետեւն ա յայտնւում։xsetroot -cursor_name right_ptr որ ձախլիկի մկնիկ լինի, իսկ enlightenment֊ում չնայած կարելի ա ասել, որ չխառնուի ու էքսի ցուցիչները նկարի, սակայն մէկ ա չեմ կարողանում ցուցիչի ուղղութիւնը փոխել։ու տէնց։
#լինուքս #տեք #միջավայր

միշել գոնդրիի այս հոլովակը ներկայացնում ա փարիզի կարեւոր պատմական թաղամաս շատ փախած ու ապշելու շէնքերով։
#երաժշտութիւն #հոլովակ #տեսահոլովակ #գոնդրի #պար #ճարտարապետութիւն #էլեկտրոնային #շէնք #արուեստ
ուրեմն էսպիսի ծրագիր կայ՝ flickcurl — շատ գործ ա արուած, շատ հետաքրքիր նախագիծ ա։
c֊ով ազատ ու լրիւ իմպլեմենտացիա ա flickr֊ի api֊ի։
ամէն ինչ կարող ես անել։ եւ փնտրել, եւ վերբեռնել եւ պիտակել, եւ աւելացնել ալբոմի մէջ։
վերջն ա։
միայն մի խնդիր ունի՝ չի աշխատում։ (:
ես յիշում եմ, դեռ շատ տարիներ առաջ այն փորձել էի, ու պայթում էր։
պայթում էր, ասում էր՝ free(): double free detected in tcache 2։
այսօր էլ ա նոյն ձեւ պայթում։
ոնց որ քաղաքապետարանից հող ուզես, յետոյ վերադարձնես, զի չես օգտագործում, յետոյ խառնուես ու էլի վերադարձնես։ ու քաղաքը պայթի։ ա չէ, քաղաքը չի պայթում, բայց դու ես պայթում։ քո այլ հողերով յանդերձ։
ու մարդիկ չեն իմանում c֊ն ինչ հին ու ահաւորն ա։ ես դեռ չեմ ասում որ անկանխատեսելի վարքագիծ կարող ա ունենալ ծրագիրդ։ ըստ ստանդարտի։
պարզապէս հմուտ ծրագրաւորողները գիտեն՝ սէնց բաներ գրել չի կարելի, զի յետոյ չգիտես ինչ ա լինելու։
բայց c֊ն մէկ ա ունի այդ «լատիներէնի» հմայքը, այն դիւթում եւ կախարդում ա, ձգում ա մարդկանց։
չէ՞ որ իրանով են գրել unix֊ը։ ախր այլ բան չունէին՝ դրանով են գրել։ հազիւ էլ դրանով են գրել, թէ չէ մինչ էդ մեքենայական կոդով էին գրում։ algol֊ն ունէին, բայց դա էլ կեանքից հեռու մարդիկ էին ստեղծում։ կեանքին մօտ այն բերեցին հետագայ թարմացումներով, եւ տարբեր ուղղութիւններ վերցնելով՝ ժան իշբիան ու նիկլաուս վիրտը։ (գուցէ կարելի ա նաեւ նշել լուկա կարդելիի, գրեգ նելսոնի եւ այլ հաւէս մարդկանցով օլիվետտիի ու դեքի թիմը)։
իհարկէ, յետոյ եկած լեզուների դիզայնի կորպորացիաների ստեղծագործական փորձերը, չնայած c֊ի շատ խնդիրներ լուծել են, բայց գուցէ եւ աւելի ահաւոր հրէշներ են ստեղծել։
(էսքան ասում եմ, բայց ես կը նախընտրեմ c֊ով ծրագրաւորող աշխատել, քան շատ ու շատ լեզուներով։ չնայած ահաւոր, ահաւոր ա։)։
ու էդ flickcurl֊ի հեղինակը չէր կարողանում խնդիրը լուծել տարիներ շարունակ։ իսկապէս բարդ ա շատ բան ֆիքսելը։ գուցէ էդքան կամք կամ ժամանակ չի տրամադրել, բայց՝ բարդ ա։ աւելի լաւ ա էդ խնդիրը ստեղծելու հնարաւորութիւն չունենալ ի սկզբանէ։
ինչեւէ։
ի դէպ, էս գիշեր կարողացայ այդ խնդիրը շրջանցել, տառապելով git֊ի master֊ի ելատեքստի վրայ։ ինձ դա պէտք ա որ մատեանից սինք անեմ նկարները ֆլիքր։ նախկինում այլ ծրագրով էի անում, որը չէր կարողանում պիտակել, օրինակ։ միայն վերբեռնում էր։
#տեք #ծրագրաւորում #արհեստ #արուեստ #ծրագրաւորման_լեզուներ #գրադարան #լատիներէն #իւնիքս #պատմութիւն #անկապ