հայերեն վիքիփեդիայի հաքաթոնի բոլոր լուսանկարները այստեղ են
ու տենց
հայերեն վիքիփեդիայի հաքաթոնի բոլոր լուսանկարները այստեղ են
ու տենց
ու տենց
Լուսինը գրել է որ սունկ է գտել՝
Այսպիսի փիքսելարտ սունկեր, տարբեր գույների կան Երեւանի տարբեր տեղերում։
Դա քիչ էր, մեզ զավթում են միջատները, մասնավորապես՝ մրջյունները․
Սա պարզապես ներխուժում է։
Այնպես որ զգոն եղեկ կանաչ եւ կապույտ սունկերի հետ։ Նրանք կարող են թունավոր լինել։
ու տենց
ես գրել եմ դեկտեմբերին ռուսական գարեջրերի գովազդներով պատած եռագույնի մասին։ Հետո գովազդները շատացան, հետո լրիվ գովազդները պոկեցին։
Իսկ այժմ դրոշը ներկված է։ ։Ճ
փաստորեն։
ու տենց
փաստորեն նույնիսկ այս ամենապարզ նոկիան հայերեն յունիկոդ ուղարկած սմսը հասկանում է՝
ո՞վ կմտածեր։
ու տենց
Այս գրաֆիտին Պերմ քաղաքում է գտնվում։
ու տենց
Քանի որ պարզվում է Հայաստանում խրոմը ամենաշատ օգտագործվող զննիչն է (ինչպես շեշետեց Արեգը ի տարբերություն Կալիֆորնիայի, որտեղ դա ԻԵ իշուկն է) ապա ուզում եմ խորհուրդ տալ իմ խրոմիումի հավելումներից մի քանիսը՝
ԿՄ հավելում, որը հավես է օգտագործել մեկնաբանությունների ծառերը բացելու համար
ֆեյսբուք դիսքոնեքթ – երբ ինետվում եք, տարբեր կայքեր տեսնում են որ դուք ֆբի այսինչն եք։ ու հետո կիսվում այդ տեղեկատվությամբ ֆբի հետ։ Երեւի, որ ասենք ֆբն իմանա ինչ գովազդ ձեզ ցույց տալ, ոչ մի պոեզիա, պարզապես բիզնես։ Այս հավելումի շնորհիվ ֆբն ձեր այցելած կայքերի մասին այլեւս ոչ մի բան չի իմանա։
Գոսթեր տարբեր կայքեր մտնելուց հանդիպում ենք անտեսանելի փոքր հղումներ, պիկսելի չափ նկարներ, ինչպես վարվում է նույն սաուրոնի ձկան աչքը։
Բացի նման աչքերից փրկելուց, այն կարող է բացատրել այդ աչքերից որը ինչ է անում։ Ու ունի իր տվյալների բազան, որտեղ տարբեր սերվիսների աչքերի մասին ստատիստիկա է հավաքում։
Գոսթեր, փրկեա՛ զմեզ ի չարէ։
ու տենց