https://www.youtube.com/watch?v=nmMRMIE3MGw
nasa֊ի ուղիղ եթեր՝ ջէյմս վեբ հեռադիտակից առաջին նկարներ։
https://www.youtube.com/watch?v=nmMRMIE3MGw
nasa֊ի ուղիղ եթեր՝ ջէյմս վեբ հեռադիտակից առաջին նկարներ։
այս տանը վերջին օրերն են։
ստեղ կատու ա ֆռֆռում, գնում ա հարեւանների տուն, գալիս ա ստեղ՝ բերանում շաատ փոքրիկ կատուի ձագ։ էդ ձագն էլ մլաւում ա երբեմն։
էդքան փոքր ա որ իրան մայրիկ ա պէտք, բայց էս կատուն որ երկրորդ օրն ա ձագին բերանի մէջ ման ա տալիս՝ մամա չի։ ոնց որ տղայ էլ ա։
ի՞նչ ա անում սրան տանել֊բերելով չեմ հասկանում։ գողացե՞լ ա ինչ֊որ տեղից։ մենակ գտե՞լ ա փորձում ա մի բան անել։ բայց չենք էլ կարող դրան մօտենալ։
կարճ ասած չգիտեմ ինչ անել։ :/
կը գնամ բարձրայարկի իններորդ յարկ, ̶ե̶ր̶կ̶ն̶ա̶յ̶ի̶ն̶ կատուային խնդիրներից հեռու։ #անկապ
երբ եօթուբից իմ վերբեռնած վիդեօներն էի քաշում, պարզուեց որ չեմ կարող ներբեռնել նրանք որ եօթուբը փակել ա պատճէնաշնորհի խնդիրների պատճառով։ իմ իսկ վերբեռնածը քաշել չի տալիս։
երէկ «հումուս֊կիմչի» պատահասկան ռուսներ էին եկել, որ այն գտել են «համացանցով»։ ուտում֊խօսում էին, մէկն էլ դժգոհում էր թէ բաւական հարուստ չի մենիւն, չհաւանեց։
ես «կիմչիի» պատրիոտ եմ, արիւնս եռաց, ուզում էի պատռել վերնաշապիկս, դէմքին թռնել, ասել՝ «եկել ես քսան միլիոնանոց քաղաքից հազիւ մի միլիոնանոց, աւտօտնակի օբյեկտին պահանջներ ես դնում», մէկ էլ իրենց մէջ եղած աղջիկներից մէկն ասաց՝ «ուզում ես հարուստ մենիւ՝ գնա մոսկուա։ չես ուզում չէ՞ մոսկուա գնալ։ ոչ մէկս չենք ուզում չէ՞։ դէ սսկուի ու կեր»։
տէնց, մէկ էլ բանկերից էին խօսում։ բոլորն էլ ստեղ եկել էին պատերազմի սկզբից յետոյ ու հաշիւներ բացել, յետոյ գնացել ինչ֊որ այլ երկիր։ բոլորի մօտ փողը երբ փոխանցում են իրենց, միւս օրը նստում ա, բացի մէկից։ իրան ասացին որ երեւի նրանից ա որ աշխատանքի պայմանագիրը բանկ չի ներկայացրել, զի բանկի համար կարեւոր ա թէ որտեղից ա իր եկամտի աղբիւրը։ ասացին որ գնայ ու տայ իրանց պայմանագիրը։
բոլորով պայմանաւորուեցին որ գնալու են կոնկրետ եւրոպական երկիր ու էնտեղ կապրեն մօտակայ ամիսները։
#անկապ #զրոյց
կոսենկօ֊ն՝ այօսի համար դեհանսերի մասին՝ https://bibliogram.pussthecat.org/p/Cflu-FWF-jh
հիմա այօս ընկերներս օրհնեալ են լինելու։
#այօս #օրհնեալ #կոսենկօ #ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն
մի բան էլ պատմեմ, մէկն ինձ ասում ա՝ shell link֊ս չի աշխատում ինչ օհ֊ս թարմացրին centos 7։ նախ զգացէք, կորպորատիւ տեղերում հնէաբանների ուսումնասիրութեան առարկայ centos 7֊ը դեռ նորամուծութիւն ա։
