բանակը ինչպիսին պիտի լինի՝ http://uainfo.org/blognews/478169-babchenko-ministry-i-patriarh-kirill-vliyayut-na-oboronosposobnost-strany.html
#ռուսերէն #բանակ #իտալիա
բանակը ինչպիսին պիտի լինի՝ http://uainfo.org/blognews/478169-babchenko-ministry-i-patriarh-kirill-vliyayut-na-oboronosposobnost-strany.html
#ռուսերէն #բանակ #իտալիա
Հայաստանի Հանրապետութիւնը նպաստում է հայերէնի ուղղագրութեան միասնականացմանը։
Հայաստանի Հանրապետութեան օրէնքը լեզուի մասին
#հայաստանի֊հանրապետութիւն #լեզուի֊օրէնք #օրէնք #հայերէն #ուղղագրութիւն #քաղուածք
կայ մարդ որպէս նպատակ եւ մարդ որպէս միջոց։ ու կայ նախագիծ որպէս նպատակ եւ նախագիծ որպէս միջոց։
այսինքն նախագիծ անելու մոտիւը կարող է լինել որ նա կայանայ ասենք, ինչ֊որ բանի հետ կապ ունենայ, վեհ լինի, ճանաչուած լինի, ինչեւէ։ անկապ մոտիւ է, ըստ իս։ չգիտեմ, արդե՞օք լաւ կանի։
ամենակարեւորը՝ ես չեմ կարողանում, չեմ ուզում աջակցել նախագծի երբ հասկանում եմ, զգում եմ, որ այն միջոց է, ոչ թէ նպատակ։ ապա ես ոչ թէ նախագծին եմ աջակցում, այլ այդ մարդու այլ նպատակին, որի միջոցն է միայն նախագիծը։
(այսպէս, եթէ ես զգում եմ, որ ինձ մանիպուլացնում են որ ես ինչ֊որ բան անեմ, իսկ ես առանց այդ էլ էի ուզում դա անել, ես դա չեմ անում։ որ մանիպուլացնողը մանիպուլյացիայի համար դրական հաստատում չստանայ։)
(այլ հարց է, որ մարդիկ կան առհասարակ ոչ մի բան չեն անում։ ոչ մի։)
#շարժառիթ #մոտիւ #գործ #մարդ #նախագիծ #միջոց #նպատակ
պէտք չի ոչ մէկի աչքը ոչ մի բան խցկել քո մասին, կամ ասածդ, որ ուզում ես հասցնել։ դու քո համար ասենք քո բլոգում գրում ես, կամ քո գիտհաբում գործ ես անում։ ում պէտք է իրօք, ով իրօք հետաքրքրուած է՝ կը տեսնի։ ով չէ՝ չէ։ հա, շատ հաւանական է որ ոչ մէկ էլ քեզնով հետաքրքրուած չէ։ հա յետո՞յ ինչ։
մենք մենակ ենք, իսկ համակարգիչը, ինչպէս ասանժը գրում էր՝ տիեզերքի պէս անվերջութիւն է բայց մեզ աւելի մօտ։ ահա եւ սեղմում ենք ափի մէջ խելախօսը, չենք բաժանւում, քանի որ այն մի տիեզերք է, որը պոտենցիալ կարող է ինչ ասես անել։
մթոմ եկել եմ աշխատանքի գործ անեմ, սա եմ կարդում՝ http://mvvc44tv.cmle.ru/?a=note&id=26877
#ուկրաինա #ռուսաստան #ժողովրդավարութիւն #ազատութիւն #պուտին #յանուկովիչ #քաղաքականութիւն #ռուսերէն
խանութում խօսում ես, ասում են՝ անունդ ի՞նչ է, ասում ես՝ Սիմոն, յետոյ երբ վճարելու պահն է գալիս, հասկանում ես որ մի տեսակ քրեդիտ քարտը՝ անունդ վրան երեւի չտաս։