ապրիլ 2007։
ու տենց
ու տենց
Առաջին Հանրապետության խորհրդարանը ես չէի կարող այլ ռակուրսից նկարել։
Չի կարողանա նաև նա ով մարդ ես այդ տարիների մասին գեղարվեստական ֆիլմ է նկարելու
Ակնհայտ պատճառներով, գոնե այս շենքին պետք չէր գլամուր կառույցներ ավելացնել։
Իսկ առհասարակ, սա իմ ամենա սիրված շենքերից ա Երևանում։
Իրանից պատմության հոտ ա գալիս, փոքր ժամանակ ես պատկերացնում էի․
մարդիկ բալկոնի տակ, անկախության հռչակագրի ընդունելու օրը, Շանթին, իրա պրիկիդով,
որը ի դեպ արտգործնախարար էր, Թամանյանին, Կոջոյանին․․․
ի դեպ ժամանակակից, երրորդ՞, չորրոր՞րդ․․․ գուցե հինգ երրո՞րդ հանրապետության զինանշանը
նույնպես գլամուրացված ա և նախկինի հետ, ԻՀԿ համեմատելի չէ բնավ։
Համ էլ՝ (c) Ա․ Թամանյան, Հ․ Կոջոյան
Եվ ոչ մի պոեզիա։
քրոսփոստ show_shenk{.lj-user}
ու տենց
Այս հինգշաբթի բոլորը, ինչպես միշտ, զբաղված էին իրենց գործով։ Նախարարները՝ նիստ էին անում շենքում, բողոքարարները՝ ցույց շենքից դուրս։ Ոստիկանները՝ բողոքարարներին քշում մուտքից հեռու, որ նախարարների աչքին չընկնեն։
այլ բողոքարարնել էին տեղում։ Նախարարներին տեսնելու ժամանակ բացականչում էին՝ «ամոթ»
Նախարարները կարծես չէին ամաչում։ Միգուցե նրանք թեստե՞ր են անցնում մինչ նախարար դառնալը։
Օրինակ՝ աներեսության չափը պիտի որոշ մինիմալ ցուցանիշից բարձր լինի։
Երբեմն անցորդները հետաքրքրվում էին, թե ինչ է Թեղուտը ու որտեղ է։