_ու տենց_
_ու տենց_
Վահրամ Սահակյանը ռաբիսների վրով</а> (Vahram Sahakyan on rabis)։
http://www.youtube.com/watch?v=NnsGR6C_p-U _ու տենց _
Ֆանտասծիկ պլաստծիկ մաշին դա ճապոնական երաժիշտ Տանակա Տոմոյուկին է (Tanaka Tomoyuki (田中知之)) , շիբուկա-կեյի շարժման անդամ:
Խավարասերը եւ նրա դերը ճապոնական հեղափոխության մեջ։
էս մեկը էմբեդ լինում ա, բայց տեսաշարքը անկապ հավաքած ա, համենայն դեպս լսեք, հավեսն ա ։Ճ
Իսկ այս մեկը էմբեդ չի լինում անել։ Բայց նայեք, լրիվ լսդ-ական վիճակներով ա ։Ճ
_ու տենց _
ինչ-որ մեկը չդիմացավ ու հայկական հեռուստատեսության մասին հոլովակ նկարեց։
էլի օրինակ՝ յութուբը, հասարակական տարածք, որտեղ բոլորը կարող են արտահայտվել։ երբեմն սենց մարդիկ էլ են հանդիպում, ու դարդոտվում են։
եթե մարդիկ էլ լինեին, որ լավ բան ստեղծեին։ բայց դա գիտեմ, ավելի բարդ է, ռեսուրսներ է պահանջում։
ափդեյթ․ սարսափեցի ու հուզվեցի։ ինչ լավ ա հեռուստացույցս չեմ միացնում։
ու տենց
Ես հարցին կրկին ուզում եմ մոտենալ տեղեկատվական մո[ծ]իվներով։
Կան մարդիկ, ով տեղեկատվությունը իրենց միջով անցկացնում են, տրանզիտ են անում, իսկ կան մարդիկ, ով այն վերլուծում է, մտածում է դրա մասին։
Ի՞նչն է ստիպում ոմանց գիրքը դնել մի տեղ առանց կարդալու, կամ կարդալ ու ասենք գրել մատյանում՝ լավ գիրք էր, իսկ մյուսներին այդ գրքի մասին եւ պատճառով առաջացած մտքերը գրի առնելու։ Իհարկե, մտքերի առկայությունը կամ բացակայությունը։ Որը եւ պայմանավորված է մարդու տեսակով, ես կասեի, ավելի սպառոական, կամ ավելի մտածող։
Ո՞վ է մտածում։ Մտածում են նրանք, ով գնահատում է իրենք իրենց, իրենց ժամանակը, փորձում է իմաստավորել կյանքը։
Ու այսպես մենք մոտենում ենք նրան, որ կյանքի իմաստավորման տարբեր եղանակներ կան։ Նույն ծեծված երեխա ունենալ, ամուսնանալ, (ամենահեշտ գտնվողները), ստանալ կյանքից ինչ հնարավոր է, (ծխել, խմել, շռայլ կյանք, լավ մեքենա, մեծ կուրծքով աղջիկ, խոզի բուդ), իսկ չկարողանալու դեպքում կորուստ զգալ։ Դա իմաստավորելու ձեւ է նույնպես, բայց մի տեսակ խղճուկ, ինձ թվում է։ Ու այդ ձեւն է որ ծնում է դոգմաներ․ մեքենան սենց, աղջիկա կուրծքը սենց, քիթը սենց, կուսույթյունը թրու, օլիվյեն էլ սենց։ Դա «կարգին է» համարվում։ Ուրեմն, մնացածը՝ անկարգ։ Այդ դոգմաները դարնում են արժեքներ։ Եթե շատ են տարածված լինում, դրանց ասում են՝ ազգային արժեք։ Սխալմամբ են ասում։
Ազգային արժեքն է, օրինակ, երեխաներին կրթելը։ Եվ հրեաների մոտ, եւ հայերի։ Բայց ոչ սպիտակ նիվա քշելը։
Ասել որ սա այսպես պիտի լինի շատ հեշտ է, երբ առանց մտածելու ես փնտրում ճիշտը եւ բավարարվում դրանով։ Այստեղից է ռաբիսին եւ քյարթերին բնորոշ ոչ հանդուրժող լինելը այլերի նկատմամբ։
Ու այդ «ստանալ կյանքից»-ը իրականում չի մշակվում, չի ծամվում, չի մարսվում, մտնում դուրս է գալիս։
Մտածող մարդիկ այդպես չեն կարող որովհետեւ կամ բնական խելք ունեն որը անգործ չի կարող լինել, կամ սիրված են եղել երբ փոքր էին, սիրում են իրանք իրանց, գնահատում են, ու չեն կարող իրենց թույլ տալ այդպիսի դատարկ կյանք ունենալ։ Որը միշտ պահանջում է մուտք – ելք – մուտք – ելք, առանց մշակման։
