մեզ մօտ մի ամերիկացի էր եկել, գնալու տոմս չէր լինում, եղանակն էլ լաւը չէր լինում, վերջը քանի օր անց այդ բիւրո֊ի աղջիկն ասաց որ «Սիբերիան» աւիաուղիների տոմս կայ, Մոսկուայով։ Էս ամերիկացին ուրախացել է՝ իրեն թուացել է որ դա «Սաբինա էյրլայնս» ֊ի մասին է։ Նա գիտակցեց, որ բնաւ Սաբինայի չուերթով չի թռնում արդեն օդանաւի մէջ։

Իր նստարանի մէջքն ամէն տեղ ծալւում էր, ինչպէս նաեւ իր դիմացի նստարանի մէջքը։ Նա ստիպուած էր ամբողջ ժամանակ այն ձեռքերով պահել, որ իր վրայ չընկնի։ Երբ իջան Մոսկուայում, իսկ գիտէք, դեռ չիջաց հայերը սկսում են իրենց իրերը հանել պահարաններից, ռուս ուղեկցորդուհին, բոլորին տեղերը շպրտեց, իմանալով, որ էս ամերիկացու մօտ «քոնեքշն» է, այսինքն պէտք է յաջորդ օդանաւին հասնի դէպի ամերիկա։

Իրեն ու իր կնոջը առաջինը դուրս թողեցին օդանաւից… եւ իրենք իջան դատարկ աւտոբուսի մէջ։ Դուրսը մինուս երեսուն էր։ Իսկ աւտոբուսը, բնականաբար չէր տաքացւում։ Այսպէս, իրենք այդ աւտոբուսի մէջ մրսելով սպասեցին, մինչեւ օդանաւը դատարկուեց։ Իսկ յետոյ, երբ հասան տերմինալ, ամենավերջինը դուրս եկան, քանի որ ամենաառաջինն են նստել։ Յետոյ հազիւ հասան նահանգներ։ Նա ասաց, որ եթէ մինչ այդ Հայաստան եկած չլինէր, էլ երբեք չէր գայ։

#պատմութիւն #աւիաուղիներ #աւիացիա #ուղեւորութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)