— Ինչի՞դ է պետք իսկական անունդ գրես սփյուռքում։
— Դե, որ իմանան ես ինչ լավն եմ։
— Էլի կիմանան ինչ լավն ես։ Միայն անունը չեն իմանա, մականունը կիմանան։ Բայց էլի դու ես չէ՞ լավը։
#զրույց #սփյուռք #սփիւռք
— Ինչի՞դ է պետք իսկական անունդ գրես սփյուռքում։
— Դե, որ իմանան ես ինչ լավն եմ։
— Էլի կիմանան ինչ լավն ես։ Միայն անունը չեն իմանա, մականունը կիմանան։ Բայց էլի դու ես չէ՞ լավը։
#զրույց #սփյուռք #սփիւռք
#փաստորեն, այս հոդվածը որ ես այստեղ տարածել էի ու մտածում էի հայերեն թարգմանել, որ ասենք hy-it.org֊ի ժողովուրդը կարդան, ռուսները ռեակտիվ արդեն թարգմանեցին․ Երեխաները չգիտեն օգտվել կարգիչներից, ու ահա ինչու դա պետք է ձեզ անհանգստացնի՝ http://habrahabr.ru/post/189706/ ու տենց
Սոնան, հեղինակը՝ Թիֆլիսցի Ռեզոն է։ Ես իր հետ ծանոթացել եմ Տփղիսի լուերի եւ ոչիլների շուկայում, ֆոտո տեխնիկա վաճառող տղայի կողմերը։
Sona by Rezo from Tbilisi.
#օրիգամի #Թբիլիսի #աղջիկ #նկար #շարժանկար
#origami #Tbilisi #gif #girl
Ժան Գառզու (Գառնիկ Զուլումեան) «Ջրանցք Վենետիկում» Արցախ, Կերպարվեստի պետական թանգարան, Շուշի
Jean Carzou(Karnik Zouloumian) “The Canal in Venice" Artsakh, State museum of fine arts, Shoushi
#հայ֊նկարիչներ #Ժան֊Գառզու #Գառզու #Գառնիկ֊Զուլումեան #արվեստ #նկար #Վենետիկ #ջրանցք #Շուշի #Արցախ #կերպարվեստ
#armenian-painters #Carzou #Garzou #Jean-Carzou #Karnik-Zouloumian #art #painters #paintings #canal #Venice #French #Armenian #Shushi #Shoushi #Artsakh
Ճաշարանում հերթ եմ կանգնած՝
— Ներողություն, ձեզ մի րոպեյով,— ասում է սեղաններ մաքրող չաղլիկ, կլորիկ կինը։
— Ի՞նձ,— ասում եմ ես, չհավատալով, որ իմ մասին է։
— Այո, այո։
— Ի՞նձ
— Հաաա
— Ի՞նձ
Հերթս անցնում է, ես մոտենում եմ։
Նա ցույց է տալիս հեռախոս, որին գրված է «Ֆլայ», ու հարցնում․
— Իրա վրա կարելի՞ է սքայփ տեղադրել։
Ես հիշում եմ, որ խոհարարի մոտ նկատելով ն900, ասել եմ նրան, թե ինչ լավ խելախոս ունի, ու մի երկու հարցով օգնել, նույնիսկ տեղադրել եմ համայնքի արված լավացումները (քոմյունիթի ԷսԷսՅու), ու հավանաբար, այդ պատճառով է ինձ դիմում։
— Հմ, իսկ ի՞նչ ՕՀ է՞ իրա վրա, անդրոիդ է՞, — հարցնում եմ։
— Չգիտեմ, ամուսինս է նվիրել…
Այդ պահին մոտենում է ճաշարանի կառավարիչը ու ցրում նրան, ասում է, դա ամեն մեկն էլ կարող է անել, նա վեհ մասնագետ է, տենց բաներով չի զբաղվում։ Մերոնք արդեն անցել էին, ու ես միացա իրենց։
Հաջորդ օրը գնացի տեսնեմ, թե ինչ է այդ «Ֆլայը» իրենից ներկայացնում։ Նա չէր սպասում, որ կերեւամ։
