ծմակուտի ու կէտի մէյլ չուղարկելու խնդիրը լուծուեց, սփիւռքն էլ ա նամակներ ուղարկում, իսկ այ թութը՝ չգիտեմ, չեմ ստուգել։ ստանո՞ւմ էք մէյլ։
ծմակուտի ու կէտի մէյլ չուղարկելու խնդիրը լուծուեց, սփիւռքն էլ ա նամակներ ուղարկում, իսկ այ թութը՝ չգիտեմ, չեմ ստուգել։ ստանո՞ւմ էք մէյլ։
մէկն ասաց, որ իրենց մօտ hr֊ը կազմակերպում ա «սիքրեթ սանտա»։ ու ես մտածեցի, որ երեւի «էյջառը» չպէտք ա դա անի, մարդիկ պէտք ա ինքնուրոյն անեն։
զի եթէ դու չես ուզում մասնակցել, եւ «սանտան» ինքնակազմակերպուող ա, ապա դու իհարկէ վնասում ես յարաբերութիւններդ, ու գուցէ վատագոյն դէպքում մի երկու հոգի հետդ թէյ չխմի, բայց երբ «էյջառ»֊ն ա կազմակերպում՝ նա ունի ադմինիստրատիւ լծակներ, եւ գուցէ ունի ցուցակ, ուր քո անուան դիմաց մինուս ա դնելու, ո՞վ գիտի։
իհարկէ ես նաեւ հասկանում եմ իրենց «էյջառին», որ պարզապէս ուզել ա իրան օգտակար զգայ, շատ գործ չունի փոքր ընկերութիւնում, ու իրան հաւէս ա նաեւ իր վրայ սովետական «կուլտ․ մասսովիկի» դերը վերցնել։ եւ ոչ մի ցուցակ էլ չունի մինուսներով, դրա մէջ էլ եմ համոզուած։
ու տէնց։
գրառումն այդ մասին չի, բայց սկսեմ նրանից, որ նիկոլի ազատուեթան հարցազրոյցն ինձ դուր եկաւ շատ, կարծում եմ նա շարունակում ա աճել։
նա մի երկու ձեւ ունի խօսելու, որ ինձ երբեք չի ոգեշնչել, բայց հասկանում եմ որ որոշ շերտերի վրայ ազդում ա, դրանից քիչ կար, իսկ կար շատ անկեղծութիւն, կար համարձակութիւն, արտայայտելու իր կողմերը, որ թուլութիւն կարող ա մեկնաբանուեն։
վերջերում պատմեց, որ երբ յայտարարուել էր ասուլիսի մասին, մի երիտասարդ կնոջ մեկնաբանութիւն ամենաշատ լայքերը հաւաքեց, նիկոլը նկարագրեց իր պրոֆիլի նկարը եւ ետնանկարը, եւ այնտեղ գրուածը, ու բաւական լայն շրջանակ դրեց դա՝ ինձ մօտ ա այսպիսի մտածողութիւնը։
մեկնաբանութիւններում իհարկէ, ցեխ էին լցնում գլխին։
բայց հաւէս ա որ իրավիճակը փոխուել ա, նախկինում հհ֊ում դա հնարաւոր չէր լինի՝ այդ մեկնաբանութիւններով յանդերձ։ ես գիտեմ որ շատերը շատ են ուզում, ու քիչ են կենտրոնանում նրա վրայ, ինչքան այլ կերպ կարող ա լինէր։ բայց ես էլ էսպիսի մտածելակերպ եմ սովորել։
արդե՞օք նախկին իշխանութիւնների համար էլ եմ էսպէս մտածել՝ այո, դժուար ինձ կը լինէր համարել իրենց սատարող, եւ ես «նախագահ» բառը որոշ մարդկանց նկարագրելու համար չեմ օգտագործել, բայց ես գիտէի որ իշխանութիւնը սահմաններ ունի, ու սահմանները հանրոթւիւնն ա դնում։ եւ որ սահմանները մեզ մօտ այլ են, քան շատ այլ տեղերում։