ստդին-ստդաութ, ասպես ասած։ Բայց ինփութ-աութփուփի իմաստը տեխնիկայում այն է, որ մի տեղ մտնելուց, մշակվում է, ու ելքը վերամշակված է, ուրույն ձեւի, երանգ ունի, այլ է, հետաքրքիր է։ cat lav.yuv | denoise -n | resize axb | mpeg2enc -o a.m2v
«|» նշանը խողովակի, կապի մետաֆոր է։ Սա օրինակ է ինչպես մի ծրագիրը վերցնում է հում նյութ, մշակում է, ու այդ կապով տալիս է այլ ծրագրին։ Օրինակ այստեղ տեսանյութի հոսքը մաքրվում է denoise ծրագրով, հետո չափսը փոխում է resize ծրագրով, ու վերջում կոդավորվում է dvd ֆորմատ mpeg2enc ծրագրով։
Ի՞նչ իմաստ ունի ծրագիրը որը ոչ մի բան չի անում՞։ Դանդաղեցնում է գործը։ Իմաստ չի ունենում։
Այդպես էլ հասարակությանը ռաբիս պետք չէ։ Սահմանելով ռաբիս որպես չմտածող սպառողական մարդիկ։ Նույնիսկ վնաս է։
Ինչքան շատ մտածող մարդ լինի, այնքան շատ ուշադրություն կդարձնի դետալներին եւ նախագծերին, կգտնի թերություններ, դեբագ կանի համակարգը, կլավացնի այն։
Ինչքան շատ մտածող մարդ լինի, այնքան քիչ կլինի ոչ հանդուրժողականությունը, այնքան ավելի սոլիդար, միասնական կլինեն մարդիկ, ազգը, այնքան ավելի ուժեղ կլինեն ղեկավարության վրա ազդելու լծակները։ Դոգմածիկ ոչխարները խորանալ չեն ուզում, փոխել չեն ուզում, իսկ այն ինչի ուզում են՝ ստանում են։ հաց եւ զվաճանք։
Մտածող մարդիկ ազատությունը գնահատում են։ Օգտագործում են։ Արտահայտվում են։ Ով ինչպես կարող է։ Այդ իսկ պատճառով պոետների, գրողների, նկարիչների եւ գիտնականների հանդեպ են լինում ռեպրեսիաները առաջին հերթին։ Այսպիսով, չմտածող դոգմատիկ ռաբիզ լինելը ավելի ձեռնտու է, ապահով է։
Այդ պատճառով եմ ես համամիտ Զլոյանի հետ, որ ռաբիսը ապազգային է։
Ե՞լք։ Սա արատի օղակ է։ Ելք չեմ տեսնում։ Ոմանք ասում են, եթե ազգային ղեկավարություն ունենանք, լավ կլինի։ Ո՞րտեղից ոչխարներին ազգային ղեկավարություն։ Չի լինի դա, մինչեւ հասարակությունը չառողջանա, մտածել չսովորի, ու մասնավորապես․ ռաբիսից չազատվի։
Որովհետեւ ես քիչ առաջ ցույց տվեցի որ ռաբիսը՝ դոգմատիկ եւ չմտածող մարդն է։
Ռաբիսները իմաստավորում են կյանքը երեխա ունենալով, եւ փոխանցելով նրանց դոգմաներ, եւ մտածելը չսիրել։
Այդ է ի դեպ պատճառը, որ գյուղերից եկողները հաճախ զգում են իրենց սպիտակ ագռավ։ Ասենք, Օձունից եկած տղան հասկանում է, որ Երեւանում ռաբիսը գերակշռում է, որ իր նվագած երգերի, կամ իր երկար մազերի, կամ իր հավատքին վերաբերմունքի հանդեպ հանդուրժող չեն, ու զարմանում է։ Իր գյուղում նա իրեն շատ ավելի ազատ էր զգում։
Մտածողները լքում են երկիրը որովհետեւ իրենց նկատմամբ հանդուրժող չեն, քիչ երեխա են ունենում ու դաստիարակում, որովհետեւ այլ հետաքրքրություններ եւ իմաստներ են գտնում, ոչխարների մասսան գնալով շատանում է։ Դրանցից էլ գնացողներ կան, «կարգին» կյանքը օտար ափերում ավելի հասանելի է։ Իսկ բարեկամներ այնտեղ շատերը ունեն։
