k2 սարը էդքան մարդու պէտք չէր, որ նոյնիսկ անուն չեն դրել։
դրա համար էլ հոքսիկ ա ու մարդիկ ա սպանում։
k2 սարը էդքան մարդու պէտք չէր, որ նոյնիսկ անուն չեն դրել։
դրա համար էլ հոքսիկ ա ու մարդիկ ա սպանում։
— էս ի՞նչ լինկ է՞իր ուղարկել։ — կօֆէի մարդն ա։ — կօֆէի մարդը… անդրանի՞կը։ — ի՞նչ անդրանիկ… աաա՜, չէ՛, սրճի՛, սրճի մասին վլոգ անողը։ — հաա… ի՞նչ ա ասում։ — ասում ա որ կօֆէի ֆայբերը… — հա, անդրանիկն էլ ֆայբերի հետ հիմա խնդիր ունի։
#զրոյց
https://commerce.jolla.com/products/jolla-phone-preorder
օ՛, վերջապէս քառակուսի անկիւններով։ բայց խցիկն՝ էկրանի մէջ։
ու երեւի բութլոադերը կրկին փակ։ ու չի լինի լինուքս դնել նորմալ։
ու իրանց կլասսերը փակ են ui֊ի։
ես հասկացայ որ մաեմօ ու պոստմարկետօս եմ սիրում։
եթէ գրում ես sailfishos֊ի համար, ապա պիտի քո ui֊ը գրես իրանց կլասերով։ ու ապա էդ նոյն ծրագրի ui֊ը պիտի լրիւ զրօյից գրես նորմալ qt֊ով որ այլ սարքի վրայ աշխատի։ ադամ փիգզը դա արել ա amazfish յաւելուածի համար, ահագին ջանք ա դրել ու սատարում ա երկու ui֊ի։ բայց նա երեւի միակն ա ով դա արել ա։
նաեւ sailfish֊ի տակ չեն աշխատում gtk ծրագրեր։ ինչ֊որ մէկը պիտի պորտ անի, տեսականօրէն հնարաւոր ա, բայց գործը մեծ ծաւալի ա ու բարդ ա։ էդ պատճառով օրինակ dino֊ն չի աշխատի իրա վրայ։ ու պէտք ա օգտագործել android էմուլեատորը ու conversations։ որը բաւական լաւ ինտեգրուած ա։ բայց android֊ի էմուլեատորը ազատ չի։ (:
ի դէպ, անդրոիդ էմուլեատորը գրել ա նոյն շուէյցարական ընկերութիւնը (դրա հետնորդը) որ օբերոնով գրել էր windows mobile ֊ի jvm֊ը (չշփոթել windows phone֊ի հետ)։ հիմա նման գործի վրայ են՝ անդրոիդն են արել կիրառելի լինուքսի վրայ։ բայց հիմա ազատ նախաձեռնութիւններ կան, որ նոյնն անում են՝ waydroid֊ը, andbox֊ը, եւ մի հատ շատ հետաքրքիրը կար։ ամէն դէպքում ես երկրպագու չեմ անդրոիդ ծրագրեր օգտագործելու, ինձ թւում ա պէտք ա զարգացնել նատիւ լինուքս ծրագրերի աշխարհը։ ու չսատարել անդրոիդ աշխարհին։ էդ ամէն ջանքն ինչ դրուած ա ազատ յաւելուածների մէջ անդրոիդի, պատկերացրէ՛ք թէ դրուած լինէր ազատ լինուքս մոբայլ ծրագրերի մէջ։
վերադառնանք xmpp֊ին։ sailfish֊ն ունի ինտեգրուած xmpp կլիենտ, որը շատ լաւն ա։ աշխատում ա maemo֊ի պէս՝ հասցէագրից ընտրում ես մարդուն, կարող ես զանգել, կամ սմս֊ել, կամ մէյլ ուղարկել, կամ կարող ես գրել xmpp֊ով։ բայց չունի omemo ու ինձ թւում ա իրանով ոչ մէկ չի զբաղւում։ իսկ էսօր առանց omemo ոչ մէկ հետդ չի խօսի։