ինձ վատ զգում էի ամենաշատը անազատութեան մթնոլորտից, օրէնքի ընտրական կիրառումը սուր էի ընկալում, ու այսօր ինձ աւելի լաւ եմ զգում զի աւելի ազատ եւ լիբերալ տեղում եմ ինձ զգում, այո, ուր վարչապետին ուղիղ քննադատելը խնդիր չի։ իհարկէ գիտակցում եմ որ խօսքի ազատութեան հետ խնդիրներ ունենք, էնպէս չի որ չունենք, եւ գիտակցում եմ որ մամուլի ազատութեան ցանկի մէջ առաջինը չենք։
հետաքրքիր են մեկնաբանութիւնները նրանով, որ արտայայտում են բացարձակ անվստահութիւն ամէնի նկատմամբ՝ ոչ միայն իշխանութեան իրականում։ դա հանրային խնդիր ա, ու յայտնի ա որ ցածր վստահութիւն ունեցող հանրութիւնները շատ խնդիրներ ունեն, եւ ցածր կեանքի մակարդակ։
սա ոչ միայն տնտեսութեան եւ քաղաքականութեան մէջ ա արտայայտւում, սա նաեւ արտայայտւում ա փողոցներով՝ երբ վստահութիւն չկայ, որ քեզ կը զիջեն այլ վարորդները, քո վարելու ստրատեգիան փոխւում ա, եւ բոլորն այնպէս են վարում, որ քաղաքն ատում են։ ես ի դէպ, շատ սիրում եմ զիջել, բայց իմացել եմ, որ զիջելը թուլութեան նշան ա։ ամն֊ում մարդիկ վատ են իրենց զգում, որ իրենք չեն զիջել, եւ իրենց չի հասել թարթիչներով շնորհակալութիւնը։
ու էնպէս չի որ ամն֊ում խցանումներ չկան՝ ես տեսել եմ՝ սարսափելի խցանումներ են։
նաեւ ինձ շատ կարեւոր էր աւստրալիական հրդէհների ժամանակ իրենց ընտանիքները տարհանող մեքենաների շարասեան լուսանկարը՝ շարքով գնում էին, մի գծով, ոչ մէկ վազանց չէր անում։ հանրութեան մասին ա խօսում այնպէս, ինչպէս եւ պատուաստուելու թուերը։
ու չեմ կարող չնկատել այդ մեկնաբանող մարդկանց արտայայտածը՝ տոտալ անվստահութիւն։ եւ հասկանում եմ որ այդ մարդիկ ամէն տեղ նոյն մտածողութիւնը պէտք ա ունենան։ ես նման մարդկանց հետ առնչուել եմ՝ կովիդը «մտածել են», ինչ֊որ բանի համար, պատուաստումներն են յետոյ «մտածել»։
էստեղ նաեւ նշեմ որ ես այնպէս չի որ բացարձակ անտեսում եմ այդ մարդկանց, եւ իրենց մտահոգութիւնները։ ես շփւում էի կոնսպիրոլոգների երկու չաթում, ինձ շատ հետաքրքիր էր։ ու ես իրենց «տօնը չէի փչացնում» հիմնականում, ինձ հետաքրքիր էր խօսել իրենց հետ։ ու մի բան ես գնահատում եմ շատ իրենց մէջ՝ դա զգօնութիւնն ա, որ իշխանութիւնները չկարողանան չարաշահել իրենց լիազօրութիւնը՝ այդ զգօնութիւնը կորցնել լաւ չի, կարծում եմ։
