կանգնել եմ Դիլիջանում մի քանի րոպէով, որ տեղացի վարորդներին հարցնեմ արդեօք հանգիստ է նոյեմբերեանի ճանապարհը։ իսկ տաքսիստը նկատեց, որ հետեւի անիւս մի քիչ իջած է։ ապա գնացի կողքի «վուլկանիզացիան», դուրս եկայ մեքենայի միջից, վերադառնամ, տեսնեմ՝ վո՜ւյ, այս ի՞նչ աղջիկ է նստած կողքս։ (:

_MG_3649.CR2_O97U2X

իսկ ահա անձնական ռեկորդը՝ տասներկուս ու մի քիչ ժամ ղեկին։ 😛

screenshot03

եւ այդպէս

կանգնել եմ Դիլիջանում մի քանի րոպէով, որ տեղացի վարորդներին հարցնեմ արդեօք հանգիստ է նոյեմբերեանի ճանապարհը։ իսկ տաքսիստը նկատեց, որ հետեւի անիւս մի քիչ իջած է։ ապա գնացի կողքի «վուլկանիզացիան», դուրս եկայ մեքենայի միջից, վերադառնամ, տեսնեմ՝ վո՜ւյ, այս ի՞նչ աղջիկ է նստած կողքս։ (:

իսկ ահա անձնական ռեկորդը՝ տասներկու ու մի քիչ ժամ ղեկին։ :P

#աղջիկ #լուսանկարներ #նկար #դիմանկար #ուղեւորութիւն #քարտէզ #ուղի #բաթում #դիլիջան #էկրանահան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մեզ մօտ մի ամերիկացի էր եկել, գնալու տոմս չէր լինում, եղանակն էլ լաւը չէր լինում, վերջը քանի օր անց այդ բիւրո֊ի աղջիկն ասաց որ «Սիբերիան» աւիաուղիների տոմս կայ, Մոսկուայով։ Էս ամերիկացին ուրախացել է՝ իրեն թուացել է որ դա «Սաբինա էյրլայնս» ֊ի մասին է։ Նա գիտակցեց, որ բնաւ Սաբինայի չուերթով չի թռնում արդեն օդանաւի մէջ։

Իր նստարանի մէջքն ամէն տեղ ծալւում էր, ինչպէս նաեւ իր դիմացի նստարանի մէջքը։ Նա ստիպուած էր ամբողջ ժամանակ այն ձեռքերով պահել, որ իր վրայ չընկնի։ Երբ իջան Մոսկուայում, իսկ գիտէք, դեռ չիջաց հայերը սկսում են իրենց իրերը հանել պահարաններից, ռուս ուղեկցորդուհին, բոլորին տեղերը շպրտեց, իմանալով, որ էս ամերիկացու մօտ «քոնեքշն» է, այսինքն պէտք է յաջորդ օդանաւին հասնի դէպի ամերիկա։

Իրեն ու իր կնոջը առաջինը դուրս թողեցին օդանաւից… եւ իրենք իջան դատարկ աւտոբուսի մէջ։ Դուրսը մինուս երեսուն էր։ Իսկ աւտոբուսը, բնականաբար չէր տաքացւում։ Այսպէս, իրենք այդ աւտոբուսի մէջ մրսելով սպասեցին, մինչեւ օդանաւը դատարկուեց։ Իսկ յետոյ, երբ հասան տերմինալ, ամենավերջինը դուրս եկան, քանի որ ամենաառաջինն են նստել։ Յետոյ հազիւ հասան նահանգներ։ Նա ասաց, որ եթէ մինչ այդ Հայաստան եկած չլինէր, էլ երբեք չէր գայ։

#պատմութիւն #աւիաուղիներ #աւիացիա #ուղեւորութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Վարորդն լսում է մեր խոսքը, ասում է՝

— Հա՞յ եք։

— Դուք է՞լ։

Նա շարունակում է ռուսերեն՝

— Տատիկս էր հայ, Սաթինյան։

— Թիֆլիսահա՞յ։

— Այո, Թիֆլիսահայ։

Ու դնում է հատուկ մեզ համար երաժշտություն, մի մասը ռուսերեն, մի մասը հայերեն, կարծես «իմ հայաստան» է կոչվում։

— Լավ ա՞ — հարցնում է։

Ու ստեղ մերոնք լռում են… քանի որ նենց չի որ լավ է, բայց ի՞նչ ասես։

Հետո հետաքրքրվում է՝

— Սուրբ Սարգիսն արդեն անցա՞վ։

— Հա, անցավ։

— Բա զատիկը ե՞րբ է։

— Մարտին կարծես։

— Սկզբից լեհերի մոտ է, հետո հայերի, հետո մեր մոտ— ասում է, կամ նման մի բան։

— Հա,— ասում ենք, — երեւի։

Վերջում ես ջերմ «դիդի մադլոբա» ասացի։

Մարդը ուզում էր ուրախացնել, «տազ դավեզու, շտո ի տեբե պրիյատնը…» վիճակով։ Հիմա ո՞նց բացատրես, որ մենք լավ տղա չենք էդ երգը մեր համար չի։

ու տենց

#զրույց #զրոյց #վրաստան #թբիլիսի #թիֆլիս #տաքսի #վարորդ #սուրբ֊սարգիս #զատիկ #երգ #ուղեւորութիւն #ուղեվորություն #հայեր #ուտենց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)