ասք հայեցի եւ բրուտալ լինելու մասին

Քանզի չտեսությունում ահավոր չափ անգլալեզու սպամի քանակություն էր հայտնվել, ուր բարյացակամ առաջարկվում էր գնել տարբեր գրքեր ու այլ ոչ այնքան վատ բաներ, սակայն ոչ այնքան կապ ունեցող մեմերի հետ, ես որոշեցի անել հայեցի եւ բրուտալ քայլ Վ․ Մամիկոնյանի լավագույն ավանդույթները շարունակելով։

Բոլոր ոչ հայատառ անվանումներով սպամերը այսուհետ արգելված են։

Դուք հրավիրվում եք հայատառ սպամ գրել եւ զանազան գրքեր կարդալ առաջարկել։

Թույլ չտանք օտարալեզ սպամի ներթափանցումը, կանխենք սպամի գլոբալացումը եւ հարվածենք մեմերով հայեցի համացանցի որակին

ու տենց

ասք տարբեր «ես»-երի մասին

«բիլայնի» Քանաքեռի բաժանմունքում բաժանորդը բողոքում է՝

– ես չիաշխատում

– ձեր ի՞նչը չի աշխատում՞

– ես։

– դուք՞

– ես։ էն որ կա «ե» իմ մոտ չի աշխատում։

վարագույր

ասք ռադիո լսող վարորդի մասին

տաքսու վարորդը իրեն լավ էր պահում։

չեր ծխում, երաժշտություն չեր լսում։

իրանից պահանջելու բան չունեի։

սակայն նա լսում էր ռաձյո։ ու նենց հետաքրքիր էր․ ինչ որ երկու քույր հաղորդում էր։ ու իրանք ասում էին․

– մի գնացեք ինտերնետներ, ինտերնետներում լավ բան չկա, ինտերնետները տներ են քանդում, նույնիսկ նորակառույց և էլիտար։ մի գնացեք ինտերնետներ, ավելի լավ է գնացեք – ու այստեղ հայտնվում է պեպսիի նշանը սկսվում է գովազդը։

Ես վստահ եմ որ այդ քույրիկները բնավ չգիտեն որ ինտերնետները դա մեմ է։ Ու նրանք միամտորեն օգտագործել են մեմը մեծարգո նախագահ Բուշ կրտսերի պես։

փաստորեն։

ու տենց