Rights activists claim the running is a form or neurotic behavior brought about by living in the confines of a small cage. Some researchers, on the other hand, have suggested that the mice seemed to like, or enjoy running on the wheel, and even exhibited unhappy behavior if a wheel was removed.
Հայրս Բեռլին սովորելու էր ուղարկել նաև աղջկան Սառային (հայտնի թոքաբան Գրիգոր Սաղյանի կնոջը): Շուշիում չէին հասկանում ինչպես կարելի է աղջկան մենակ ուղարկել Գերմանիա, բայց Սառան շատ լավ էր սովորում, ոսկե մեդալով ավարտել էր Շուշիի երրորդ գիմնազիան և մինչև Գերմանիա գնալը գերմաներեն գիտեր: 1913-ին հայրս ու մայրս մեկնեցին Գերմանիա և Շվեյցարիա` զավակներին տեսնելու: Հիշում եմ, որ արտասահմանայան անձագիր ստանալու համար հայրս մեր բակում ապրող Սարգսին տվեց իր և կնոջ անձնագիրը, չորս ռուբլի և ուղարկեց ոստիկանական բաժին: Այդքան հեշտ էր: Գերմանիայից ինձ ու քրոջս շվեցարական ժամացույց էին բերել: Բեռլինում, երբ Սառայի հետ գնացքի իրենց կուպեում տեղավորվել էին, Սառան կանգնած էր մնացել, իսկ հորս կողքին մի տղամարդ է նստած եղել: Հայրս հայերեն ասել էր աղջկան. «Սառա, մատաղ քեզ, էս կողքես նստած էշին կլյոխը, վեր հասկանար, եր կկենար տու կնստեիր»: Ու հանկարծ, տղամարդը վեր է կենում ասելով. «Ներողություն, պարոն, թեպետ դուք ինձ «ավանակ» կոչեցիք, ես ուրախությամբ իմ տեղը զիջում եմ տիկնոջը»: Հայրս Շուշիում շատ էր պատմում այս դեպքը
Չէ՛, ինչ ուզում է լինի՝ ետ չեմ դառնալ, անց եմ կենալու։ Վճռեցի ու ասպանդակեցի իմ Այաքսին։ Այաքսը ծառս եղավ, ամբողջ թափով թռավ ու, մին էլ տեսնեմ՝ մենք ճահճի վերև կախված ենք օդում։ Հենց էդ րոպեին միտս ընկավ, որ Այաքսը շատ է հոգնած։ Էդ օրը մենք 25 թե 30 նապաստակի ետևից ենք ընկել ու բռնել… Էլ երկար միտք չարի, օդի մեջ ձիուս գլուխը շուռ տվի ու, հո՛պ, դարձյալ կանգնեցինք ճահճի ափին, ճիշտ էն տեղը, որտեղից Այաքսը թռել էր։