modern education.
#education
modern education.
#education
ի դէպ գուգլը սփիւռքի գրառումներին բաւական բարձր «ռենք» է տալիս։ չգիտեմ ինչ պատճառով։
ենթադրում եմ որ պիտակների ու ամ դոմենի, մասնաւորապէս
#գուգլ #սփիւռք
փաստօրէն երեւանում թէյ սարքելու դասընթացներ կան։ վա՛ու։
#փաստօրէն #երեւան #թէյ
մտածեցի, մեզ մօտ զոյգերի, ընտանիքների մեծ մասը միասին են, ոչ թէ այն պատճառով, որ տղամարդիկ իրենց սէրն են արտայայտում, լաւ են պահում, չեն կոպտում կանանց, գնահատում են իրենց, այլ այն պատճառով, որ կանայք խղճուկ են, ու լուզերական հոգեբանութիւն ունեն։ ու չեն թողնում գնում։ նաեւ անկախ չեն ֆինանսապէս։
Դու արդեն #23 տարեկան ես, իսկ քեզ դեռ ասում են ում հետ ընկերութիւն անես կամ չʼանես, ինչպէս հագնուես եւ երբ տուն գաս, չʼնայած որ առանձին ես ապրում։ Ոչինչ, լինում է որ զարգացման մէջ հետ են մնում, դեռ կը հասունանաս։ Կը սովորես, համայնքի արժենավայել անդամ կը դառնաս, ու աշխարհը կը հարստացնես քո յայտնագործութիւններով, արուեստով, ստեղծագործութիւններով։
Միայն շատ պէտք չէ հետ մնալ ուրիշներից, աշխատիր քո վրայ, էդպէս մի թող, թէ չէ արդեն եքա… ասում եմ թէ չէ սաղ կեանքդ կեղտոտ գործ կանես ուրիշի համար, կրակից կաշտաններ կը հանես, մինչեւ չուղարկի սպանդարան։
Այնպէս որ զգօն եղիր, եւ ծնունդդ շնորհաւոր։
Դուխո՛վ, լաւ կիլի, ամալըքյա, դբա լաւը, ու տենց։ ահա։
ես քեզ անտարբեր չեմ։
#անկախութիւն #զգօն #հայք #ուտենց
Թիֆլիսում էլ խաղաղութեանը նուիրուած բացօդեայ ռոք համերգ էր։ Ենթադրում եմ որ մոսկովեան խաղաղութեան երթի հետ պարզապէս չի զուգադիպել։
#խաղաղութիւն #համերգ #թիֆլիս #տփղիս #ռոք #փողոց
Բոլոր անտուն անտեր շների ականջներին կլոր ոշան կայ։ Առաջ մի անգամ էի նկատել, մտածում էի, բան է կպել։ Երեւի ինչ֊որ ձեւ նշում են, չգիտեմ ինչ, որ պատուաստա՞ծ են, ստերիլւզացուա՞ծ են։ ահա։
#թիֆլիս #շներ #փողոց #քաղաք #ուտենց