https://www.youtube.com/watch?v=G9CFrJnCKqU
այո, այո, հէնց այդպէս։
#ն900 #նոկիա #պատմութիւն #տեսանիւթ #լինուքս #տեք
https://www.youtube.com/watch?v=G9CFrJnCKqU
այո, այո, հէնց այդպէս։
#ն900 #նոկիա #պատմութիւն #տեսանիւթ #լինուքս #տեք
զբօսախաղ՝ https://www.youtube.com/watch?v=UAytdpfTz-w
քարտէզ՝

#խաղ #քարտէզ #պատմութիւն
երեխայ էի, մայրս ուզեց ինձ ուրախացնել։ երեւի նկատել էր որ ժամացոյցների նկատմամբ անտարբեր չեմ։ ու էսպիսի ժամացոյց կար սովէտական, կարծում եմ բաւական թանկ, նուիրեց ինձ

ապշելու էր, թիթէռը շարժւում էր, վայրկեաններն էր ցոյց տալիս։
աւաղ ըդամէնը մէկ թէ երկու օր եմ վայելել էս ժամացոյցը։ մայրս զգուշացրել էր, որ չթրջեմ։ իսկ ես շաբաթ֊կիրակի տատուս տանն էի, ուր դուրս էի գալիս բակ, ու այնպէս ստացուեց որ խաղալով ընկայ ու չնկատեցի որ ջրի տակ ա յայտնւում։
բակում ջրի աղբիւր կար։ ծորակ էր։ ու դրա մօտ հացենի էր աճում։ հացենու չորացած, կանաչ սերմերից նաւակներ էինք սարքում։ մէկի սուր մասով միւսը ծակում էինք, թողնում ուղղահայեաց, դառնում էր առագաստ։ ու դնում էինք ջրի վրայ, հետեւում ո՞նց կը գնայ։
էդպէս տարուել էի ու ժամացոյցը փչացրել։ յետոյ տարանք մեր բանգլադէշի ունիւերմագի մուտքի մօտ աշխատող ժամագործի։ կարծես նորոգեց, բայց համ սխալ էր աշխատում, համ կրկին փչացաւ։
ու թէ էլ յոյս չտուեց, թէ թանկ էր, էդպէս էլ ժամացոյցը մնաց փչացած, ես էլ կորստի զգացումով։
ու մայրս էր մեղք որ ուզում էր ուրախացնել, քիւթ ժամացոյց էր նուիրել, էն էլ չստացուեց։
#ժամացոյց #պատմութիւ #մանկական
ընկերս օգնեց։ ֆիքսեց suckless նախագծի svkbd ստեղնաշարը։ էլի խնդիրներ կան, օրինակ նկատո՞ւմ էք, չեմ կարողանում բութ դնել։
ըստ որում ես օրերով չէի ջոկում իսկ նա քառասուն րոպէում ուղղեց։
խնդրեցի փաթչը ուղարկի ափսթրիմ։ նա կարդաց նախագծի էջն ու ասաց որ չի կարող աջակցել նախագծի որ ունի էսպիսի արժէքներ։
ի՞նչ արժէքներ։ ասում ա, որ եզրաբանութիւնը դուր չի գալիս։ ստացւում ա որ իրանք համարում են որ օրալ սեքսը վատ բան ա, եւ որ սեռական բռնութեանը ենթարկուածները վատն են։ ըստ նախագծողների։
ասում ա նաեւ որ բռնութեանը ենթարկուած մարդու էդ եզրաբանոթիւնը կը ճնշի։ բայց նա աւելի քիչ հաւանական ա որ կարտայայտուի։ ու որ պէտք ա նախագծին չսատարել, իսկ աւելի լաւ ա հանրային գրել ու հնչեցնել եզրերի եւ անուան հարցը։
ես արտայայտեցի կարծիքս որ նման բառերը վաղուց կորցրել են սկզբնական իմաստը։ ինչպէս վիրտուալ բառն օրինակ։ եւ որհամոզուած եմ որ նախագծողները չեն սատարում սեռական բռնութեանը։ որ սա անգլերէնում կայացած իդեօմա ա։ բայց շատ համոզիչ չեղայ։
իսկ դո՞ւք ի՞նչ էք կարծում։ օրինակ դո՛ւ, լուսօ։
#լեզու
փորձարկել եմ կինետօ։ գրուած ա գօ֊ով, ինչն ինձ համար մեծ պլիւս ա։ այն ջեմինի էջերը հտտպ֊ով ա տալիս։ աշխարհի հետ համատեղելիութեան շերտ դառնալով։
հաւէսն ա։ աշխատում ա։ ու ինձ շատ դուր ա գալիս միտքն որ էջս լինի ջեմինի֊ում եւ միջնորդի օգնութեամբ երեւայ սովորական դիտարկիչով։ այդպէս ես նաեւ չեմ պահի ու սպասարկի երկու առանձին աղբիւր։
