wow, polymorphism in limbo reminds templates http://9fans.net/archive/2004/05/373
#limbo #inferno #polymorphism #oop #programming
wow, polymorphism in limbo reminds templates http://9fans.net/archive/2004/05/373
#limbo #inferno #polymorphism #oop #programming
այսօր Ուլիխանեանում՝ Վարդան Հարութիւնեան եւ Վարդան Գասպարեան որպէս «Լայթհաուզ Նիւ Ջազ Փրոջեքթ»։ Սկիզբը՝ 20:30, գինը՝ 2000դր։
http://www.youtube.com/watch?v=arXLw1WFnmk
#մանի֊ասեմ #ջազ #երաժշտութիւն #միջոցառում #ուլիխանեան #վարդան֊հարութիւնեան #հայկական֊երաժշտութիւն #արուեստ
Ուրեմն, յիշո՞ւմ էք «only lovers left alive» ֆիլմում
Իսկ հիմա մի քիչ այլ թեմայից։ Գաղտնիք չէ, որ երբ մենք վճարում ենք կրեդիտկաներով, «իրենք» գիտեն մենք ուր ենք։ Իրականում իրենք գիտեն որտեղ ենք, քանի որ մենք ունենք մեզ հետ անձնական թրեքինգ սարքեր՝ հեռախօսներ։ Դրանք կպած են երեք ջի/ջիէսէմ աշտարակներին, իրենց մէջ սիմ քարտ է, որը ձեռք ենք բերում անձնագիր ներկայացնելով։ Ամէն մէկիս տեղաշարժը յայտնի է։
Լաւ, թւում է թէ, շատ հեշտ է դրանից պրծնել։ Չես ունենում սիմ քարտ։ Բայց դա էլ բաւական չէ։ Սիմ քարտը օգտագործւում է միայն ցանցում աւտորիզացիայի համար։ Առանց դրա ժամանակին աշխատում էին շտապ ծառայութիւնները։ Իսկ եթէ սիմ քարտ այդ հեռախօսի մէջ եղել է, ուրեմն ԻՄԵԻ֊ն արդեն «վառված» է, ու ձեր տեղանքը յայտնի է ցանկացած րոպէին։
Դրանից կարող է փրկել օդանաւի ռեժիմը, եթէ դրան վստահում էք։ Ես չեմ վստահում։ Մաեմո֊ն ունի տաբլետ մոդ, որ ստուգուած է, քնացնում է ջիէսէմ չիպը։ Էներգիան էլ քիչ է ծախսում։ Կարո՞ղ է արդե՞օք ջիէսէմ֊ը արթնացուել պրովայդերի կողմից։ Չգիտենք, քանի որ ջիէսէմ ֆիրմուերը փակ է, ոչ ոք այն չի կարդացել։
Եթէ կպնում ես միայն վայֆայներին, դա աւելի ապահով է, քանի որ
— բոլոր վայֆայներից կպնողների մասին տեղեկատւութիւնը չի հաւաքւում մի կենտրոնական տեղում։
— վայֆայ քարտի մակ հասցէն լինում է փոխել կպնելուց առաջ (ու յետոյ նոր չեքինուել ֆորսքուերում) ։
Այստեղ կրկին որոշակի վտանգ կայ՝ վարքագծի շաբլոններ։ Պրովայդերը քեզ կարող է նմանեցնել, իմանալով որ ասենք քո մեյլ սերուերին ես կպնում։ Այս առումով, ասենք ջիմեյլ ու դիմագիրք կպնելը աւելի անվտանգ է, քան սփիւռք․ամ, քանի որ սփիւռք֊ը ունի շատ աւելի քիչ ակտիւ օգտւողներ։
Հիմա խցիկների մասին։ Ամենուր կան խցիկներ։ Խցիկները ես դեռ բաւական անվտանգ եմ համարում, քանի որ իրենք չգիտեն մենք ով ենք։ Չի իրականացուած դէմքի ճանաչումը։ Եթէ հանցագործութիւն անես, յետոյ նոր տեսաձայնագրութիւնը կարող է օգտագործուել, եթէ դեռ ջնջուած չլինի։ կենտրոնացած չեն այդ ձայնագրութիւնները, ինչպէս եւ կենտրոնացած չեն վայֆայ ռաութերներին կպնողների մակ հասցէներ պարունակող լոգերը։
