հետաքրքիր ա, ինչ իւրօրինակ հռչակում էր, բնաւ փառաւորի տպաւորութիւն չի թողնում, ստիպուած եւ անցանկալի անկախութիւն էր ստացուել այն անգամ։ հռչակագրի տեքստն էլ՝ խղճուկ տեսք ունի՝ համեմատելի չի 1990 թուի օգոստոսի 23֊ի, տեքստի հետ։

Հայաստանի անկախութեան տեքստը՝ առանց «անկախությիւն» և «հանրապետութիւն» բառերի, ընդունվուեց 1918-ի մայիսի 30-ին։

թաթուլի յօդուածից

այլ յօդուածից՝

Բաթումում, երբ հայ պատուիրակներից Ալեքսանդր Խատիսեանը Նոյ Ժորդանիային բողոքում է, որ գեղեցիկ բան չէ ընկերներին թողնել նեղությեան պահին, Վրաստանի ապագայ վարչապետը պատասխանում է. «Եթէ դուք խորտակուում էք, ապա մենք պարտաւոր չենք խորտակուել ձեզ հետ։ Վրաստանը սովոր չէ լինել թուրքերի իշխանութեան տակ, իսկ հայերը սովոր են»։

Մի շարք այլ կարծիքներ լսելուց յետոյ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը Վրաստանի անկախութեան հարցում ընդունում է հետեւեալ որոշումը՝ որպէս կատարուած փաստ ընդունել Վրաստանի անկախութիւնը, պահել կոռեկտ՝ առանց թշնամական որևէ քայլի։

սա էլ ա շատ հետաքրքրաշարժ՝

Վրացիները հայ գործիչերից բացի, նոյնն անում են թաթարների՝ ադրբեջանցիների հանդէպ, այն է՝ Թիֆլիսից հեռանալ, մինչդեռ և հայերը, և թաթարները չէին շտապում։ Ապա վրացիները հայերից և ադրբեջանցիներից պահանջում են անմիջապէս լքել նաև Անդրկովկասի Դաշնային Հանրապետութեան ղեկավարութեան նստավայրը՝ նախկին փոխարքայի պալատը։ Հայերը հեռանում են, ադրբեջանցիները՝ համառում. վրացիները նրանց հեռացնում են ուժով։

ի դէպ ադրբեջանի 1918 թուի հռչակագիրն աւելի մտածուած ու արժանավայել տեսք ունի՝ նրանում խօսուում ա իրաւունքներից եւ դիսկրիմինացիայի բացակայութիւնից, ինչպէս նաեւ յայտարարուում ա հարեւանների հետ բարեկամական յարաբերութիւններում լինելու մտադրութիւնը։ չեմ սիրում համեմատութիւններ ադրբեջանի հետ, ու բերում եմ սա կոնտեքստը պատկերելու համար՝ սէյմի խորհրդի ադրբեջանի մասը էնքան շփոթուած չէր, շէնքը լքել չցանկացաւ, կազմեց աւելի արժանավայել տեքստ, չնայած բաքու քաղաքը այդ պահին նոյնիսկ այդ խորհրդի կողմից չէր վերահսկուում։

հայերի խորհուրդը նոյնպէս չէր ցանկանում լքել թիֆլիսը եւ մեկնել երեւան, այլ ցանկանում էր կառավարել հայաստանը թիֆլիսից։ երեւան տեղափոխուելը մի քանի քաղաքական գործչի ջանքերի եւ վարչապետի հրաժարականի սպառնալիքի արդիւնք էր։

ինձ թում ա՝ աւաղ սէյմի պահպանումը իրատեսական չէր՝ շատ տարբեր ու իրարամերժ էին իր մասերի շահերն ու ձգտումները։ ինչը մասնաւորապէս արտայայտուեց յաջորդող պատերազմներով։ սակայն շատ հեռատես, ողջամիտ կը թուար այն ժամանակ չբաժանուելը, մի ձեւ լեզու գտնելը, իրար մէջ պատերազմներ բացասելը եւ միասին ապագայ ագրեսորներին դիմադրելը։

գայթակղութիւն կայ ասելու՝ երեք ազգն էլ մարդիկ էին՝ ո՞րտեղից իրենց այդ ողջամտութիւնը։ սակայն դա յաջողուեց շուէյցարիայում, ուր կան էթնիկ ֆրանսիացիներով ու էթնիկ գերմանացիներով բնակեցուած տարածքներ, իսկ ֆրանսիացիները գերմանացիների հետ թշնամական պատմութիւն ունէին։ այլ հարց ա որ շուէյցարիայի՝ հելուետիա կոնֆեդերացիայի ստեղծման նախապայմանները, կոնտեքստը ու պատմութիւնը լրիւ այլ էին։

