ասք լավագույն տղերքի մասին

dmr-ի հետեւից վախճանվեց Մակարտին։

գրում են՝ անկապ տարի էր։

Լիսպն ու Սին Գրեմը անվանում էր երկու մեծագույն գագաթ։ Առաջինը, ի դեպ ստեղծվեց 1958 թվին։ Սիից տաս տարի շուտ։

Ի՞նչ այն մեզ տվեց։

Լամբդա հաշվարկ։ Կամ կարելի է ասել որ դա այն հիմքերից է որոնց վրա հետագայում ստեղծվեց Լիսպը։

Ու դարձավ աննախադեպ լեզու, որով կարելի է ձեւակերպել լեզու կոնկրետ խնդիրը լուծելու համար։

Այսինքն ոչ թե խնդիրը փորձել լուծել եղած գործիքներով այլ եղած գործիքը ձեւափոխել եւ հարմարացնել խնդիր լուծելու համար։ Պե՞տք է for։ Ձեւակերպեք, ունեցեք։

Ի դեպ, այնպես չէ որ դա ինձ դուր է գալիս։ Խառը զգացմունքներ ունեմ։

Լավ ձեռքբերումներից է հաստատ ռեկուրսիան, ու իմմութաբիլիթիի գաղափարը։

Աղբահավաքը նույնպես առաջին անգամ հայտնվեց Լիսպում։

Սակայն կրկին՝ որպես հենարան, որովհետեւ իմմութաբիլիթիի պատճառով հիշողության օգտագործումը մի տեսակ շատանում էր։

Լավ, ամեն դեպքում, կիսվեմ հղումներով։

եթե լիսպը իրոք այնքան լավը լիներ

ինչով է լիսպը ուրիշ

լիսպի արմատները

միջնակներին հաղթելը

Գրեմը այն մարդն է ով իր լեզուն, Լիսպը օգտագործելով ստեղծեց հաջողակ ստարտապ, աշխատեց լիքը փող, ու հիմա աջակցում է գործ ստեղելու համար այլ մարդկանց։ Ասենք Ցուկերբերգին՝ ֆեյսբուք ստեղծելու համար։ ։Պ

Ու այս տեքստում նա գրել է այն մասին ինչպես Լիսպը եղել է իր գաղտնի զենքը։

Ոի ինձ դուր է գալիս ինչպես է Լիսպի մասին գրել Վիրտը իր այս թղթի մեջ՝

Լավ մտքեր։ Հայելու միջով նայելիս։

Նենց չի որ գովացել է։

Բայց տեքստը ոչ միայն լիսպի մասին է, այլ քոմփյութա սայնս տարբեր գաղափարների մասին։

ու տենց

ասք ցուցակների մասին

– համ էլ սատանիկը էն մարդկանց ցանկում կա, որ ասի լայք, ես ել ասեմ դե ռազ որ լայք ուրեմն ֆսյո։

– վայ քու արա

քո մոտ տենց մարդկա՞նց ցուցակ էլ կա

(վայ քու արա)^2

– իրա մոտ ամենինչն ա ցուցակ (list)

ու տենց