թարմացրի, տեսնեմ՝ vim֊ը ինչ֊որ մէկը թարգմանել ա։


թարմացրի, տեսնեմ՝ vim֊ը ինչ֊որ մէկը թարգմանել ա։


գիտէ՞ք ինչ, մարդիկ որ չեն հասկանում ինչ ենք անում էսքան, որ չաթւում ենք։
խօսելու բան ունենք, ուրեմն։ ուրեմն բաներ կան որ ուզում ենք քննարկել։ դեբիլութեամբ չենք զբաղւում։
կէտը մի ամիս առաջ պատահաբար փչացրել էի, ֆեդերացիան չէր աշխատում։ դրսում դրոիդով խմբագրել էի, չէի նկատել որ սինտաքս սխալ ունի circus.ini֊ն։ իսկապէս կրկէս ա՝ ռան չլինէր, ասէր՝ էս ինչ ես գրել։
կը նկատէի։
էդ պատճառով էլ չեմ սիրում երբ փոփոխականը նախապէս չես յայտարարում։
ու այո՛, նախապէ՛ս։ պասկալակա՛ն։
ինչեւէ, երէկ նկատեցի, դզեցի։
սէթս ենք լսում, ասում եմ՝ տեսա՞ր անցումը ինչ լաւ եղաւ։
ասում ա՝ ի՞նչ անցում, դեռ նոյն գործն ա շարունակւում։
բա՛։
հիմա աբ քերիչներն էնքան ագրեսիւ են աշխատում, որ ոչ մեծ համայնքների սպասարկիչները ստիպուա՛ծ են պաշտպանուել անուբիսի պէս գործիքներով։
ու դա պիտի բերի նրան, որ աբ֊ն էլ աւելի քիչ ա իմանալու ոչ խոշոր կապիտալի կայքերում հրապարակուածը ու աւելի վատ ա տիրապետելու ոչ մէյնսթրիմ գիտելիքին։
ու ամէնը բացատրելի ա ու իրար հետ բռնում ա՝ ագրեսիւութիւնը քերելու՝ խոշոր կապիտալին սպեցիֆիկ գործին կպնել ա, «կարանալ֊անելն» ա, ու բնական ա որ փոքր սերուերը զուտ գոյատեւելու համար պիտի պաշտպանիչ շերտ տեղադրի։
եւ ապա էլի ամէն ինչ ճիշտ ա՝ աբ֊ն գիտի էն ինչ իր աշխարհից ա, ինչի մասին կը հարցնի խոշոր կապիտալի գործիքներով աշխատող մասնագէտը։ իսկ ոչ մէյնսթրիմը որ չիմանայ՝ օկ ա, ինչքա՞ն ջանք պիտի դնեն, եւ ինչքա՞ն փող պիտի աշխատեն որ էդ փողը ծախսեն։
նաեւ աբ֊ն պիտի վարժեցնեն որ լինի կարգին, որ չլինի անտիվաքսէր, ու նա նաեւ չի խրախուսի «նորմալութիւնից» դուրս բաները։ օրինակ չի խրախուսել x86_64 բութ լոադեր ու բիօս ինտերափտներով խաղ գրելը՝ շատ ա փախած, ասում ա՝ գործ չունես։ ու չի էլ կարողանում օգնել լաւ։ բայց մարդիկ չեն լսել, գրել են, ու վե՛րջն ա։
էդ մասին չէի ուզում խօսել, բայց ստացուեց՝ էկայ հասայ։ (:
գիտէ՞ք ինչի եմ մաքրուէս բրաունի տարածում։ որ զգաք դաշնեզերքը, որ զգաք՝ հաւէս ա երբ մարդը թրեդսից գրում ա՝ մենք ստեղ կարդում ենք։
ես լաւ չեմ հասկանում, չեմ հասկանում արդեօք կարողանում ենք մեկնաբանել, ու էնտեղ էդ բոլորը կը տեսնեն, բայց արդէն վատ չի։
նէնց հաւէս ա, երբ ես զգացի որ ժամանակն ա reiserfs֊ից ինչ֊որ բանի անցնել, իսկ դա օգտագործում էի զի զգում էի (ու նաեւ թեստերով ինձ ապացուցել էի) որ ext3֊ից արագ ա, էդ ժամանակ ես սկսեցի թեստել բոլոր եղած ֆայլային համակարգերը։
տեսայ որ xfs֊ն ա ամենաարագն իմ թեստերի վրայ։ նաեւ ինձ շատ դուր եկաւ որ հնարաւոր ա առանց umount անելու ապաֆրագմենտացնել համակարգը, իսկ այլ համակարգերն ասում են՝ մեզ պէտք չի, մեր ֆրագմենտացիան ցածր ա, ու գործիք չունեն։
յետոյ գրեթէ 15 տարի անց rhel/sles֊ը որոշեցին դա իրանց լռելեայն ֆայլային համակարգն ա լինելու, հիմա էլ gentoo֊ի ձեռնարկում ա դա խորհուրդ տրւում։