միակ խնդիրն այն ա որ կուզէի նկարները երեւային։ գուցէ պէտք ա կինետօն ֆորքե՞լ եւ փոխել որ նկարներ ցոյց տուող հտմլ՞ գեներացնի։
նաեւ գօ֊ով կայ աքթիւիթի փաբ֊ի հետ աշխատող եւ ջեմինի֊ով օգտատիրոջը հասանելի տուտիկ անունով լուծում։
առաւել եւս որ սոշըլհոմի դեւերը չեն թողնում նախագծով հետաքրքրուող լինելու տպաւորութիւն, այնտեղ տեղափոխուելն ահագին գրաւիչ միտք ա թւում։
բայց ապա ի՞նչ անել ծմակուտի հետ։ սպասարկե՞լ։ իսկ եթէ այլ ծրագրակազմ աշխատի նոյն դոմէյնում, ի՞նչ ա լինում։ մէկն ասում ա որ չի լինի, միւսը որ հետեւորդներդ պէտքա քեզ ապահետեւեն ու նորից հետեւեն։
#անկապ
նախորդը գրեցի, ու մտածեցի, որ եթէ շոտլանդիայում իմանային, որ բրէքսիտ ա լինելու, ամենայն հաւանականութեամբ անկախութեան օգտին կը քուէարկէին։ եւ ցոյց կը տային աշխարհին շոտլանդական հրաշքը։ իսկ էսպէս խաբուած են մնացել։
ու նաեւ մտածեցի, որ ռուս կայսերականները չեն ջոկում, որ էդ պահին եւ էդպէս խսհմ֊ը չփլուէր, մէկ ա՝ կային լուրջ տնտեսական խնդիրներ։ դա ակնյայտ էր դատարկ խանութներից, բարձր գներից/ցածր աշխատավարձներից եւ ամէնի «դեֆիցիտ»֊ից։ ինչպէ՞ս դրանք լուծել։ գորբաչեօվը փորձել էր լուծել մի թեթեւ ազատականացնելով տնտեսութիւնը, բայց շատ թեթեւ, եւ դա բաւական չէր։ պէտք էին աւելի լուրջ ռեֆորմներ։ եւ թէկուզ մի պետութեան շրջանակում՝ ռեֆորմները պիտի լինէին։ եւ երբ լինէին՝ ցաւոտ էր լինելու, թեթեւ չէր անցնի։
միեւնոյնն ա, հանրապետութիւնները, ինչպէս նաեւ ամէն ռեգիոն, կը ձգտէին աւելացնել ինքնակառավարումը։ միեւնոյնն ա, հանրապետութիւնները կունենային իրենց ինտերնետ դոմէյնները։ միեւնոյնն ա, կը սկսէին ներկայացուած լինել միջազգային մարզական, երաժշտական միջոցառումներում։
իհարկէ, եթէ «գկչպ»֊ի պէս մի ռեակցիոն ուժ չյաղթէր։ ու չպահէր երկիրը՝ կրկին, աղքատութեան մէջ, եւ անազատութեան։
եւ հաւանական ա, որ «հանրապետութիւնները» մի պահ կը նկարուէին քարտէզում առանձին գոյնով։ իսկ եթէ եւ ոչ, ակնյայտ ա, որ խսհմ֊ն այնպիսին, ինչպիսին եղել էր՝ չէր լինի։ ոչ մի ձեւ։ ու կը լինէին եւ բարդ տարիներ, եւ ինչքան ուժեղ լինէր կենտրոնական կոմունիստական իշխանութիւնը՝ այդքան կը դանդաղէր տնտեսական աճը։
եւ իրականում, շատ բարդ ա պատկերացնել որեւէ այլ արդիւնք, քան էն ինչ եղաւ։
#խսհմ #պատմութիւն #տնտեսութիւն
էսօր սրճարանում մի աղջկայ հետ էի զրոյցի բռնուեցինք, ասաց որ իրան թւում ա, որ ինչպէս կան մարդիկ, որ իրանց չգնահատուած են զգում եւ չճանաչուած, այնպէս էլ նման բան կայ ազգի մէջ։ թուարկում էր՝ ինչպէս էս գրողն ու էն գիտնականը նոբելեան չեն ստացել, ինչպէս նա եւ նա աշխարհի մակարդակի արուեստագէտներ էին, բայց ճանաչուած չեն։ ու որ գուցէ էն, ինչպէս ենք յաճախ չափազանցնում հայերի դերն ամէնում, կապուած ա էդ կոմպլէքսի հետ՝ չճանաչուած ու չգնահատուած լինելու։ ներկայացուած չլինելու, գոյութիւն չունենալու։
ու մտածում եմ, եթէ էսպիսի բան կայ, դա կարող ա բուժուել եթէ լինի տնտեսական հրաշք։ էսպէս ասում են՝ էս ինչ երկրի հրաշք՝ տնտեսական աճը նկատի ունեն։ երբ ստացւում ա այն։
հրաշքի պարագայում երկիրը կը ճանաչեն, կասեն՝ այ տեսէք էնտեղ իրենք ինչ երկիր սարքեցին, ու ինչի՞ց։
ու տէնց։
#անկապ #զրոյց #հոգեբանութիւն