շազամը անկապ խոդ է ընկնում երբ այն չես միացնում։ գիտհաբի ազատ կլիենտն էլ։ երկուսին էլ հեռացրի։ հա, սովորաբար դալւիկը կանգնեցուած է, բայց միեւնոյն է չեմ ուզում իրենք իրենցով աշխատեն առանց իմ իմանալու։ ահա։
շազամը անկապ խոդ է ընկնում երբ այն չես միացնում։ գիտհաբի ազատ կլիենտն էլ։ երկուսին էլ հեռացրի։ հա, սովորաբար դալւիկը կանգնեցուած է, բայց միեւնոյն է չեմ ուզում իրենք իրենցով աշխատեն առանց իմ իմանալու։ ահա։
ճաշողը փոխել է իր նկարը։ ահա։
#նկար #դինո #ծրագրաւորում
այդ թուիսթերը ահագին ծանր է աշխատում։ ինձ մօտ լրիւ չորս սիփի֊ուները վերցրել էր, նոյնիսկ նրանից յետոյ, երբ բլոք շղթան քաշեց։ շղթայի ծաւալը ի դէպ հիսուն մբ էր։ գուցէ պէտք է ինչ֊որ ձեւ կարգաւորել, չգիտեմ դեռ։ ահա։
#թուիսթեր
որ ասում են՝ ռսս֊ը մեռել է, ճիշտ են ասում։ եթէ չի մեռել, պարտուել է։ պարտուել է ապակենտրոնացումը։ յաղթել է ֆեյսբուքն ու թուիթերը։ հաղթել է կենտրոնացած համացանցը։ այդպէս էլ պէտք է լիներ։
իսկ մեզ(ինձ՞) մնում է գնալ ռեզերուացիաներ, հնդկացիների պէս։ որ այդ համացանցային ռեզերուացիաներում մեր ուզածով շփուենք։ ու երեւի թէ, պահածոյանանք։ քանի որ քիչ ենք, ու օդ չի խաղում։ երբ օդ չի խաղում, սկսւում է փտելը։
#համացանց #կապիտալ #կենտրոնացում #ապակենտրոնացում #ռեզերւացիա #սփիւռք
քո տուած երաժշտութիւնը ինձ համար մի կողմից շատ պոպսա հանրամատչելի էր, միւս կողմից բաւական ռաբիս անճաշակ չէր։
#երաժշտութիւն #ռաբիս #ռամկաբարոյ
այն որ աչը գրել է, չէ, ես ամէն յարաբերութիւնից դուրս եմ եկել աւելի վատ մարդ․ եթէ ոչ աւելի չար, ապա աւելի փակ, անգութ, ծանր, կոմպլեքսաւորուած, աւելի հիասթափուած ամէնից։
ինչպէս հաուսը վերաձեւակերպել էր՝ what doesn’t kill us, leave us crippled. ահա։
#սէր #յարաբերութիւններ #ուտենց
գիտէ՞ք ինչու արաքսը չի կայացել եւ չի կայանալու։ որովհետեւ չկա՛յ պատմական անհրաժէշտութիւն, ահա։
#արաքս #պատմական֊անհրաժէշտութիւն #ահա