Իսկ այս աղետից ելք չեմ տեսնում։ Կրթություն։ Դպրոցներում նորմալ դասատուներ։ Ես մի քանի տենց մարդ ունեցել եմ։ Համալսարանիս հայերենի լրագրող դասատուն, նաեւ։ Որը սխալ հոդված է գրել, ու իր գլուխը ջարդել են։ Ու նա էլ մեզ դաս չէր տալիս։ Դրսից լիքը կիրթ մարդ բերելը։ Ո՞վ է բերելու։ Պետությունը չի բերելու։ Նրանք թե գան՝ գան։ Ու հիմա մենք կտեսնենք ինչքանով ենք մենք ազգ, ու ինչքանով գոյատեւելու ձգտում եւնենք որպես ազգ։ Կարծես առանձնապես չունենք։ Գլորում ենք։
Փակուղի է։
ու տենց
<blockquote style="border: 2px solid rgb(127, 195, 59); padding: 10pt;
<p> margin-left: 30pt; background-color: #a6df6d;">
<br /> Երկրորդ փուլում ռաբիսները, ներշնչված հնդկական կինոյից, ադրբեջանական երաժշտությունից, գողական երգերից, ստեղծում են իրենց կիտչային սուբկուլտուրան և մոդան: Նկարներ, ուր միզող երեխա է, գիշերանոթի վրա նստած աղջնակ, չեկանկա Ախթամար, Մասիսներ, և այդ զիբիլը գտավ իր զանգվածային սպառողին: Ֆ. Նիցշեն պնդում էր, որ տականքային հոգեբանությունը դառնում է վտանգավոր, երբ դառնում է ստեղծագործ: Ռաբիսը անվանում են քաղաքային ֆոլկլոր: Դա ճիշտ է, որովհետև ռաբիսը ժողովրդական-բանահյուսական երգ չի երգում, գյուղական չերևալու համար: Նրանց առաջարկած ռեպերտուարում հիմնական տեղը զբաղեցնում էին սիրային տառապանքների մասին քաղցրավուն երգերը: Շատ էին հոր, մոր, բալիկի, ախպերության, ազգի մասին երգերը: Գերեզմանային տրամադրություն էր երգերում. մեկի տողերում հերոսը համոզում է իր գերեզմանին ծաղիկներ բերել և այլն: Նրանք միօրինակորեն սենտիմենտալ էին, և ամենահուզիչ տեղում երգիչը պարտավոր էր կլկլացնել: Այդ սուբկուլտուրայի հիմնական տարածողները զապիսնոցներն էին, ռաբիսականության յուրօրինակ շտաբները:<br /> 60-ականների երևանյան կյանքի սկզբունքները կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. առաջին հերթին ընտանիքը, ուր իմ կանոններն են + շրջապատ, ուր բոլորը հավասար են + ամեն գնով չեզոքություն մյուսների շրջապատի հանդեպ: Ռաբիս միջավայրի կանոններն այլ են. ընտանեկան մեծ կլան, խիստ աստիճանակարգ + ընդհանուր միջավայր, աստիճանակարգով բաժանված նաչալնիկների և հասարակ մարդկանց + հասարակ մարդկանց փոխօգնություն: </p>
վիա լու_մատյան
ու տենց
<img src="http://norayr.am/weblog/uploads/2012/04/cybiko-games-500.gif" height="100" width="100%" >}}
[այստեղից][1]
բայց ի՞նչ ա մեզ խանգառում նույն բանը անել՞։ վայֆայ ունեցող հեռախոսները ավտոմատ ցանց կազմեն իար հետ։ կամ կոմպերը։ ապակենտրոնացված, ինքնակազմակերպվող։ հմ՞։
լրիվ անկախ պրովայդերներից կլինի շփվել՝ չաթ, ձայն, եթե մի 100-300մ մոտիկ ենք։ ու ամենակարեւորը լոկալչաթերի համար չվճարել։ ինձ շատ ա դուր գալիս միտքը։
նստեմ, շտո լի մաեմո-ի համար գրեմ։ ո՞վ ա իմ հետ, պրոտոկոլ մտածենք, անդրոիդի համար էլ սարեք նույնից, սիմբիանի․․․
ափդեյթ՝ [նեթսուկուկու][2]
_ու տենց_
[1]: http://www.computerra.ru/vision/588892/
[2]: http://netsukuku.freaknet.org/?pag=faq