ընկերներիցս մէկը դրսում էր սովորում, իր մօտ էնտեղ յարաբերութիւն ստացուեց ռդ֊ից աղջկայ հետ, միասին էին ապրում, ու տէնց։ երբ նա պիտի վերադառնար հայաստան, վիզան սպառուել էր, մնալու ձեւ չունէր, աղջկան առաջարկեց գալ իր հետ։ աղջիկը դէ հազիւ պրծել էր սովէտի վիճակներից, ու յոյսեր ունէր մնալ եւրոպայում, գուցէ տեղափոխուել աւելի հարուստ երկիր, ոչ թէ գնալ նոյն, իր համար, հետխորհրդային տեղերից մէկը։

ու այդ տղան չնայած շատ տխուր էր այդ պատմութիւնից, բայց եւ ինձ ասում էր՝ հասկանում եմ, էշ երկիր ա, մեզ համար նշանակութիւն ունի, նա ո՞ւր գար։

պատերազմի առաջին թէ երկրորդ օրը գնաց կամաւոր։ մի քանի օր առաջ վերադարձել ա, ողջ առողջ ա, ինչի պատճառով շատ ուրախ եմ։ ցուցակները թարմացնելիս իր անունն էլ էի փնտրում, էլ չեմ փնտրի։

բայց ասածս այն ա, որ ինձ թւում ա շատ բնութագրող որ «էշ երկիր» ասողն ա առաջին օրը գնում այն պաշտպանելու, ոչ թէ նա ով «մենք ամենավերջն ենք» վիճակներով ա։

ու որ «հայրենասիրութիւնը» աճում ա ռազմաճակատից հեռանալու չափով։

#պատերազմ #խաղաղութիւն #սէր #յարաբերութիւն #յարաբերութիւններ #քաղաքականութիւն #հայրենասիրութիւն #ռազմաճակատ #սովետ #հայաստան #պատմութիւն #անկապ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)