գագիկ յարութիւնեանի ցուցահանդէսն ա բացուել պատմութեան թանգարանում՝ https://yewtu.be/watch?v=ycC8Qj_xFWs
ես էլ փոստեր էի տեսել միրզի դիմացը։

#ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն #պատմութիւն
ի դէպ, alpine֊ը այսպիսի կարգաւորում ունի, որն ինձ մօտ նշուած ա՝ speller=hunspell -d hy։

ու երբ ուղարկում եմ իմակը, ստուգում ա, առաջարկներ անում՝

#ուղղագրութիւն #հայերէն #էկրանահան #իմակ
յիշեմ որ ֆայրֆոքսը ուղղագրութեան ստուգիչի նիշքերը փնտրում ա /usr/share/myspell֊ի մէջ, եւ ոչ թէ /usr/share/hunspell֊ի մէջ։
աւաղ, ~/.config/enchant֊ի միջինը չի կարողանում օգտագործել։ :/
իսկ փիջինը կարողանում ա՛։
#ուղղագրութիւն #ֆայրֆոքս

հէհ, bright side֊ը հայաստանում արուած «ջիպի» նկար ա օգտագործել։ «շաթըրսթոք» անող մարդիկ կան մեր մէջ (մէկը գիտեմ տաս տարուց շատ ա որ էդ գործի վրայ էլ ա)։
համարն էլ դոդոշոփել հանել ա։ (:
բնականաբար։
#էկրանահան
ֆրանսերէն «անգլիա»֊ն angleterre ա, կարդացւում ա՝ «անգլիա տեղ»։
եւ կարելի ա ասել նոյնը նշանակում ա, զի terre֊ն դէ երկիրն ա, տեղը։ (:
#ֆրանսերէն
հիմա ընկերոջս տանն եմ, ստեղ «ալէքսա» սարքն ա դրուած, խնդրեցի անջատեմ որ կարգիչս միացնեմ, վիդեօ ռենդեր անեմ։
«ալեքսա» բառը երբ ասում էի՝ էդ սարքի վրայ վերեւից կապոյտ օղակ էր վառւում, իրա անունը լսում ա, գլուխը բարձրացնում ա։ (:
մէկ էլ սկսեց երգել, կիթառով, տղայի ձայնով, որ այ ինձ թողեցիք առանց վայֆայ, բայց ես չեմ բողոքում, ու նման բաներ, շատ ծիծաղելի, ու ես ընթացքում իրան անջատեցի։
ասին՝ «խեեեղճը»։
իսկ ես մտածեցի որ կուզէի գնալ ժամանակի մէջ հետ, գտնել օրուելին, ապացուցել իրան որ ես ապագայից եմ մի ձեւ, ու պատմել, որ այդ լսող հեռուստացոյցը, որի մասին նա գրել ա, մարդիկ հաճոյքով իրենք են դնում իրենց տանը, իրենք են փող հաւաքում որ առնեն, ու չեն էլ անջատում, իսկ երբ անջատում ես՝ ասում են՝ «խեեղճը», ու վերաբերւում իրան որպէս տնային կենդանու գրեթէ։ (:
#վերայսկողութիւն #քաղաքականութիւն #պատմութիւն #օրուել #գիրք #1984 #հակաուտոպիա #համացանց #ալէքսա #ամազօն #երգ ##