– էս Ջոբսական սուրճ ա։
– հմ՞
– ՄակԿոֆե ա։
ու տենց
– էս Ջոբսական սուրճ ա։
– հմ՞
– ՄակԿոֆե ա։
ու տենց
Թարումեանի ArianAMU-ն րեդիսթրիբյութաբլ չի։
Բայց ճիշտ ֆորմալ ձև իրան ինսթալ անելու համար պետք ա։ Ասենք պաշտոնական ռեպոների մեջ ավելացնելու համար։ Ահա և սա՝ http://norayr.am/works/tarumian/
Քաշում ա կայքից, բիլդ ա անում rpm: Որը արդեն րեդիսթրիբյութաբլ չի, քանի որ տառատեսակներ ա պարունակում։
Մանրամասները սպեկ ֆայլի մեջ։
ու տենց
– ասում ես ո՞նց ես – որերորդ անգամ հարցրեց նա։
Ինչու՞ այսքան անգամ։ Ես գիտեմ պատասխանը։
Որովհետև այդ տղայի հայրիկը, կամ մայրիկը, կամ էլ տատիկ-պապիկը իրեն դեռ վաղուուուու՜ց սովորեցրել են՝ «բալիկ ջան, երբ զանգում ես ընկերոջդ` տնայինը իմանալու համար, նենց հարցրու, որ չնկատի ինչի համար ես զանգել»։
Էդ ո՞նց կլինի չնկատել։ Ձեզանից մեկը կա՞ որ չի նկատել։
Ավելին, ախր եթե անիմաստ բան ես ասում, կամ անիմաստ բան լսում ես, ուրեմն ինքդ քեզ չես հարգում որ անկապ ժամանակդ սպառնում ես։ Էլ չեմ ասում զրուցակցին հարգելու մասին։ «Բլիժե կ ծելու» – մտածեցի ես ու հարցրեցի․
– Ինչո՞վ կարող եմ օգնել, թանկագին Ա։
– Ձեր մոտ վարչապետի ադմինի գործ չկա՞։ Թե չէ դե գիտես էլի մեր մոտ ոնց ա։
Ես բնավ չգիտեմ իրենց մոտ ոնց ա։ Սակայն մեր մոտ էլ, ի՞նչ խաբեմ, թափուր տեղ չկա։
– Լսի չէ, չկա։ Կուզենայի լիներ, որովհետև գործը իրոք շատ ա, հազիվ ենք հասցնում։ Բայց չէ, չկա։
– Իսկ թեքնիքալ րայթերի՞ – մարող հույսով հարցրեց Ա-ն։
– Հմ։ Էդ ես չգիտեմ։ Բայց մեր կայքում լինում են հայտարարություններ երբ տեղ ա լինում։ – (Հա, տենց ա, լուրջ լինում են, չեմ խաբում։ Էդքան կարգին մարդ չդիմեց, որ հաստիքն ել կտրեցին։)
– Դե լավ, ասում ես ո՞նց ես – կրկնվեց Ա-ն, որպիսի մեր դարավոր ընկերության մեջ այլևս ոչ մի կասկած չմնա։
– Օ՜հ ոչ։ Էլ մի՛։
– Հ՞մ։ Բա ի՞նչ ես անում, ի՞նչ պլաններ կան։
– Կարմիր քարտ եմ շահել, գնում եմ Մարս։ ( «մնե պրիշլոս սձելած աբորտ պատամու շտո յա պրինիմալա նարկոծիկի կագդա բիլա բերեմեննա» սերիայից ա)
– Հա։ Ապրես։
– Հա, ապրեմ։
Սակայն «գնալ» բառը արդեն հասավ։
– Ասում ես ի՞նչ նորություն կա, ու՞ր ես գնու՞մ։
Մտածում եմ, եթե հետաքրքրվում ա, գուցե ուզում ա հետաքրքրվել։ Ու գուցե մաքուր ձևականություն չի՞։
– Սթոլմանն ա գալիս, լսե՞լ ես։ Գնալու՞ ես։
– Սթոլմա՞նը։
– Ահա։
– Չէ, ես Ջեթրո Թալին գնացի, Սթոլմանին էլ չեմ գնա։
– ․․․
Վարագույր։
ու տենց
Բլոգը ճիշտ օգտագործեմ, որպես վեբ լոգ՝
[այստեղից][1]
