ասում ա՝ — էդ ռավ չորսը ինչ մեքենայ ա՝ ոչ իւղ ա վառում, ոչ քշում ա(չորս չորս խնդիրներ ունի), ոչ արգելակում ա։ (արգելակման ուղին երկար ա)։ հետաքրքիր չի։ #մեքենայ #զրոյց
ասում ա՝ — էդ ռավ չորսը ինչ մեքենայ ա՝ ոչ իւղ ա վառում, ոչ քշում ա(չորս չորս խնդիրներ ունի), ոչ արգելակում ա։ (արգելակման ուղին երկար ա)։ հետաքրքիր չի։ #մեքենայ #զրոյց
ասում ա՝
— սիրտս ինչի էդ օրբելեանին չի կպնում՝ դէ նա հայ չի, նկատի ունեմ՝ նա հայաստանը տուն չի զգում, ասում ա՝ ես կը վերցնեմ էս ու էն ու կը գնամ եսիմուր։ ինքը նայոմնիկ ա։ իսկ մանսուրեանը, ով կարող ա տարուայ մեծ մասը դրսում լինի, երբ հայաստանի մասին ա խօսում՝ ձայնը դողում ա։ զգում ես որ անտարբեր չի։
#հայաստան #օրբելեան #մանսուրեան #զրոյց
https://www.youtube.com/watch?v=_oZxk3zBmSg
աստուատ #քարոզչութիւն #քաղաքականութիւն #հեռուստատեսութիւն #ռուսերէն
«whats eating gilbert gray» ֆիլմն եմ բերում օրինակ երբ ասում եմ, որ ամերիկեան ֆիլմերում ցոյց են տալիս կարեւոր մարդկային արժանիքներ, ու հասարակ մարդիկ ունեն վեհութիւն, արժանավայել են, ստոր չեն, ազնուկական են, անկախ ու համարձակ։
իսկ «serious man» ֊ում ցոյց են տալիս «ինտելեկտուալի» իմպոտենտ ու անօգնական, բոլորից կախուած վիճակը։
#կինո #մարդիկ #մշակոյթ
ասում ա՝
— նոր, ես երէկ քո արտահայտութիւններից եմ արել։ մի հատ աղջիկ ասեց՝ իմ իւթիւբ չանելին կը բաժանորդագրո՞ւես, ասեցի՝ չէ, կներես։ ուղղակի նա իմ բոլոր լաւութիւններին միշտ վատով ա պատասխանել, էդ պատճառով։
— ապրես, հպարտանում եմ քեզնով, խոնարհուում եմ քո առաջ։
#չէ_կներես #զրոյց
սոցիալիզմի հինգ հակասութիւնները՝
— ոչ մէկ չի աշխատում, բայց պլանները կատարուում են։ — պլանները կատարուում են, բայց խանութները դատարկ են։ — խանութները դատարկ են, բայց տներում ամէն ինչ կայ։ — տներում ամէն ինչ կայ, բայց բոլորը դժգոհ են։ — բոլորը դժգոհ են, բայց բոլորը կողմ են քուէրակում։
սովետի ժամանակուայ կատակ
#սովետ #խսհմ #սոցիալիզմ #քաղաքականութիւն #կատակ #պատմութիւն