ֆայրֆոքսում առաջ էջանիշները ընթերնելի xml նիշքի տեսքով էին։ ու կարելի էր այդ նիշքը տեղափոխել այլ ֆայրֆոքս։ իսկ ինչքա՜ն էի զարմացել, որ թանըրբրդը չի պահում մէյլերը ինչ֊որ իր ֆորմատով, այլ հէնց mbox ֆորմատով։ որը գիտենք ինչ ա։ ու որ էդ ֆայլերը կարելի ա վերնցել տանել այլ տեղ դնել։
մեքենան շատ դանդաղ ա, կարծես երբ վերջին անգամ թարմացնում էի, հա անջատւում էր տաքանալուց։ ու որոշեցի դեբեան գցել, պրծնել։ բայց դէ դեբեանին էլ չեմ դիմանում, ու արդիւնքում առհասարակ չէի օգտագործում։
նէնց չի որ սովորաբար օգտագործում եմ, բայց այնուամենայնիւ։
հիմա եմ օգտագործում՝ ջենթու տեղակայելիս։ ֆանթու աւաղ չկայ փաւերփիսի֊ի համար։
սէնց, ես չգիտեմ, արդեօք հարդի հետ մի բան էն չի, վերջին անգամ երբ քանդել ենք, տէնց վատ չէր։ քանդել էինք՝ վինչ փոխելու համար՝ մեծ վինչ էի ուզում դնել։ ու մինչեւ հետ հաւաքեցինք, հոգիներս դուրս եկաւ։ շատ բարդ էր։
ու դէ հիմա չեմ քանդի։
բայց երբ տեղակայում էի ջենթու՝ կազմարկում էի ինչ֊որ բան երկու թրեդով՝ անջատուեց։
մտածեցի՝ ի՞նչ անեմ, որ դանդաղ լինի, բայց շատ չտաքանայ։
ու ահա։
նախ make.conf՝
այստեղ MAKEOPTS֊ի մէջ ոչ միայն -j1 ա, այլեւ --load-average=0.5 — պէտք ա էն թօփի աւերիջը էդքանից չբարձրանայ։ չգիտէի նաեւ EMERGE_DEFAULT_OPTS ու PORTAGE_NICENESS֊ի մասին։ վերջինը
փաստօրէն 10֊ով բարձրացնում ա առաջնահերթութեան թիւը՝ այսինքն առաջնահերթութիւնը պակասեցնում։
բայց առաջինն ինչ արեցի, տեղակայեցի cpulimit, այն մի քիչ կեղտոտ ծրագիր ա, /proc֊ով ման ա գալիս, ու պրոցեսների միջեւ բարեկամական կապեր փնտրում։
զի դէ ամենաառաջինը սիրում եմ իմանալ, որ համակարգը բեռնւում ա, յետոյ արդէն մնացածը։
այստեղ -c3֊ը նշանակում ա idle դաս, երբ պրոցեսը կը ստանայ գրել կարդալու հնարաւորութիւն միայն եթէ ոչ ոք չի գրում կամ կարդում։ #ջենթու #լինուքս #կազմարկում #էկրանահան #գործիքակազմ
իսկ պետերսոնը էլի հիերարխիաներից էր խօսում, ու պատմում էր, որ կայ կոմպետենտ լինելու հիերարխիայի աստուած՝ օսիրիսն ա, ու կայ ուժի֊բռնութեան հիերարխիայի աստուած՝ սեթն ա։ ու որ սեթը յետագայում քրիստոնէութեան մէջ դառնում ա սէյթըն։
որպէս ուժի֊բռնութեան հիերարխիա պետերսոնը մաֆիան էր օրինակ բերում։ ու որ լսում էի, մտածեցի, որ սերժենց հիերարխիան էլ էր դա։ ու որ կարծես թէ էս պահին կոմպետենցիան անհամեմատ աւելի կարեւոր ա, քան ով ում ախպերն ա։ որը, նաեւ բխում ա ազգային շահերից/ազգայնականութիւնից։ բայց մարդկանց էդ հետաքրքիր չի, իրենք ուզում են կեանքի մակարդակը կտրուկ բարձրանայ, իսկ թէ որ հիերարխիայի մէջ են ապրում՝ սատանայի, թէ չէ, իրենց հետաքրքիր չի։
էսօրուայ պոդքաստում պատմում էր, թէ կորպորացիաները մտածում են ոնց անեն, կանանց ինքնագնահատականը բարձրացնեն, բայց ասում ա, էդ նրանից ա, որ լռելեայն տղամարդկանցով են չափում, որ էդ ա նորման, իսկ իրենք իրականում հակուած են գերագնահատել իրենք իրենց, իսկ կանայք սովորաբար ճիշտ էլ իրենց գնահատում են։
բրէյւը չդրեցի, չնայած -bin վարկած էր՝ արդէն ինձ համար հաւաքած, ու հէնց այդ պատճառով։
ոչ միայն չեմ վստահում բինար հաւաքածին, նոյնիսկ հակուած եմ վստահել, այլ պահանջում ա որ համակարգը լինի իր ուզած ձեւ, ասենք gnome-keyring լինի։
իսկ ես չեմ ուզում այն լինի։
ու այնուամենայնիւ դրեցի քրոմիումը շինուի։ երեւի մի օր ու գիշեր տեւելու ա, բայց դէ իմ ուզած ձեւով ա շինուելու ու համակարգը չի փոխուի, ու աւելորդ կախուածութիւններ չեն լինի։