ի՞նչ ա այդ shell link֊ը՝ դեռ մինչ sshfs եւ դրա յայտնի լինելը, midnight commander֊ի համար դեռ 1998֊ին ստեղծուած էր fish անունով հաղորդակարգ։ մի պանելի վրայ բացւում ա հեռակայ մեքենայի ֆայլային համակարգը։
հաղորդակարգը կարելի ա եւ առանց mc֊ի օգտագործել՝ միւս մեքենայի վրայ ընդամէնը պէտք ա լինի rsh կամ ssh ու սովորական գործիքներ՝ ls օրինակ։
սա կողքից պատմեցի, իսկ էականն այն ա, որ դէ չէր կարողանում կպնել, ասացի՝ shell link֊ը աշխատել ա մինչեւ centos 7֊ի գոյութիւնը եւ կը շարունակի աշխատել դրանից յետոյ։ նայեցի՝ տեսնեմ, դէ իհարկէ, էն մեքենայի ssh մատնահետքն ա փոխուել, էդ պատճառով չի կպնում։
կոնսոլում տեսայ՝ known_hosts֊ի չորրորդ տողի վրայ բողոքեց։
ասի՝ sed -i 4d ~/.ssh/known_hosts արա։
հիմա ասում ա՝ բա ապագայում ի՞նչ անեմ։ ասում եմ՝ դէ կամ տես որ տողն ա, որ sed֊ով ջնջես, կամ ո՞ր տեքստային խմբագրիչն ես օգտագործում՝ դրանով բացի ջնջի, կամ էլ դէ կարող ես ամբողջ ֆայլը ջնջել, բայց ինչի՞ համար։
բացեց ֆայլը՝ ոնց որ gedit֊ով։ ու ասում ա սէնց ջնջեմ։ բայց տողը eol֊ի նշանով ա աւարտւում, իսկ իր խմբագրիչը դա ցոյց չի տալիս։ ես տեսնում եմ որ երեք տողի վրայ ա տեղաւորել իր խմբագրիչը, բայց նա միայն վերջին տողն ա ջնջել, ասում ա՝ «վե՞րջ, էսքա՞նը»։
ու կրկին՝ ընկերութիւնները փորձելով մարդկանց կեանքը «հեշտացնել» եւ «յարմարաւէտ» լուծումներ իրենց տալ, փոխարէնը կրթելու՝ խնդիր են ստեղծում։
եթէ նա vim֊ով բացէր այդ նիշքը, վերեւ֊ներքեւ տեղափոխուելով խմբագրիչը կը տանէր իրան իրական միւս տողը։ եւ մի հատ dd կանէր՝ ամբողջ տողը կը ջնջէր։
բայց նա vim֊ի կուլտուրա չունի, հետեւաբար նաեւ իրան խմբագրիչը չի օգնում հասկանալ թէ որտեղ ա տողը սկսւում, եւ որտեղ աւարտւում։
ու դա մեր հանրութեան կրթական տապալումն ա։ այդ կուլտուրան պէտք ա ձեռք բերէին դպրոցում։ եւ այո, իւնիքսով։ եւ այո, ոչ ուինդոուսով, որովհետեւ ուինդոուսում ի՞նչ անես, էնտեղ չկան յարմարաւէտ ձեւեր։
ու տէնց։
#տեք #իւնիքս #կրթութիւն #մշակոյթ
անդրանիկն ունէր գրառում այն մասին, ինչքան են ծրագրաւորողները լինուքսակենտրոն, եւ նոյնիսկ ուբունտուակենտրոն, երբ makefile֊ից apt են կանչում։
չէ՞ որ բոլորն ունեն դրանից։
այսօր նման մի մտածողութեանը առնչուեցի։
աշխատանքներիցս մէկում օգտագործում են «մայքրոսոֆտ թիմս»։ իրականում ուրախ եմ, զի չաթը օգտակար բան ա։ ինչքան էլ «թիմսը» դախ չլինի։ ես այն աշխատեցնում եմ ոչ իմ համակարգչի մէջ՝ իրենց համակարգչին եմ կպնում, ու բացում դիտարկիչի մէջ, եւ ոչ յաւելուածով։
ամէն դէպքում, նոյնիսկ ուրիշի համակարգչում աւելի յարմար ա իւնիքսով աշխատել, քան ուինդոուսով։