բայց եթէ մակ հասցէն լինում է փոխել, ապա երբ «ֆեյս դեթեքշնը» աշխատի դէմքը ի՞նչ անել։
այսպէս, կասկածում եմ, մի տաս տարուց, պէտք է պոնտեր անենք, իբր վամպիր ենք, կամ լաւ չենք տեսնում, ու մութ փաբերում ակնոցներով գցած լինենք եւ ակնոցներով գիրք կարդանք։
ու տենց
փաստօրէն փոխել են ժամը։ ամսի տասնութին է լինելու հակամաքսային երթը։
#երթ #ազատութիւն #երեւան #հայաստան #անկախութիւն
#serart #narina #music #armenian-music #serj-tankian #arto-tunjboyajian
@{
Փրչրթան✱ Թանաքեան ; norayr@spyurk.am} Շբթ 10 Մայ 2014 12:34:53 AMT
https://www.youtube.com/watch?v=UkXzo-CMFRA
#սերարտ #նարինա #երաժշտութիւն #հայկական֊երաժշտութիւն #սերժ֊թանգեան #արտո֊թունջբոյաջյան
https://www.youtube.com/watch?v=UkXzo-CMFRA
#սերարտ #նարինա #երաժշտութիւն #հայկական֊երաժշտութիւն #սերժ֊թանգեան #արտո֊թունջբոյաջյան
Ուկրաինայի դէպքերն էլ ցոյց տուին, որ հողը, զէնքը, վերահսկողութիւնը թղթով չեն փոխում։ Խոստացե՞լ են իրենց տարածքային ամբողջականութեան երաշխաւորողը լինել ԱՄՆ֊ն ու ՄԲ֊ն (ՌԴ֊ի մասին չեմ խօսում)։ Եւ ո՞ւր են։
(Յանուկովիչն էլ նոյնն էր անում, ինչ արել են ՍՍ֊ն ու ՌՔ֊ն։ Երկիրը թուլացրեց, պարտքերի մէջ խրեց։ Եւ բանակը հզօրացնելու փոխարէն բերկուտին՝ ժողովուրդ ծեծող֊սպանողներին էր աճեցնում։)
— ՌԴ֊ի զօրքը հայ֊թուրքական սահմանին նշանակում է ոչ թէ որ իրենք մեզ պաշտպան են, այլ որ մենք այդ սահմանը չենք վերահսկում։ Դա ապահով չէ, երբ դու քո սահմանը չես վերահսկում։
— Սահմանը պէտք է լինի այնպիսին, որ հնարաւոր պատերազմի դէպքում ռազմաճակատի գիծը հնարաւորինս կարճ լինի։ Նկատի ունեմ, օրինակ Քարվաճարը պէտք է վերահսկուի մեր կողմից, այն զիջելը խոստումների փոխարէն նշանակում է հնարաւոր հակամարտութեան դէպքում նախապէս թոյլ լինել։ Իսկ ո՞րն է երաշխիքը որ հակամարտութիւն այլեւս չի լինի։ Ո՞վ կարող է դա երաշխաւորել։ Այսօր ես չեմ տեսնում այդպիսի ուժ։ Կան տարբերակներ, երբ օտար զինուած ուժերը վերահսկելու են մեր տարածքը, այսինքն՝ մեզ նոյնպէս։ Դա նշանակում է՝ մենք օկուպացուած ենք։ Եւ նոյնիսկ դա, չնայած անընդունելի գին է, միեւնոյն է չի նշանակում, որ պատերազմ չի լինի։ Նշանակում է, որ կարող է եւս մէկ խանգարող ուժ ունենանք պատերազմի ժամանակ, ինչպէս դա եղաւ իննսունականներին։
#պատերազմ #խաղաղութիւն #Ուկրաինա #Ռուսաստան #ԱՄՆ #վերահսկողութիւն #Հայաստան #Արցախ #Քարվաճար #սահման #զգօն