_ու տենց_
[1]: http://www.linux.org.ru/news/pda/5500848/page1?lastmod=1288758835336#comment-5513735

Լեվը ինձ ասեց մի անգամ՝ «էդ ոնց ես կորպորացիայի համար աշխատում եթե էդպիսի օփենսորսի երկրպագու ես»։
Ինչ որ ինձ չեն դզում ֆանածիկ օփենսորսշիկներ(որովհետև իրանք բան չեն ջոկում), ինչպես նաև չի դզում, երբ բաց ԾԱ-ի հեևորդների մասին կրոնական ֆանածիկների պես կարծիք ա լինում։
Ահա թե ինչ եմ ես մտածում․
Օփենսորս չեր լինի, կամ չեր լինի այսպիսի ծավալով և որակով, եթե ոչ կորպորացիենրը։ Հավեսն հենց այն է, որ պարզվում ա, ինթելին, այբիէմին, էյջփիին ու լիքը այլ կորպորացիաներին ձեռ ա տալիս օփենսորսին փող տալ կամ օփենսորս ծրագրեր ստեղծելը։
Ու ես կարծում եմ բաց ԾԱ-ն ծնվել է Միացյալ Նահանգներում ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ է տեղի ունեցել համակարգչային հեղափոխությունը, բայց և այն պատճառով որ ՄՆ-ի պես հարուստ ու զարգացած տնտեսության պայմաններում է որ մարդիկ կարողացան օփենսորսով փող աշխատել։

Ու եթե նայենք, լինուքս միջուկի մեծ մասը կորպորացիաների շնորհիվ ա գրված, ջիսիսի-ն, ջիդիբի-ն բնավ ԳՆՈՒ-ի ատրիբուծիկայով մայկա-տռուսիկ վաճառքի փողով չեն գրված, այլ սկզբնական ժամանակ, Սթոլմանը ժամը երկուհարյուր դոլար փող էր վերցնում (ութանասունականների սկզբին դա լիքը փող էր) իր իսկ գրած ծրագրերի սափորթի համար, իսկ այժմ, ջիսիսին բիզնեսի փողերով ա գրվում, նաև կորպորատիվ փողերով։
Իսկ հավեսն այդ ամեն ինչի այն է, որ ասենք Սանը օփենօֆիս ա ֆինանսավորում, իսկ մենք բոլորս շահում ենք։ Որովհետև այդ ձևով նախագծածը դառնում է հանրության սեփականություն, ու բնավ ոչ միայն այդ կորպորացիայի։
Փաստորեն, բաց ԾԱ-ն դա պարզապես բիզնես անելու մի այլ ոճ է, ու ոչ մի պոեզիա։
Դե լավ, հանրությունը շահում ա բիզնեսի այդ ոճից, բիզնեսն ել է հաճախ կարողանում գոյատևել հենց այդ ձևով։
Իսկ այն որ հանրությունը շահում է, դարձնում է աշխատանքի ոճը մի տեսակ հանրային, սոցիալիստական, հա՞։
Բայց և նույն նահանգները որոշ ոլորտներում ավելի սոցիալիստական են, երբ Հայաստանում նույն ոլորտներում այրունարբու կապիտալիզմ է։
Իսկ այն որ սոֆթը բաց է, այդպես էլ պիտի լիներ, էնա Կնուտն ել ա գրել որ ալգորիթմերը մաթեմ են, իսկ մաթեմը պատենտավորելու ենթակա չէ ըստ օրենքի։
ու տենց
քրոսփոսթ graffiti_am{.lj-user}
ու տենց
եկել եմ ասեմ, որ Ամերիկաները ինձ ընդհանուր առմամբ մի տեսակ լիքը դուր եկան։
մանրամասները հետո։
մնացեք մեզ հետ։
ու տենց