նաեւ էդ ոչ մէկ չի զբաղւումի մասին։ լաւ երեւում ա որ ընկերութիւն ա դրա հետեւում, ու թէ նախագծի կառավարիչը որոշի ժամանակ յատկացնել՝ կանեն ինչ֊որ բան, թէ չէ՝ չէ։
հիմա սարքի փակ լինելու մասին՝ աւելի լաւ ա երեւի sailfish օգտագործել xperia֊ի վրայ, զի xperia֊ն աւելի բաց սարք ա։ ու ես ամէն օր օգտագործում եմ sailfish xperia֊ի վրայ, 2017֊ից։ նոյն սարքի վրայ։ ու ես անմիջապէս կը փոխէի այն postmarketos֊ի, թէ կարողանային իմ xperia֊ի wifi֊ն աշխատեցնել։ (հիմա գրեցի ու միտք յիշեցի՝ գնամ դեւելոփերներին բզեմ՝ եթէ otg֊ն աշխատի, դրսի wifi կը կպցնեմ)։
#սէյլֆիշ #եօլլա
մենք բոլորս ունենք ̶պ̶ե̶ս̶կ̶ե̶տ̶ա̶ր̶ե̶ա̶ն̶ ̶դ̶ա̶ռ̶ն̶ա̶լ̶ո̶ւ̶ մարկ ռոուլանդսի «փիլիսոփան ու գայլը» կարդալու համար լաւ պատճառ։
https://www.youtube.com/watch?v=4jzaZk7EzZ4
#գայլ #գովազդ #ֆրանսերէն
https://www.youtube.com/watch?v=OMbV1rIPhCg
#խաղաղութեան_խաչմերուկ

կարելի ա չափել հանրութեան զարգացուածութիւնը (ոչ հնա֊ն) ըստ նման բաների՝ քանի ռադիօ սիրող կայ, օրինակ։
զի ռադիօ սիրող լինելը պրակտիկ չի՝ ոչ մի բան չի ստիպում՝ կան բջջային աշխարակներ։
նախ պէտք ա լինի էսքան կիրթ մարդ, որ կարող ա օրինակ ռադիո ակումբի քննութիւնը յանձնել (գիտելիքն ունի), նրանցից նա ով կը հետաքրքրուի նման ոչ պրակտիկ բանով, յետոյ փող ունենալ եւ չափսոսայ սեթափի համապր, ու վերջապէս մի հատ էլ ուզի իսկապէս զբաղուել։
ու ես չգիտեմ որն ա սկզբից՝ ոչ պրակտիկ իմացողը, թէ հանրութեան հարստութիւնը, բայց դրանք կոռելեացիա են լինում։
ու ինձ թւում ա, որ ոչ պրակտիկ իմացողն աւելի կարեւոր ա։
էսօր չաթում խօսում էին այն մասին, որ տաքսի սերուիսներում, ոչ միայն կլիենտը կարող ա գնահատել սպասարկողին, այլ եւ սպասարկողը՝ կլիենտին։
կարծիք հնչեց որ անսպասելի ա՝ զի գործատուին աւելի պիտի հետաքրքրի յաճախորդի, եւ ոչ թէ աշխատողի ֆիդբեքը՝ յաճախորդն ա միշտ ճիշտ։
ես շատ վաղուց մտածում եմ նաեւ տաքսի սերուիսների p2p֊ացման մասին։ ոչ միայն դրանց՝ ինչպէ՞ս ազատել հեղինակներին հրատարակիչներից, երաժիստներին՝ լէյբլներից, եւ այլն։
ու եկէք դիտարկենք տաքսին։ կար մի նախագիծ, իբր փորձում էր էդպէս անել, բայց ապակենտրոնացնում էր կենտրոնացուած «մեսենջեր» օգտագործելով։ էդ թողնենք։
մեր գտած ձեւը p2p անելու՝ բանալիների զոյգ գեներացնելն ա։ հանրայինը ում հետ ասես կարող ենք կիսել, եւ յաճախ դա ա դառնում մեր ինքնութիւնը, մեր անունը, մեր անձնագրի համարը։
