փաստօրէն ես հաշւում եմ ինչին չեմ արժանի։
փաստօրէն ես հաշւում եմ ինչին չեմ արժանի։
«խոհանոցում» թէյի ջուր եմ տաքացնում, հարցնում են, շա՞տ եմ ջուր լցրել, ասում եմ՝
— հա, բոլորին կհերիքի, այդ պատճառով էլ երկար է կոմպիլյացիա լինում։
#զրոյց #թէյ #կոմպիլյացիա
անդրոիդիի համար քրոմիւմի (ոչ թէ քրոմի) բիլդ կարելի է քաշել այստեղից կամ հաւաքել ինքնորոյն։
անդրոիդի համար երկու նիշք է ստացուելու՝ content shell, chrome shell։ ահա։
#ազատ֊ծա #քրոմիում #անդրոիդ #զննիչ #պատկերակ
շատ եմ սիրում վիքիի համեմատող յօդուածները։ ահա եւս մի հատ գտայ, ֆուկուշիմայի եւ չերնոբիլի միջադէպերի համեմատութիւնը։
ռուսները ֆուկուշիմայի դէպքերից ոգեւորուել էին, որ միայն սովետում չէ որ ատոմային կայանների վթարներ են պատահում։
բայց լաւ է տեսնում ենք՝ չերնոբիլի անձնակազմը անպատասխանատու էր, դիզայնը վատն էր առանց ոչ մի երկրաշարժ կամ ցունամի, ու պայթել է, մինչդեռ ֆուկուշիմայի դիզայնը նորմալ էր, անձնակազմը նորմալ էր աշխատում, ու հետեւանքներն էլ այլ են՝ պայթիւն չի եղել։ ահա։
սովորաբար բագերը արտայայտւում են չկանխատեսուած դէպքերում, ասենք՝ ցունամի, իսկ չերնոբիլում այդպիսի բան չի եղել, բագ էր, որն ցունամիի պահանջ չուներ որ արտայայտուեր։ ու այո, սովետը չեմ սիրում։ ինչի՞ համար սիրեմ։
#ֆուկուշիմա #չերնոբիլ #միջադէպ #էլեկտրակայան #դիզայն
մարդկանց հագածի պատճառով ծաղրելը առանձնապէս չի տարբերւում հաշմանդամներին, թերիներին ծաղրելուց։ ու բնաւ վեհ չի։ ահա։
#վեհ֊չի #ծաղրել
#փաստօրէն այսպիսի նախագիծ կայ, անդրոիդ x86֊ի համար, ու իրենց գուգլ կոդը փակել է։ կարելի է տեղակայել նոյնիսկ ntfs֊ի վրայ, վինդովսի հետ միասին նոյն բաժնում։ ճիշտ է, իմաստը։ ահա։
#անդրոիդ
յղում անդրանիկից, այն մասին, ինչպէս օգտագործել էսէսէյջ֊ը, որ աւելի ապահով լինես ամն աած֊ից (եւ այլ հարձակւողներից)։
#գաղտնիութիւն #անվտանգութիւն #աած #էսէսէյջ #էկրանահան #յօդուած