ասք Ջեթրո Թալի հետ բնավ չհամեմատվելու մասին

– ասում ես ո՞նց ես – որերորդ անգամ հարցրեց նա։

Ինչու՞ այսքան անգամ։ Ես գիտեմ պատասխանը։

Որովհետև այդ տղայի հայրիկը, կամ մայրիկը, կամ էլ տատիկ-պապիկը իրեն դեռ վաղուուուու՜ց սովորեցրել են՝ «բալիկ ջան, երբ զանգում ես ընկերոջդ` տնայինը իմանալու համար, նենց հարցրու, որ չնկատի ինչի համար ես զանգել»։

Էդ ո՞նց կլինի չնկատել։ Ձեզանից մեկը կա՞ որ չի նկատել։

Ավելին, ախր եթե անիմաստ բան ես ասում, կամ անիմաստ բան լսում ես, ուրեմն ինքդ քեզ չես հարգում որ անկապ ժամանակդ սպառնում ես։ Էլ չեմ ասում զրուցակցին հարգելու մասին։ «Բլիժե կ ծելու» – մտածեցի ես ու հարցրեցի․

– Ինչո՞վ կարող եմ օգնել, թանկագին Ա։

– Ձեր մոտ վարչապետի ադմինի գործ չկա՞։ Թե չէ դե գիտես էլի մեր մոտ ոնց ա։

Ես բնավ չգիտեմ իրենց մոտ ոնց ա։ Սակայն մեր մոտ էլ, ի՞նչ խաբեմ, թափուր տեղ չկա։

– Լսի չէ, չկա։ Կուզենայի լիներ, որովհետև գործը իրոք շատ ա, հազիվ ենք հասցնում։ Բայց չէ, չկա։

– Իսկ թեքնիքալ րայթերի՞ – մարող հույսով հարցրեց Ա-ն։

– Հմ։ Էդ ես չգիտեմ։ Բայց մեր կայքում լինում են հայտարարություններ երբ տեղ ա լինում։ – (Հա, տենց ա, լուրջ լինում են, չեմ խաբում։ Էդքան կարգին մարդ չդիմեց, որ հաստիքն ել կտրեցին։)

– Դե լավ, ասում ես ո՞նց ես – կրկնվեց Ա-ն, որպիսի մեր դարավոր ընկերության մեջ այլևս ոչ մի կասկած չմնա։

– Օ՜հ ոչ։ Էլ մի՛։

– Հ՞մ։ Բա ի՞նչ ես անում, ի՞նչ պլաններ կան։

– Կարմիր քարտ եմ շահել, գնում եմ Մարս։ ( «մնե պրիշլոս սձելած աբորտ պատամու շտո յա պրինիմալա նարկոծիկի կագդա բիլա բերեմեննա» սերիայից ա)

– Հա։ Ապրես։

– Հա, ապրեմ։

Սակայն «գնալ» բառը արդեն հասավ։

– Ասում ես ի՞նչ նորություն կա, ու՞ր ես գնու՞մ։

Մտածում եմ, եթե հետաքրքրվում ա, գուցե ուզում ա հետաքրքրվել։ Ու գուցե մաքուր ձևականություն չի՞։

– Սթոլմանն ա գալիս, լսե՞լ ես։ Գնալու՞ ես։

– Սթոլմա՞նը։

– Ահա։

– Չէ, ես Ջեթրո Թալին գնացի, Սթոլմանին էլ չեմ գնա։

– ․․․

Վարագույր։

ու տենց

պիտակներ՝ զրոյց  ռիչարդ սթոլման  սթոլման