գնացի զբօսնելու, ականջակալներով՝ լսում էի postmarketos֊ի պոդքաստը, հէնց դուրս էկայ շէնքից, տեսայ՝ արեւը սիրուն ընկնում ա խաղողի տերեւներին, նկարեցի։
էդ պահին մեքենայ էր անցնում, գիտէի որ չի դիմանայ, անհանգստութիւնը կը խեղդի իրան, թէ էս ինչի են ստեղ նկարում։ կանգնեց, խօսեցինք, ասի՝ ստեղ եմ ապրում, ասի լոյսը սիրուն ա ընկնում խաղողի տերեւներին՝ դրա համար եմ նկարում։
ասում ա՝ վարձո՞վ ես։ ճիշտ ա հարցնում՝ որովհետեւ ես տեսք չունեմ էն մարդու որը վարձով չի։
որովհետեւ էս մազերը, էս շորերը, էս ականջակալները, էս խցիկը՝ արտիստիկ անլուրջ մարդ ա՝ պիտի լինի աղքատ ու անտուն։
զի ո՞ւմ ա նա պէտք։
ճիշտ ա ենթադրում։ ջութակահարը պէտք չի։ ու տուն չպիտի ունենայ։ իրականութիւնն ա սխալ գնացել մի պահ, բայց էդ ոչինչ, էսա բանկի գումարը չկարողանամ փակել՝ իրականութիւնը կը ճշտուի։
ուրեմն, փորձում էի «բարեւ աշխարհ» գրել oric atmos֊ի համար հէնց cc65֊ով։
նախ մտածեցի՝ պէտք ա գտնել իրա մինիմալ օհ֊ի ֆունկցիաների ցանկը։ ես այն ունէի pravetz-8d ֊ի հետ եկած, մատրիցային տպիչով արուած գրքի մէջ։
դա, ի դէպ խօսում ա բուլղարական արտադրութեան բարձր որակի մասին՝ սովէտական «միկրոշայի» ձեռնարկը պատճէն էր (քսէրոքս)՝ գրամեքենայով հաւաքուած տեքստի եւ այդ նոյն էջերում ձեռագիր տեքստի։
ֆունկցիաների ցանկը գտայ այստեղ։ iss֊ը լաւ մեկնաբանել ա յիշողութեան դամփը, եւ աւելացրել ա յղումներ — շատ լաւ գործ ա արել։
էստեղ գտայ ping ֊ի հասցէն, նախ դա արեցի։ տող տպելը չկարողացայ։
յետոյ այս գիրքն էի կարդում։ ու նա էնտեղ նկարագրում ա ինչպէս տպել տող՝ նիշ առ նիշ, զի տող տպելու հատուկ ֆունկցիա չկայ։
մի քիչ փոխեցի իր կոդը, էսպիսի տեսք ունեցաւ իմը՝
.segment "DATA"
msg: .asciiz "Hello world!"
.segment "STARTUP"
.segment "INIT"
.segment "ONCE"
.segment "CODE"
.export _main
_main:
output:
ldy 0
next:
ldx msg, y ; load a character to x from msg+y address
txa
cmp 0
beq outend
jsr $F77C ; print a character
iny
jmp next
outend:
rts
; jsr $FA9F ; ping
; rts
շինում եմ էսպէս՝
ca65 -o test.o test.s
cl65 -t atmos -o test.tap test.o
ու ստացուե՛ց՝
իրականում ահագին տառապեցի սրա համար, երկրորդ օրն ա ինչ փորձեր էի անում։
ու տէնց։
#էկրանահան #ասմ #մեքենայական_կոդ #cc65 #oric #oric_atmos #atmos #pravetz #pravetz-8d #ասեմբլեր #6502 #բարեւ_աշխարհ #oricutron #գիրք #ծրագրաւորում
https://toobnix.org/w/pcebT3Eub9mpHJYmKb1sGX
չեմ հասկանում՝ չլինի՞ նոր make֊ը հիմա ընթացիկ մասը նկարագրում ա տակի տողում։
#էկրանահան #տեսանիւթ #make #շինում #շինարարութիւն #կոնսոլ #տէք #լինուքս
չէի նկատել որ շտեֆան բոձինը անցեալ տարի «թոմորոուլէնդ»֊ում նուագել ա։
#էկրանահան #էլեկտրոնային
ազատ ծրագրակազմի խնդիրներից մէկը շատ մարդկանց համար ոչ կայուն աշխատանքն ա, դա էլ իր հերթին՝ նոր ու նոր «ֆիչըրներ» ուզելուց ա։
օրինակ, կար gtk2՝ համարել են հնացած, չեն նայում դրան այլեւս։ ամբողջ ջանքը գնաց gtk3֊ի իսկ յետոյ gtk4֊ի մէջ։
բայց gtk2֊ը հազիւ կայունացել էր, նորմալ աշխատում էր, իրան հետեւելը, պարզապէս որ շինուի ու շարունակի աշխատել, ոնց կար՝ էդքան էլ ծանր չի։
կար gtk2֊ով գրուած gnome2։ էլի հազիւ կայունացել էր, նորմալ աշխատում էր։
գրեցին gnome3, որ ամենասկզբից, իհարկէ շատ խնդիրներ ունէր։ նոյնը kde֊ների մասին ա կարելի ասել։
ու մարդիկ հա գտնում էին իրանց էդ օղակի մէջ, սպասում սպասում են, որ կայունանայ վիճակը, սխալներն ուղղեն, հազիւ ուղղւում են՝ նոր վարկած ա դուրս գալիս, ու կրկին սխալներն են ուղղում։
իհարկէ, կարող են gnome/kde/gtk/qt չօգտագործել։ բայց դժուար չօգտագործեն, մանաւանդ սկսնակները։
իմ օգտագործած windowmaker֊ը քսան տարուց աւել ա ինչ կայուն ա։ շատ կոդ էլ չկայ։ չի էլ փոխւում։
#իւնիք #ազատութիւն #ազատ_ծրագրակազմ #ծրագրակազմ #լինուքս #տէք
ասում են՝ միատեսակ անց կացուած ժամանակը «զիպ» ա լինում՝ դեռ հին յոյներն էին ջոկել։
զէն մարդիկ ասում են՝ պէտք չի տարբեր ու նոր փորձառութիւններ, կարելի ա լինել ուշադիր եւ դիտարկող եւ նոյն վայրում նոր ու նոր բացայայտումներ անել։
եւս մի ձեւ կայ կեանքի կամ ժամանակի տեւողութիւնը զգալու՝ գրի առնելն ա։ մտքերը կամ փորձառութիւնները։ կիսուելը։ արձանագրելը։
յետոյ գիտես որ թէկուզ ամէն օր նոյն բանն ես արել, բայց տարբեր մտքեր ես ունեցել։
ու մտածեցի՝ ինչ լաւ կը լինէր օրագիր.հայ֊ում շատ գրէին, ու պարտադիր չի երկար։ երեւի չեն գրում զի շատ ա լուրջ թւում, իսկ մաստոդոնի ֆորմատը աւելի թեթեւ ա թւում։
նաեւ մտածեցի՝ մարդիկ կան որ բլոգեր են ջնջում։ իրենք բառացիօրէն իրենց կեանքն են ջնջում, խլում իրենցից իսկ։
որովհետեւ հիմա չեն կարող նայել եւ ասել՝ ես էսքան ապրել եմ։
#բլոգ #ցօգ #օրագիր #կեանք #տեւողութիւն #ժամանակ #ընկալում #մարդիկ #ցանց