դէ նկարները չեն արտայայտում։ զի նոյնիսկ սքանը չի արտայայտում։ պէտք ա հէնց իսկականը նայել։
ու պատին պրոյեկատծ էլ աւելի տպաւորիչ ա։
#ֆոտո #լուսանկարներ #սլայդ
դէ նկարները չեն արտայայտում։ զի նոյնիսկ սքանը չի արտայայտում։ պէտք ա հէնց իսկականը նայել։
ու պատին պրոյեկատծ էլ աւելի տպաւորիչ ա։
#ֆոտո #լուսանկարներ #սլայդ
քարը թող ըրած ա։
#բարբառ #հայերէն
ինչ հաւէս ա, սփիւռքում url encoded յղում ես տալիս, դեկոդ արած ա ցոյց տալիս։ աաա։ վերջն ա։
#սփիւռք
պատմեմ ձեզ մի հին պատմութիւն այն մասին, ինչպէս ես իմացայ երկու հասկացութիւն։
տէնց, մի աղջիկ կար, իմ ու մի այլ աղջկայ մասին ասաւ՝ թէ «դուք մարգինալներ էք»։
ես էլ ասացի՝ «էդ ի՞նչ ա»։ զի չգիտէի։
իսկ յետոյ իր քրոջ մասին պատմեց, ասաւ՝ «նա տան աղջիկ ա»։
ես էլ ասացի՝ «էդ ի՞նչ ա»։ զի էլի չգիտէի։
ու հետաքրքիր ա որ երկուսն էլ չգիտէի։ նա ինձ բացատրեց, ինչպէս կարողացաւ։ #էդ_ինչ_ա
https://www.youtube.com/watch?v=0qTTxT2Yeqo #ստալին #պետերսոն #խսհմ #մարդիկ
սա էլ այքիւ֊ի մասին զրոյցն ա, որ մէջբերում էի՝ https://www.youtube.com/watch?v=41QtX6Mdojw
ասում ա, երբեք չես մտածի, որ թուղթ ծրարի մէջ դնելն էդքան բարդ ա, մինչեւ չտեսնես մարդն ինչքան ա տանջւում դա անելիս։ #պետերսոն
քամին գրել էր, թէ տեսնես ինչի՞ մեզ մօտ մի երկու հոգի են, ով տեքնիկական գրառումներ են անում, ընդամէնը։
իթ մասնաւորապէս այն պատճառով, որ կուլտուրա չունեն, մասնաւորապէս այն պատճառով, որ արտայայտուող ու կիսուող չեն, բայց, պակաս կարեւոր չի այն, որ հայերը լռելեայն շատ ընտանեկան են, ու պետերսոնի ասած «կեանքն» ունեն։
իսկ արեւմուտքում միջավայր ստեղծողների զգալի մասը կպած աշխատող են՝ փողով, կամ իրենք իրենց համար, էականն այն ա, որ «կեանք» չունեն։
ով «կեանք» ունի, հազուադէպ կը նախընտրի աշխատել թէկուզ բլոգային լաւ ու ծաւալուն հրապարակման վրայ, էլ չեմ ասում, ազատ նախագծի։ նոյնիսկ փող ստանալով, քիչ հաւանական ա, որ գործից դուրս գիրք կը գրի։ ըստ երեւոյթին, կը նախընտրեն ընտանիքը, կամ ընկերների հետ հանդիպումները։
ահագին բնական ա։
ու շատ լաւ բռնում ա հայերի՝ կանանց «կեանք» ասելուն։
զի եթէ պատասխանատւութիւններ «կեանք» ունի, բայց ուզում ա շատ աշխատել, կամ կեանքը չի թողնի՝ կապտակի, կը բերի իրեն կեանքի գոտի, կամ կուղղի իր աշխատանքն օգտակար տեղ, ասենք գրքից, իսկապէս, գոնէ շահոյթ ստանալ ա լինում։ որը կեանքին նպաստաւոր ա՝ շահոյթը կարելի ա ծախսել։
իսկ անկապ բլոգ գրառումներ֊բան, կամ ինչ֊որ ազատ ծա, էդ կեանքին պէտք ա դուր չգայ։ ոչ մասնակցութիւն ունես կեանքի կեանքում, ոչ էլ փող ես բերում։ անիմաստ ես դառնում։
ու դէ եթէ եւ չապտակի, եւ այստեղ, եւ այնտեղ, կեանք ունեցողը շատ մոտիւացիա ու ռեսուրս չի ունենայ հանրօգուտ գործերի համար։ հանրօգուտով կեանք չունեցողներն են զբաղւում։ իսկ այնտեղ չընտանեկան ու չախպերական մարդիկ տոկոսային յարաբերակցութեամբ շատ են։
ի դէպ ասեմ, որ ինձ համար, յարաբերութիւն (ներառեալ ընկերական) ստեղծելու լոգիստիկական խոչընդոտ ա հանդիսանում մարդկանց «կեանք» ունենալն ու ընտանեկան լինելը, բարեկամներին կապուած լինելը։
զուտ լոգիստիկական, ոչ մի այլ բան։ #կեանք #պետերսոն