սակայն կայ խնդիր՝ բանալիների զոյգ գեներացնելը բարդ չի։ բարդ ա գեներացնել նոյն զոյգը՝ դա լաւ ա։ բայց եթէ դու եղել ես տոքսիկ յաճախորդ ու քեզ չեն ուզում սպասարկել վարորդները, կամ ինչու ոչ՝ դիզայներները, ճարտարապետները՝ եթէ դու ունես ցածր վարկանիշ, արդեօք ի՞նչն ա խանգարում գեներացնել նոր ինքնութիւն, եւ ներկայանալ նոր մարդ։
նոր մարդ, որ քեզ անձամբ չգիտի, չի իմանայ քո նախկին ցածր վարկանիշի մասին։
եւ մտածեցի, որ դա էդքան էլ մեծ խնդիր չի։ արդե՞օք բանկը, որ վերցնում ա մարդու անձնագրի տուեալները, պատրաստ ա ամէն մարդու վարկ տալ։
իսկ ո՞նց ա որոշում, որ կարող ա։ ըստ էդ մարդու վարկային պատմութեան։
այսպիսով, եթէ մարդն ունի ինչ֊որ պատմութիւն, նա աւելի վստահելի ա, քան մարդ, որ պատմութիւն չունի։
դա նաեւ ինձ հանգստացնում ա՝ ես ունեմ բլոգ, ուր ամէնը հաւաքուած ա, ամէն իմ դեբիլութիւնն էնտեղ ա, ու ես շատ յաճախ ցանկութիւն ունեմ ամէնը ջնջելու գրողի ծոցը։ բայց ես փորձում եմ յիշել, որ մարդն՝ իր պատմութիւնն ա։
վատ պատմութեամբ մարդն աւելի վստահելի ա, քան ոչ մի պատմութեամբ մարդը։
ես ծանօթանում ես մարդու հետ ու իր «սոցիալական» պրոֆիլում տեսնում, որ նա 2008֊ին սատարում էր իշխանութիւններին, աւելի լաւ ա, քան ոչ մի բան չտեսնել։ գուցէ մոլորեցուած էր քարոզչութեամբ, գուցէ չէր ջոկում, գուցէ փոխուել ա։ կարելի ա եւ, ցանկութեան դէպքում հետեւել իր փոփոխութիւններին։ բայց եթէ դու ոչ մի բան իր մասին չգիտես՝ կարելի ա ենթադրել ամէն ինչ՝ ամենապայծառից՝ ամենավատը։
եւ «ռեպուտացիան» ամենահին մարդկային ինստիտուտներից ա։
եւ յաճախորդի ռեպուտացիան էլ։ ես տեսել եմ ինչպէս իմ մեքենայ սարքող վարպետները ցրել֊ուղարկել են ինչ֊որ մարդկանց։ զի էդ մարդկանց հետ գործ ունենալը, ռուսներն ասում են՝ «себе дороже», աւելի թանկ ա նստելու։ եթէ ոչ գումարով ապա նեարդերով։ ես գիտեմ ճարտարապետներ, որ չեն ընդունում պատուէրներ որոշ ունեւոր մարդկանցից։ որովհետեւ՝ յետոյ քո վրայ աւելի թանկ ա նստելու։
նկատի ունեմ՝ յաճախորդին գնահատելը եղել ա այնքան վաղուց, ինչ կան տոքսիկ յաճախորդներ։
բայց ապա, ինչպէ՞ս անել լրիւ p2p համակարգ, ուր տոքսիկ յաճախորդը չի փոխի իր հանրային բանալին, ու հանդիսանայ նոր մարդ։
իմ պատասխանը՝ պատմութիւնն ա։ մարդը պէտք ա շատ գնահատի իր բանալիների զոյգը, ունենայ մի բանալիների զոյգ եւ իմանայ որ վատ պատմութիւնը աւելի լաւ ա, քան պատմութեան բացակայութիւնը։
#ապակենտրոնացում