վերջապէս գտայ պիտակներով ֆայլային համակարգի ռեալիզացիա, որն ինձ դուր ա գալիս։ սովորաբար օգտագործում են կողքից եղած տուեալների բազա, սա օգտագործում ա ֆս֊ի ընդլայնուած ատրիբուտները։ նէնց չի որ դրանց սիրայար եմ, բայց աւելի լաւ ա դա, քան առանձին տբ պահել։

պիտակ աւելացնելու համար՝

$ tag -a my_brand_new_tag my_file

նոյնը՝ ռեկուրսիւ՝

$ tag -ra 2013 ~/photos

իւնիկոդ էլ ա աշխատում՝

$ tag -a ♥ ~/photos/wizzup.png

պիտակածների ցուցակ ստանալը՝

$ tag -l ~/photos/wizzup.png
~/photos/wizzup.png: 2013, ♥

նոյնը ռեկուրսիւ՝

$ tag -rL ~
# (output not shown)

http://hetgrotebos.org/wiki/neversearch

#ֆայլային_համակարգ #պիտակներ #լինուքս #մօտեցում #նախագծում #դիզայն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մտածեցի, որ եթէ լաւ չի անգլերէն պիտակ խփել հայերէն տեքստի տակ, ու դրանով «կեղտոտել» «իրենց» հոսքն ապա գուցէ լաւ չի անել հակառակը՝ աղտոտել հայերէն տեքստերի հոսքը անհասկանալի անգլերէնով։ նա ով գիտի հայերէն բնաւ պարտադիր չէ որ իմանայ որեւէ այլ լեզու, լինի դա ռուսերէն թէ անգլերէն։ իսկ ասենք ես գիտեմ մարդ ով գիտի ֆրանսերէն բայց ոչ անգլերէն։

#հայերէն #անգլերէն #ռուսերէն #պիտակներ #սփիւռք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

բանից պարզւում է սփիւռքի բեքենդը չէր հասկանում գծիկը որպէս պիտակի նիշ։ իսկ ֆրոնթենդը ցոյց էր տալիս մթոմ դա իրօք պիտակ է։ հիմա ֆրոնթենդն համապատասխանեցուած է բեքենդին։

#հարցում #սիւռք #գծիկ #պիտակներ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)