ու մտածեցի՝ տեսնեմ ոնց ա աշխատում «թիմս» յաւելուածը։ գտայ appimage։ դրանց հետ իմ փորձառութիւնն այն ա որ չնայած տեսականօրէն պէտք ա որ ամէն պէտքականն իրենց հետ բերեն, բայց պարզւում ա պահանջներ ունեն՝ մէկը systemd ա ուզում, մէկը wayland, էս մէկն էլ ուզեց libffmpeg.so։
ասի լաւ, տեսնեմ։ նախ պարզուեց centos֊ի համար ffmpeg առհասարակ չկայ։ ամէնն առանց դրա ա շինած։ անհաւատալու էր։ ու այն կարելի ա տեղակայել ոչ թէ նոյնիսկ fedora֊ի epel֊ից, այլ rpmfusion֊ից։ ամէն դէպքում էդ մեքենայի վրայ տեղակայման արտօնութիւն չունէի, բայց հետաքրքրութեան համար փորձեցի մի թեստային մեքենայի վրայ տեղակայել ffmpeg ու տեսայ որ իր հետ եկած որպէս կախուածութիւն ffmpeg-libs փաթեթը չի պարունակում libffmpeg.so։ մի քիչ զարմացայ բայց ամէն դէպքում գիտէի որ պէտք ա մեր գործի տեղի ստանդարտ մեքենայի վրայ շինել ffmpeg որ յանկարծ աւելի շատ գրադարաններին չկպնի, քան ստանդարտ մեքենայի վրայ ա։
վերցրեցի կայքից վերջին snapshot֊ը, շինեցի՝ ստացայ ffmpeg ծրագիրն ու մի քանի գրադարան՝ libavcodec, libavformat, libavutil եւ այլն, բայց ոչ libffmpeg.so։ ու էստեղ ես կարդացի ու ջոկեցի, որ այդ libffmpeg.so֊ն գոյութիւն ունի միայն ubuntu համակարգում, որովհետեւ էնտեղ որոշուել ա այդ մի քանի գրադարանի օբյեկտային ֆայլերը միացնել իրար ու փոխարէնը ստեղծել մի libffmpeg.so որը կը պարունակի այդ բոլոր գրադարանների օբյեկտային ֆայլերը։
ու դա ubuntu սպեցիֆիկ լուծում ա։ երբ պարզապէս ելատեքստից շինում ես ffmpeg իրենց իսկ makefile֊ով էդպէս չի լինում։
իսկ microsoft֊ի դեւելոփերները դէ ի՞նչ իմանան որ բացի ubuntu֊ից այլ չեմ ասում իւնիքսներ, այլ լինուքսներ կան, ու փոքրամասնութիւնը չի որ թողնում ա ոնց կայ ըստ նախագծողների՝ մի քանի գրադարան։
յետոյ դէ սարքեցի այդ մի գրադարանը՝
/usr/bin/gcc -shared -Wl,-soname,libffmpeg -Llibavcodec -Llibavformat -Llibavutil -Llibswscale -Llibswresample -lm -lz -o libffmpeg.so
չօգնեց, բայց դա այլ պատմութիւն ա։
իհարկէ, եթէ microsoft֊ը լուրջ վերաբերուէր նախագծին, այն կը ստուգէին տարբեր֊տարբեր համակարգերի տակ ու կը բացայայտէին էն, ինչ բացայայտեցի ես՝ libffmpeg հասկացութիւնը ubuntu֊ի թիմի յօրինածն ա, իրենց սպեցիֆիկ լուծում ա։ բայց էսպէս, երբ լուրջ չի, ոչ մէկի մտքով չանցաւ որ կարող ա էդպէս չլինի, կամ որ ubuntu֊ից դուրս աշխարհ կայ։
իհարկէ, դա նաեւ նրանից ա ում են ընդունում գործի։ մի քիչ հետաքրքրուող մարդիկ կը փորձէին իրենց իսկ համակարգիչների վրայ, մէկը պայմանական arch կունենար, ու կը զգային որ խնդիր կայ։
իսկ կորպորատիւ տեղերում յաճախ են էն մարդիկ որ հետաքրքրուող չեն՝ գործ են տուել, ասել են՝ ահա ձեզ ubuntu, նէնց արէք որ դրա վրայ աշխատի, իրենք էլ արել են։
ու տէնց։
#տեք #լինուքսակենտրոն #ուբունտուակենտրոն #իւնիքս #մշակոյթ