ի դէպ, շատ ցուցադրական ա, որ այդ չաթերն այլեւս գոյութիւն չունեն։ որովհետեւ իրար հանդէպ, եւ հարթակի հանդէպ անվստահութիւնն էնքան էր մեծացել, որ մարդիկ պարզապէս իրար դէմ դուրս գալով, իրար մեղադրելով, իրար կասկածելով, հարթակների մասին համաձայնութեամբ չգալով (բայց տարբերութիւն շատ չկար դրանց մէջ, էնպէս չի որ թուիթեր ընդդէմ դաշնեզերք դիսկուրս էր, բնաւ այդպէս չէր, երկու հարթակն էլ հաւասարաչափ անազատ էին) չկարողացան համայնքները պահել։
չվստահութեան մակարդակն այնպիսինն էր, որ համայնքները չկայացան, երկար չդիմացան։
այնպէս էլ հանրութիւններն են, պետութիւններն են։
այնպէս էլ ապակենտրոն հարթակներն ու համայնքներն են՝ եթէ կասկածես որ հնարաւորինս վատ ձեւով ա մեկնաբանուելու ամէն ասածդ, պարզապէս չես խօսի։
բայց նաեւ ինձ զարմացնում ա որ երբ մարդիկ դաւադրութիւններ են փնտրում, եւ վստահութիւն բացարձակ չունեն ինստիտուտների, օրէնքի, երեթեւեկութեան, պատուաստանիւթերի, եւ ամէնի հանդէպ, միեւնոյն ժամանակ՝ վստահում են այնտեղ, ուր ակնյայտօրէն պէտք չի վստահել, ուր բազմիցս երեւացել ա, թէ ինչ ա կատարւում՝ կենտրոնացուած եւ անազատ սոցիալական ցանցերում։ այ այնտեղ մարդիկ կը գտնեն լրիւ այլ ռացիոնալիզացիաներ՝ միայն թէ դոպամինը գայ, միայն թէ յարմարաւէտութիւնից չհրաժարուեն։
իսկ դիւանային կոնսպիրոլոգ լինելը՝ պայմանական ֆէյսբուքում, տելեգրամում, կամ որեւէ նման տեղում, իհարկէ շատ յարմար ա։
#անկապ #քաղաքականութիւն #դաւադրութիւն #վստահութիւն #հանրութիւն #ազատութիւն
էրեխէք, կասկադում «եամ» ա բացւում։



մարդ էր աշխատում, հարցրի ե՞րբ են բացուելու, ասաց՝ երկու թէ երեք օրից։
պատկե՜րացնո՞ւմ էք, նո՛ր եամմմ։
յ․ գ․ գիտեմ որ անկապ ուրախութիւն ա, պարզապէս եամը զրօյականների երեւանի ամենակարեւոր տեղերից էր, ազատ շնչելու տեղն էր, մեր չտեսած արեւմուտք պատուհան էր, հաւէս համայնքների ձեւաւորման տեղն էր, համայնքների, որոնց մաս ես չկարողացայ էն ժամանակ դառնալ, եւ երեւի երբեք էլ չդարձայ։ մասամբ որովհետեւ ազատութիւն չունէի(ինչքան էլ ամօթ չի դա նշել, բայց ես աշխատել եմ այդ ուղղութեամբ եւ լուծել եմ այդ հարցը բարձր գին վճարելով, որին քչերն են պատրաստ), մասամբ որովհետեւ կուլտուրա չունէի, մասամբ որովհետեւ փող չունէի՝ փոքր աշխատավարձս հաւաքում էի, որ կարգիչ առնեմ, որ դէ կարգիչ ունենամ, եւ ինձ պէտք էր վիդեօ թուայնացնող լաւ որակի սարք, որ անկախ լինեմ հեռուստատեսութիւնների մոնտաժի սարքերից եւ այլն, եւ ինձ պէտք էր խնայել։ ու վերջապէս ես որոշակի պատասխանատւութիւններ ունէի, չէի կարող միայն ինձ վրայ ծախսել։
