ռուսերէն «արտ հաուս»֊ին ասում են՝ հեղինակային։
ինձ թւում ա էդ շատ լաւ ա արտայայտում էութիւնը։
զի արուեստը հեղինակային ա։
դա ֆիլմը չի որ ունի ներդրողներ, որ յոյս ունեն էդ ֆիլմից հետ ստանալ շահոյթ։
ու թանկ հեղինակային ֆիլմեր շատ չեն լինում։ զի ո՞րտեղից փող, եթէ չի վերադարձնի փող։
էդպիսի ռեժիսորներ փորձում են արտայայտել իրենց առանց շատ ծախս անելու։
նմանապէս ազատ ծրագրակազմն ա, գոնէ դրա զգալի մասը՝ հեղինակային։
ու այն չի կարող ու չպիտի լինի բարդ։ բարդութիւնը փող ա։
ու gnome֊ը հեղինակային չի։ (չգիտեմ ինչի եմ gnome֊ի օրինակը բերում աւելի վատ բաներ կան)։
բայց իգդրասիլը՝ հեղինակային ա։ մի մարդ ունեցել ա միտք ու իրականացրել ա։
ու միաժամանակ արուեստ ա ու գիտութիւն ու ճարտարագիտութիւն։ զի էդ միտքը էնտեղ էր՝ պէտք էր տեսնել ու անել։
մարդ ով կը մտածէր էդ մասին, հաւանական ա որ կը գար նոյն լուծման։
դրանով ինքը, ինչպէս եւ հեղինակային ֆիլմ՝ համամարդկային ա։ իսկ գուցէ մարդկայինից զատ ա։ զի տեքը եւ մաթը հիմնականում մարդուց ազատ ա, աբստրակտ ա։
#հեղինակ #հեղինակային #արուեստ #գիտութիւն #լուծում #ծառ