#սփյուռք, այս ցանկն էլ է նորացել՝ http://arnet.am/spyurk_users.html
#սփյուռք, այս ցանկն էլ է նորացել՝ http://arnet.am/spyurk_users.html
ԴԱՍ ԿԱՊԻՏԱԼ
Ի՞նչ կա ֆեյսբուքից դուրս։ Եւ ինչու դուք այդ մասին չգիտեք։ Ինչպե՞ս են ձեզ ճնշում, բայց դուք դա չեք նկատում։ Այս խոսքը — մտքեր են այն մասին, թե ինչպես են կապիտալը եւ շուկայական հարաբերությունները ազդում տեղեկատվական տեխնոլոգիաների, համացանցի, եւ նույնիսկ ծրագրավորման լեզուների վրա։ Զրույցի ընթացքում շոշափվելու են պատճենաշնորհի գաղափարը, նախագծման պրոցեսը, հետադարձ համատեղելիությունը, կորպորատիվ եւ ազատ տեխնոլոգիական ստանդարտները, ծրագրային պատենտները, շարժական տեխնոլոգիաները, ազատ մշակույթը եւ Միքի Մաուսի դժբախտությունը։ Նորայրը ՏՏ ինժեներ է, եւ ներկայացված է ցանցում այստեղ
http://barcamp.am/hy/barcampevn13/special_guests/norayr/
#barcampevn13
արմայելի համար մեջբերում on քվեարկությանը տանելու կամ չտանելու մասին՝
———————————–
Լինում է և այսպես։ Սա մեզ պատմել է Չիկագոյի մի բժիշկ։
― Իլլինոյս քաղաքի կոնգրեսի ընտրությունների նախօրյակին, ― ասաց բժիշկը, ― ինձ մոտ, տուն եկավ մի մարդ, որին կյանքումս բնավ չէի տեսել։ Դա հանրապետական կուսակցության «պոլիտիշենն» էր։ «Պոլիտիշենը» գործամոլ է, մի մարդ, որի զբաղմունքը ստոր քաղաքականություն է։ Քաղաքականությունը վաստակ է նրա համար։ Ես ատում եմ այդ տիպի՝ հաստամռութ, կոպիտ, լկտի մարդկանց։ Նրանց բերանում անպայման թքոտ սիգար է ցցված, գլխարկը չափից դուրս թեք է դրված, ունի բութ աչքեր և հաստ մատին՝ կեղծ մատանի։ «Գուդ մոնինգ, դոկ», ― ասաց ինձ այդ մարդը։ ― Բարև ձեզ, բժիշկ։ Ու՞մ եք մտադիր քվեարկել»։ Ուզեցի մի հատ ռեխին հասցնել ու շպրտել փողոց։ Բայց մեր ուսերի լայնությունը չափելուց հետո հասկացա, որ եթե փողոց թռչող լինի, ապա ավելի շուտ ես եմ լինելու այդ թռչողը։ Ուստի համեստորեն ասացի, թե քվեարկելու եմ այն թեկնածուի օգտին, որն ինձ ավելի դուր կգա։ «Լավ, ― ասաց «պոլիտիշենը»։ ― Կարծեմ դուք աղջիկ ունեք և նա չորս տարի է, ինչ ուսուցչուհու տեղի է «սպասում»։ Ես պատասխանեցի, որ ունեմ և սպասում է։ «Ուրեմն, ահա թե ինչ, ― ասաց իմ անկոչ հյուրը, ― եթե դուք քվեարկեք մեր թեկնածուի օգտին, կաշխատենք ձեր աղջկան աշխատանքի տեղավորել։ Ընդ որում, ոչ մի հաստատ բան չենք խոստանում։ Բայց եթե քվեարկեք մեր հակառակորդի օգտին, ապա այս դեպքում հաստատ կարող եմ ասել․ ձեր աղջիկը երբեք աշխատանք չի ստանա, երբեք ուսուցչուհի չի դառնա։ Դրանով խոսակցությունը վերջացավ։ «Ցտեսություն բժիշկ, ― ասաց նա հրաժեշտի պահին։ Ընտրությունների օրը ես կանցնեմ ձեզ մոտ»։ Դե, իհարկե, ես շատ բարկացա, նույնիսկ տառապեցի, վրդովվեցի այդ անպատկառությունից։ Բայց ընտրությունների օրը նա իրոք ավտոմոբիլով եկավ իմ հետևից։ Դարձյալ իմ տան դռների մեջ խցկվեց նրա հաստ սիգարը։ «Գուդ մոնինգ, դոկ, ― ասաց նա։ ― Կարող եմ ձեզ տանել ընտրական կետը»։ Եվ գիտեք, ես նրա հետ գնացի։ Մտածում էի, վերջ ի վերջո միևնույն չէ՞, թե ով կընտրվի՝ դեմոկրատ, թե հանրապետական։ Իսկ դուստրս միգուցե աշխատանք կստանա։ Ես այս մասին դեռ ոչ ոքի չեմ պատմել, ձեզանից բացի․ ամաչում էի։
———————————–
ու տենց
@{Իմանդես Իմաստասեր (Imandes) ; imandes@spyurk.am} http://norayr.arnet.am/weblog/2013/05/10/ասք-հանրապետական-պոլիթիշենի-մասին/
Ես Տրիերի գործերը չեմ հավանում, թույլ եմ համարում։ Սակայն իմ կարծիքը Տրիերի ֆիլմերի մասին այն չէ որ սովորաբար լինում է երբ իրեն չեն սիրում։ Ասենք ո՞նց է լինում իր մոտ, օրինակ, մի մարդ մտածեց, որ այլ մարդը, թվում է թե լավն է, իսկ այն մարդը լինում է չար, թքած ունեցող, ու էգոիստ, ու իրան լավ, իսկ առաջինին վատ է անում։ Ու նրանք ասում են՝ չէ, մարդիկ լավն են, այդպես չէ ինչպես ցույց ես տալիս։ Իսկ ես ասում եմ՝ հա, մարդիկ լավը չեն, ի՞նչ մի նորություն բացահայտեցի՞ր որ։ Ու ինչի՞ ես ցույց տալիս որ մթոմ հավատացին, վստահեցին ու հետո լոմկվեցին։ Չհավատային, չվստահեին, ո՞վ էր խնդրում։ Մանկապարտեզ ոնց որ լինի, ազնիվ խոսք։ #Տրիեր #կինո #մնկո #արվեստ #ֆիլմ #մանկապարտեզ
#էնոր ուզում ես փոքր բիզնեսին աջակցես, բայց այդպես են քո հետ խոսում, որ աջակցելդ չի գալիս։
#ուտենց
մի կես ժամից սփյուռքը անջտեմ, հիշողություն ավելացնեմ։
#սփյուռք