եամն էլ իհարկէ անցած ա, երբեք նոյնը չի լինի։
բայց միեւնոյն ա՝ կասկադում եամ են բացում, ու ինձ դա ուրախացնում ա։
այսօր ակնոցս կորցրել էի։
երբ դիմակով եմ՝ գոլորշիանում ա յաճախ, ու էդպէս հանդում դնում եմ տարբեր տեղեր, յետոյ վերցնում։
երբ դուրս էի գալիս համալսարանի սենեակից, զգացի որ ակնոցը չկայ։ նայեցի սեղանին, աթոռին, սեղանի տակ՝ չկայ։
գնացի լսարան՝ չկայ։
գնացի ճաշարան՝ չկայ։
մօտեցայ էն կնոջը որ թէյ ա լցնում, հարցրի՝ կարո՞ղ ա էնտեղ եմ թողել վճարելիս՝ ասաց ի՞նչ ձեւի ակնոց էր, արեւայի՞ն, ասացի՝ չէ, թափանցիկ, ոնց սովորաբար վրաս լինում ա։
նայեց ինձ վրայ, ասաց՝ չէ, չկայ։
գնացի եւս մի անգամ սենեակումս կամ լսարանում նայեմ, մէկ էլ աստիճաններով բարձրանալիս զգում եմ, որ դէմքիս մի բան ա բարձրանում֊իջնում։
ակնոցը վրաս էր, չէի հասկացել։
էն կինն էլ ուղիղ դէմքիս էր նայում, երբ նկարագրում էի ինչ ձեւ ա, ու որ սովորաբար վրաս ա։
ու տէնց։ #անկապ #առօրեայ
փոխել եմ postfix֊ը opensmtpd֊ով։
նոր ծրագրակազմ տեղակայելը, օրինակ էսպէս, իմ դէպքում՝ գեղեցկութեանը եւ կարգ ու կանոնի ձգտումն ա, ձգտում ա որ հասկանամ ինչ ա կատարւում, եւ որ ունենամ սեթափ, ուր ինձ համար աւելի քիչ մութ անկիւններ կան։
առհասարակ, մէյլը շատ բարդ բան ա, զի ի սկզբանէ նախագծուած էր աշխարհում, ուր սպամ չկար։ իսկ այսօր մէյլի վրայից մենք ունենաք տարբեր պոզեր եւ պոչեր, որ օրինակ, բարձրացնենք հաւաստիութիւնը մեր սպասարկչի իսկապէս ինքը լինելու, մեր վարկանիշը բարձր պահելու, եւ այլն։ կարգաւորելը՝ երկարատեւ, ջանջալ գործընթաց ա։
երբ ընկերոջս օգնեցի ջաբեր սպասարկիչ կարգաւորենք՝ արեցինք արագ, ընդհանուր ամէն ինչով մի ժամից շատ չտեւեց։ բայց մէյլ գիտէի որ երկար ա տեւելու։ մի անգամ էլ այլ ընկերս խնդրեց իր postfix֊ը նայենք՝ վախենում էի որ տակից դուրս չեմ գայ էդ մի երկու ժամում, ինչ ունէինք երեկոյեան, ու իսկապէս՝ չկարողացայ օգնել։
գիտեմ, որ շատ բան ինձ մօտ ստացւում ա միայն երկարատեւ հաւասարակշռուած, ջանջալ գործընթացով, ուր կարողանում եմ ուշադիր կարդալ ձեռնարկի մասեր, հանգիստ փնտրել հինտեր համացանցում, առանց մտածելու թէ՝ կողքը սպասող, յոյս ունեցող անձ կայ, կամ որ ժամանակի մէջ չենք տեղաւորուի։
այդ առումով այլ ընկերս ա զարմացնում՝ միշտ տէնց իրան դնում ա իր երազած տղայի տեղ, ասում ա՝ ի՞նչ ա պէտք, անեմ։ ես տէնց համարձակ չեմ լինում, զի գիտեմ, որ կարող ա խրուեմ, չկարողանամ օրեր շարունակ դուրս գալ։ գիտեմ, որ վերջում կը ստացուի, բայց գիտեմ, որ մինչեւ հոգիդ չհանի՝ չի աշխատի։