այնպէս որ հայաստանի, վրաստանի ու ադրբեջանի անկախութիւնը նաեւ չկայացած բարեկամութեան պատմութիւն ա։

#անկախութիւն #պատմութիւն #պետականութիւն #1918 #սէյմ #հայաստան #վրաստան #ադրբեջան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

շատ դժուար է ճանաչել քո ունեցած կուլտուրան հնացած, եւ իւրացնել նորը։ պատկերացրէք, դուք մարդակեր էք։ հիմա արի ու ճանաչիր որ այս ամբողջ ժամանակ սխալ ես ապրել, ու սովորիր ուտել աղցաններ եւ տորթեր։ որ կուլտուրա չունէիր։ չէ՞ որ մարդ եփելու, խորովելու, համով պատրաստելու հարուստ փորձ, կարելի է ասել՝ կուլտուրա ունէիր։ հիմա արի, դա մի կողմ դիր, պատմութիւնդ մի կողմ դիր, ու «կրկին փորձիր»։ արդե՞օք հեշտ է այդ ամբողջ ժառանգութիւնն արժեզրկել եւ համարել որ չունես։ ու դատարկ էջից սկսել։ դատարկ էջը բարդ է եւ վախենալու։

եթէ դու սովետ ես ունեցել եօթանասուն տարի, ու ոչինչ, որ ինքը լիքը մարդ է անկապ տեղը տանջել եւ կոտորել, բայց զատո ունես ասենք կգբ֊ի կուլտուրա, ապա այն ինչի կուլտուրան ունես, դա սկսում ես գնահատել։ չէ՞ որ դա քո կուլտուրան է։ յետո՞յ ինչ որ մարդկանց գաղտնալսելու, խոշտանգելու կամ ահաբեկելու կուլտուրա է։ ինչ ունենք դա է։ բարբարոս հո չենք։ գիտենք ինչպէս է պէտք լաւ խոշտանգել եւ ահաբեկել։ այդ գերմանացիներն են յիմար, որ իրենց «շտազի»֊ի ժառանգութիւնը արժեզրկել են։ ի՜նչ երկիր էր ԳԴՀ֊ը՝ ահ֊ահ։ ամէնը աւիրեցին, քարը քարի վրայ չթողեցին։ ահ, ինչ երկիր էր։

նաեւ, բարդ է, երբ չես ունեցել ժողովրդավարութեան ձեւաւորուած մշակոյթ։ յետոյ իւրացնելը բարդ է։ աւելի հեշտ է օրինականացնել այն, ինչին սովոր ես եօթանասուն տարի, որ էլ չտառապես կեղծելով ինքդ էլ չգիտես ինչի համար։ ինչը եւ արել են միջին ասիայում, ու ադրբեջանում։

պետականութիւն էլ որ չունես, դրա կուլտուրան էլ չունես։ ու կորցնում ես այդ պետականութիւնը։ կամաց֊կամաց։

կուլտուրա փոխելը բարդ գործ է։ այդ պատճառով լաւ է ի սկզբանէ այն ունենալ, իսկ եթէ ունես՝ մի տեղ ճանապարհին պատահաբար չկորցնել։ դրա համար պէտք է զգօն լինել։ իսկ որ կորցրիր, յետոյ երբ նկատես, պէտք է վերադառնաս, փնտրես։ իսկ եթէ այս ընթացքում մէկն արդէն անցել վերցրե՞լ է։ լաւ կուլտուրան փողոցում գցած չի լինում, բոլորին էլ պէտք է լինում։ ուրեմն պէտք է նորը գտնել։

աւաղ, վաճառող չկայ։ բոլորն իրենց են պահում, չեն ուզում վաճառել։ ասում են՝ իմ ինքնութեան մասն է։ բայց տարբեր տեղեր գրուած ձեռնարկներ կան, թէ ինչպէս «սարքիր ինքդ» ձեւով այն ստանաս։ պարզապէս բարդ է, այսպէս ես փորձում, չի ստացւում, յետոյ այնպէս ես փորձում, ու էլի տապալում։ հիմա մինչեւ սովորենք հոգիներս դուրս է գալու։ այսինքն, յուսով եմ որ կհասցնենք մի ձեւ, մինչեւ հոգիներս դուրս չգայ։

#կուլտուրա #մշակոյթ #քաղաքականութիւն #սովետ #ժողովրդավարութիւն #պետականութիւն #անկախութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)