Շատ անդրոիդանման ինտերֆեյս ուներ, բավական արձագանքող էր։ Բայց ոչ մի մենյուական տեղ չգտա, թե ինչ ՕՀ է, որն է բիլդի համարը։ Օպերա մոբայլ կար, մտա ինչ֊որ կայք, որ ասում է զննիչի յուզեր ագենտը։ Պարզվում է՝ ՆուքլեուսՕՍ, «մենթորի» օհը, ես արդեն տեսել եմ այն մի չինաֆոնի վրա։ Ահագին լավացրեն են։ Բայց դե, սքայփ պորտ արած չի։ Զարմանալին այն էր, որ այդ Ֆլայը ուներ մարկետ, ու այդ մարկետում շատ քիչ բան կար, մի քանի հիմար խաղ, որ վաճառվո՛ւմ էր, այն էն դրամով։ Ասենք՝ 350 դրամ մի խաղի համար։
Ես էլ չպատմեցի իրեն որ սքայփը լավ բան չի, ու ասենք ես չեմ օգտագործում, քանի որ մեկ է իր սարքի համար ոչ մի այլընտրանք չէի գտել։ Գուցե ջ2մե ջաբեր կլիենտ գտնեի, բայց նա տեքստ հավաքող չէր ըստ երեւույթին, իրեն ձայնն էր հետաքրքրում։ Հիմա բարեւում է, դեռ մի ամիս կշարունակի բարեւել, կարծում եմ։ Խոհարարի հետ այդպես էր։
#ճաշարան #մոբայլ #խելախոսներ #սքայփ #նուքլեուս֊օհ #ազատ֊ծա #պատմություն
2000 թիվ, ես նոր եմ վերադարձել բանակից ու աշխատում եմ գովազդի ռեժիսոր(օհ ոչ) մի ալիքում։
Բակի խանութի վաճառողուհին հարցեր է տալիս շանս մասին, ու նայելով ուսիցս միշտ անպակաս խցիկին, հետաքրքրվում է, թե որտե՞ղ եմ սովորել։
— Պոլիտեխնիկում։
— Պոլիտեխնիկում ո՞րտեղ։
— ՀՏ։
— Ես էլ եմ այնտեղ սովորել,— ուրախացած պատասխանում է նա, ու ավելացնում, — դե մեր բակն էլ սաղ ՀՏ֊ից են, Յաղջյանը, ՎըԾըի Վադիմը, (կամ էլ Վիկտորը, չեմ հիշում)— բայց մասնագիտությամբ աշխատո՞ւմ ես։
— Չէ, — ասում եմ համեստ։
— Հա, դե ես էլ, տեսնում ես, մասնագիտությամբ չեմ աշխատում, ինչ ժամանակներ են, — ասում է։
Իրոք, սովետի ժամանակ, նա գիտահետազոտական ինստիտուտում կաշխատեր, սուրճ կխմեր, կգործեր, նույնիսկ, գուցե ընկերներից վարակվեր ու գրքեր կկարդար, հետո էլ համեմատաբար բարձր աշխատավարձ կստանար, իսկ ամենակարեւորը, սոցիալական ստատուս կունենար։ Իսկ հիմա իր սոցիալական ստատուսը այլ է, քանի որ դաժան կապիտալիզմ է տիրում։
#ծրագրավորում #խանութ #կյանք #աշխատանք #ամառ #զրույց #կապիտալիզմ #սովետ #սոցիալիզմ
խանութում, դրամարկղի մոտ աշխատողը խոսում է կառավարչի հետ՝
— Չէ, ես ուզում եմ երեխուն վերցնել, ու մինչեւ սեպտեմբերի մեկը գնալ գյուղ, մեկ է արդեն դուրս եմ գալիս աշխատանքից
— Հա, դուրս ես գալիս ի՞նչ ես անելու։
— Դե ես չեմ աշխատի ստեղ դրամարկղի մոտ իմ մասնագիտական աշխատանքը թողած։
— Ինչի, ո՞րն է քո մասնագիտական աշխատանքը։
— Ծրագրավորող,— պատասխանում է ցածր իջեցնելով ձայնը, կարծես կամ վստահ չէ, որ ծրագրավորող է, կամ էլ չի ուզում իրան ավելի բարձր համարի, ու համեստ է։
#ծրագրավորում #խանութ #կյանք #աշխատանք #ամառ #զրույց