միշտ ուզում էի, որ ժամանակ լինի, պոստֆիքսս համ արդիականացնեմ (զի ինչ֊որ տողեր արդէն հնացած են, ու ինչ֊որ վարկածից սկսած կը սկսէին չաշխատել) համ կարգի բերեմ նորից, զի խառն ա։
պոստֆիքսի կարգաւորումներն էլ՝ լիքը, ու տարբեր նիշքերով սփռուած։
լրիւ վիրտի ասածն ա, որ մեծ լեզուն ունի ստորջրեայ քարեր, եւ հնարաւոր չի բոլոր ստորջրեայ քարերին ծանօթ լինել, հետեւաբար, երբ ունես մեծ լեզու, չես կարողանում ապահով եւ յուսալի կոդ գրել։
նման բան ա եւ պոստֆիքսը։ ես առհասարակ, չեմ սիրում բարդ համակարգեր, չեմ սիրում ունենալ բարդ համակարգից գիտելիք, ես սիրում եմ ունենալ փոքր գիտելիք գործիքի մասին, եւ դա օգտագործելով փնտրել հետաքրքիր լուծումներ։
բայց երբ ինձնից հասնում ա մեծ գործիք սովորել՝ տառապում եմ, դա բաւական տհաճ ա։
եւ երբ մտածում են՝ «սեւ էկրանի» մէջ «անհասկանալի» բաներ ա գրում՝ չէ, շատ պարզ բաներ են, ես բարդ եւ ծաւալուն բաներ չեմ սիրում։
կարճ ասած, սկսեցի պոստֆիքսս կարգի բերել, տեսնեմ՝ էն ինչ ահաւոր ա, ու մտածեցի, որ նաեւ շատ ուզում էի մի օր նայել opensmtpd֊ն, որ անդրանիկն ա օգտագործում՝ ես openbsd֊ի նախագծերը շատ եմ սիրում, օրինակ օգտագործում եմ openntpd։
ահ, էս ինչ լա՛ւն ա, պարզւում ա, opensmtpd֊ն։
սա նաեւ այն մարդկանց մասին ա, որ մի լեզու գիտեն, ու էլ մնացածները չեն նայում, զի հերիքում ա։
ես տէնց մարդու տպաւորութիւն ինքս եմ թողնում։ բայց ես իրականում շատ լեզուներ գիտեմ, շատ բան եմ փորձել, պարզապէս ինձ շատ մօտ ա օբերոնի մինիմալիզմն ու ոգին, ու ամէն մանրուքը այդ լեզուի մէջ սպանիչ սիրուն ա նախագծուած։
opensmtpd֊ի մասին արժի մի հատ առանձին գրել, բայց շատ հասկանալի, շատ պարզ եւ կարճ կարգաւորումներով, ու շատ լաւ գրուած։
փոքր, քիչ յիշողութիւն ա վերցնում, օպտիմիզացուած ա փոքր սպասարկիչների համար, որ երբ հնարաւոր ա՝ յիշողութիւն խնայի, թեպէտ արագութեան հաշուին։
մի օր շատ կը գրեմ գուցէ։
կարողացայ կարգաւորել որ ամէն տիրոյթի համար առանձին dkim ունենայ։ կարողացայ կպնել ընկերոջս relay֊ին, զի էս պահին չունեմ ռեւերս զոնայում dns գրառում։
հիմա փոքր խնդիր կայ, ծմակուտը չի կարողանում մէյլեր ուղարկել, դա էլ պէտք ա ուղղեմ, երեւի թութն ու սփիւռքն էլ՝ դեռ չեմ ստուգել։
ու տէնց։ #անկապ #առօրեայ
էս քանի օրը էնքան բան էի ուզում գրել, լրիւ մոռացել եմ, զի ժամանակ չկար գրի առնելու։
:/