>ու կարելի ա նոյնիսկ ասել, որ եթէ դուք սկսում էք բիզնես ու ֆէյլ էք լինում, ապա դրանից խոշոր հաշուով ոչինչ չի փոխուում, իսկ ազատ ծրագրակազմի վրայ ժամանակ ծախսող մարդու ֆէյլից էլի լիքը մարդիկ շարունակում են օգտուել, ձեւափոխել ու վերցնել դա եւ այլն
աղբիւր, բայց իմ կայքից աղբիւրն ա։
#ազատութիւն #ծրագրակազմ
էստեղ էրիկ բերգը պատմում ա այն մասին, որ արեւի ազդեցութեան տակ, աւելի ճիշտ՝ ինֆրակարմիր ալիքների, մարդու օրգանիզմում գեներացւում ա մելատոնին (դրանցից մէկը, միւսը՝ մթութեան մէջ ա գեներացւում)։
նաեւ նշում ա, որ շիկացման լամպերն էլ են ինֆրակարմիր ճառագայթում, ու որ դա պիտի որ դրական ազդի մարդու վրայ։
իսկ ես մտածում եմ՝ 2009֊ից իմ տանը փոխարինել էի բոլոր շիկացման լամպերը, էն ժամանակ՝ ֆլուորեսցենտներով, հիմա՝ լուսադիոդներով, իբր «կանաչ էի գնում»։ ու չլինի՞ էն, որ ամէն օր երեկոյեան տրամադրութիւնս ընկնում էր, երբեմն այնքան վատ էի, որ վախով էի սպասում որ կրկին երեկոն ա գալու, ու կրկին վատ եմ լինելու, խորը տխրութեան մէջ, չլինի՞ դա կապ ունի նրա հետ, որ ես շիկացման լամպերին հրաժեշտ եմ տուել շատ վաղուց, ու որ 2010֊ից նաեւ արեւի տակ շատ չեմ եղել՝ շունը չկար, վերջին ամիսներին զբօսնել կամ չէր սիրում, կամ չէր կարողանում, գործի տեղի շրջակայքում առանձնապէս տեղ չկար ուր կուզես զբօսնել, ամենալաւ զբօսանքի տեղը «երեւան մոլլ»֊ն էր, որովհետեւ գոնէ քաղաքակիրթ պառկինգ (պառկել բառից) ունէր (փառք քեզ աստուած)։
ու նաեւ՝ արդե՞օք շիկացման լամպի ինֆրակարմիրը բաւական ա մարդու վրայ չափելի ազդեցութիւն թողնելու վրայ։
#անկապ
մի տարի ա պսեւդօանոնիմ հաշուով եմ։ կարօտել եմ նախկին կեանքին, էս պահին ցանկութիւն ունեմ ամէն րոպէին շիթփոստելու ու սելֆի անելու։
ինչն ա հետաքրքիր ու ոչ շատ հասկանալի վրացիների մէջ, էդ էն ա որ չնայած իրենք ունեն (երեւի) կոնֆլիկտ սերունդների մէջ, ու ծնողների հետ, միեւնոյնն ա հաճոյքով ժառանգում են այդ ծնողներից եւ արժէքներ, եւ ռիտուալներ, եւ պահուածք։
մեզ մօտ նրանք, որ ունեն կոնֆլիկտ, հակուած են նաեւ զզուել ամէնից, ինչ կապուած ա այդ այլ սերնդի հետ, իսկ ով չունի կոնֆլիկտ՝ նրանք պատճառ էլ չունեն զզուելու։
ու այսպէս վրացիները նաեւ ժառանգում են ոչ միայն երգելու եւ պարելու հմտութիւնները, այլեւ ուտել֊խմելու՝ դրանից չեն զզւում, դա գնահատում են։
ինչի յիշեցի՝ որովհետեւ էս անգամ ծանօթացայ մի տղայի հետ, որ շատ քուլ կաֆէ էր բացել։ ահագին շփուեցինք։ ու նա շատ լաւ տպաւորութիւն թողեց եւ իր սրճարանի դիզայնով, եւ իր խօսքով։ բայց եւ հպարտութեամբ նշեց՝ դէ գիտէք, վրաստանում մի քիչ այլ ձեւ ա, վրաստանում բարդ ա օրինակ նոր տարուայ օրերին սնուել, որովհետեւ վրացիները ընտանիքներով են հակուած նոր տարուայ օրերն անց կացնել։
նա դեռ չգիտէր որ հայաստանից ենք, ու չգիտի որ մեզ մօտ շատ աւելի վատ էր վիճակը, ես փախնում էի թիֆլիս, որովհետեւ էստեղ մինչեւ ամսի եօթը ամէն ինչ փակ էր, իսկ իմ տպաւորութեամբ էնտեղ՝ ամսի մէկին էլ գրեթէ ամէն ինչ բաց էր։
բայց հարցն այն ա որ նա, բաւական առաջադէմ տպաւորութիւն թողնելով, շատ չիլլ եւ քուլ լինելով, շատ յարգանքով էր խօսում աւանդոյթների մասին։
սա առաջին անգամ չեմ նկատում, ու լաւ չեմ հասկանում՝ ինչից ա։
նրանի՞ց ա որ այնուամենայնիւ մեզ մօտ եղած կոնֆլիկտը շատ աւելի սուր ա։
նրանի՞ց ա որ իրենց մօտ իսկապէս հարուստ մշակոյթ կայ, իսկ մեզ մօտ եղածը աղքատիկ ա, եւ չափից շատ անճաշակ։
նրանի՞ց ա որ կոնֆլիկտ այդքան էլ չունեն՝ հին սերունդներն աւելի զարգացա՞ծ են, զի մեծ քաղաքո՞ւմ են սովոր ապրել։
ամէն դէպքում, երբ զգում եմ շատ սուր ընկալումը ստեղի «մերոնցական» մարդկանց մօտ, օրինակ «զուռնա ատելը», հասկանում եմ որ խորը ցաւ կայ դրա հետ կապուած։ եւ մտքով էլ չի անցնում մարդկանց, որ զուռնան երաժշտական գործիք ա, որը կարելի ա օգտագործել ոչ պարտադիր ցածրորակ երաժշտութեան մէջ, եւ շատ հաւէս ձայն ունի, ու հմտօրէն ու տեղին կիրառելու դէպքում կարող ա հարստացնել ստեղծագործութիւնը, ինչպէս եւ ամէն նիւթը կամ գործիքը։
կուզէի հասկանալ ոնց ա լինում, որ մեր երիտասարդների վնասուածքներն այնքան աւելի խորն են, քան վրացիների։ տեղացիների վնասուածքները հասկանում եմ, վրացիների մասին բաւական տեղեկատւութիւն չունեմ։
#հանրութիւն #կոնֆլիկտ #սերունդ #վնասուածք #վրաստան #հայաստան #մշակոյթ