
մինչուայլ

մինչուայլ
մի սրճարանի աշխատողները խօսում են, մէկն ասում ա՝ «հայկական դնեմ, հայկօյի երգերից»։ մեծ ա տարիքով։ միւսը՝ «չէ, արտասահմանեան միայն»։ ասում ա՝ «դէ հայկօյի երգերից», երեւի նկատի ունենալով որ «ռաբիզ» չի։ նա էլ պատասխանում ա՝ «ինչ ուզում ես դիր, բայց արտասահմանեան, ինչ ուզում ա լինի, մոդերն թըլքինգ օրինակ»։
#անկապ #զրոյց #երաժշտութիւն
պարզւում ա, «ջիգեար» բառը պարսկերէն ա։
պարսկերէն «ջիգեար» ( جیگر (jigar)) նշանակում ա լեարդ, բայց դա նաեւ ընկերական, ջերմ դիմելու ձեւ ա։
պարսկերէնում կայ سر (sar), որ նշանակում ա՝ գլուխ, իսկ կաթի սերն անուանում են سرشیر (sarshir) ոնց որ կաթի գլուխ, կամ կաթի վերեւ։
ստուգեցի, աճառեանի մօտ էլ կայ
սա արդէն արաբերէնից ա, ու նշանակում ա վատ տեղ, կամ ոչ նախանձելի տեղ, կամ դժոխք։
#հայերէն #պարսկերէն #արաբերէն
որպէսզի մալեւիչը սեւ քառակուսին նկարէր, պէտք ա հանրութիւնը պատրաստ լինէր այն հասկանալու եւ ընդունելու։
#մալեւիչ #հանրութիւն #արուեստ
էստեղ ռուսերէն պատմում ա, թէ ինչպէս են հաշւում աչքի որոշութիւնը, եւ արդեօք «ռետինա» էկրանների պիքսելներն աչքը չի նկատի։
սփոյլեր՝ պարզւում ա՝ 721կէտ/դոյմ(dpi)՝ ու պարզւում ա, միայն մի քանի սոնի հեռախօս ա անցել այդ թիւը։
Sony Xperia XZ Premium — 807 PPI
Sony Xperia Z5 Premium — 806 PPI
Sony Xperia Z5 Premium Dual — 801 PPI
Sony Xperia XZ2 Premium — 765 PPI
#տեք #որոշութիւն #լուծաչափ #լուծականութիւն #աչք #կենսաբանութիւն #էկրան #խցիկ
հիմա մարդիկ եկել են «մաստոդոն», ու օրինակ, խնդրում են էն, ինչ ունէին թուիթերում՝ մէջբերելու հնարաւորութիւն։
գարգրմնն էլ դէմ ա դրան, ու նա ա նախագծի հեղինակն ու ղեկավարը։
հարցն այն ա որ մարդիկ ոչ մի բեքգրաունդ չունեն՝ նախ չգիտեն ինչ ա ազատ ծրագրակազմը, նոր են իմանում որ կայ այլընտրանք, ու գալիս են այլընտրանք, չիմանալով դաշնեզերքի մասին, նոր են սովորում որ այ ապակենտրոն լուծում ա, պարզւում ա։
նախ՝ չեն իմանում դաշնեզերքի ու հաղորդակագրի մասին յետոյ՝ չեն իմանում ինչ ա ազատ ծրագրակազմը
ապա չեն իմանում ինչ տարբեր ձեւերով են կառավարւում տարբեր ազատ ծրագրակազմերը։
չեն իմանում որ հաղորդակարգը՝ «activity pub»֊ն ա, իսկ մաստոդոնը՝ իմպլեմենտացիաներից մէկը։
չեն իմանում որ հաղորդակարգը՝ ժողովրդավարական կառավարում ունի, իսկ այ մաստոդոն նախագիծը՝ ոչ։
չունեն բեքգրաունդը, որ իմանան՝ եթէ պէտք ա՝ ֆորք արէք մաստոդոնը, եւ կառավարէք ժողովրդավարական սկզբունքներով՝ եւ ձեր ուզած մէջբերումն աւելացրէք։
ու տէնց։
#մաստոդոն #դաշնեզերք #մարդիկ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ազատութիւն #հաղորդակարգ #ժողովրդավարութիւն
ուրեմն էս լափթոփիս «ֆանը» նէ՛նց աղմուկ ա հանում։
իրան անդրանիկն ա պատուիրել, ինքն ա դիմել սափորթի որ նորն ուղարկեն։
մինչեւ դիմել ա, էն օրը նստած եմ համալսարանի դասախօսների «յաջողութեան կենտրոնում», նոյն սենեակում եւս երկու մարդ ա նստած, գործ են անում։ ամաչում եմ իրենցից, զի շաաատ աղմուկ ա հանում, հաստատ պէտք ա իրանց խանգարի։
ուզում եմ ներողութիւն խնդրել, որ էդքան աղմկում ա, բայց դրանից էլ եմ ամաչում։ ու տէնց փորձում եմ ես էլ աշխատել։
ընթացքում զգում եմ, որ ճապոնական ցիկադաների պէս տէնց պարբերական ձայն կայ, հազիւ լսուող, բայց արհամարհում եմ։ էդ երկու մարդն էլ են արհամարհում, զի դէ կարգչիս «ֆանը» բաւական ուժեղ ա աղմկում, իսկ էն ձայնը հեռու ա ու սրա ֆոնին հազիւ լսուող։
ու տէնց մէկ էլ տեսնեմ համալսարանի կարեւոր մարդկանցից մէկը դրսից կանգնած ինձ ա նայում։ մտածում եմ ինձ չի նայում երեւի, այլ ուրիշին։ կրկին նայում եմ լափթոփի էկրանին։ յետոյ էլի գլուխս բարձրացնում եմ, տեսնում եմ նա ա արտայայտիչ նայում։ էլի գլուխս իջեցնում եմ։
յետոյ էլի բարձրացնում եմ, տեսնեմ նա արդէն ինչ֊որ բաներ ա ասում, ձեռքերով ա անում։ դէ դրսում ա, ապակու հետեւից։ մեզ մօտ էլ կարգչիս աղմուկն ա։
մէկ էլ ինչ֊որ մարդիկ դրսից եկան, սենեակը բացեցին, բղաւում են թէ՝
— բա չէ՞ք լսում, հրդէհի տագնապը։
ու մենք բոլորս՝
— չէէէ, ի՞նչ տագնապ։
այսպէս, լրիւ լերի դէյւիդեան, լրիւ կարող էր «զսպիր քո էնթուզիազմը» ֆիլմի էպիզոդի մաս լինէր։ էդ մեր համալսարանի պաշտօնեան էլ լրիւ կարող էր էդ էպիզոդում խաղալ ինքն իրան։
յ․ գ․ յետոյ յիշեցի որ մէյլերի մէջ տեսել եմ որ փորձնական հրդէհի տագնապ ա լինելու։ էն կողմից էլ տեսայ, ուր պարկինգն ա, որ երկու հրշէջ մեքենայ են եկել։ չգիտեմ ոնց են տեղաւորուել էդ պարկինգում։
ու տէնց։
#լափթոփ #աղմուկ #հրդէհ #տագնապ