ինձ ոչ միայն բոլոր համալսարաններից են դուրս հանել, ինձ նոյնիսկ ինսթագրամն է արգելափակել։ ։ՃՃՃ
թէ չէ ի՞նչ էի արել բացի ձեր իսկ հրապարակած ափին օգտագործելը։ #ուտենց
ինձ ոչ միայն բոլոր համալսարաններից են դուրս հանել, ինձ նոյնիսկ ինսթագրամն է արգելափակել։ ։ՃՃՃ
թէ չէ ի՞նչ էի արել բացի ձեր իսկ հրապարակած ափին օգտագործելը։ #ուտենց
Յիշում եմ մափեթ շոու֊ում խոզ տիեզերագնացը քայլում էր ծառուղու միջով, ու երգում՝ «ես երգում եմ ծառերին, իսկ նրանք ինձ չեն լսում», իսկ ծառերն իրար ասում էին՝ «էլի եկաւ երգելու, թռանք» ու փախչում էին տարբեր կողմեր։ Խոզը մնում էր շփոթուած առանց ծառերի հաւանութեան։
Այդպէս էլ մենք, կիսւում, խօսում ենք մարդկանց, կամ ֆեյսբուքի, թուիթերի հետ։
Եւ հակում ունենք մեզ «արբիտր», դատաւոր նշանակելու։ Լինի նա մարդ կամ շոգենաւ սոծիալական ցանց։ Իրենից է կախուած ես լա՞ւն եմ, նա է որոշում ես ինձ լաւ զգամ թէ չէ։ Նա պէտք է հաստատի կամ ոչ իմ միտքը, գրածը, որ գուցէ իմ միտքը չէ, կարեւորը նա հաստատի։
#ուտենց
երբ քեզ թւում է որ դու մարդուն գիտես, այդ պահին դու նրան կրկին պիտակեցիր։ մարդուն լրիւ իմանալը տուպը անհնար է #ուիենց
ասում է՝ ապագան հաղթում է։
#լուսանկարներ #ապագայ
այն պահը, երբ հասկանում ես որ մատներդ ճարպիկ սեղմում են՝ անգիր գիտեն, alpine֊ի հետեւեալ շորթքաթները՝ ^c, shift c. – քանսել մեյլ, քոնֆիրմ։
ու աչքերիդ առաջ է ծանօթ՝ «Message cancelled and copied to “dead.letter” file», եւս մի աւարտի մասին հաղորդագրութիւնը։
ու տենց
#մատներ
մտածում եմ, գուցէ մեզ ձգում են ստեղծագործող մարդիկ՝ ֆոտո անող, գրող, գիտնականներն, հաքերները, քանի որ իրենք իրենց յոյզերն արտայայտում են գործի միջոցով, մենք դրանք ենք ընկալում, մարդուն ենք որոշ չափով հասկանում իր յոյզերը շօշափելիս։ ու այդպէս յուզական կապ է ստեղծւում մեզ մօտ։
մտածում եմ, յոյզեր բոլորն ունեն (երեւի թէ ։Ճ), անկախ նրանից, արտայայտո՞ւմ են դրանք հրապարակային, ու անկախ նրանից, թէ ինչպէս՝ տեքստ գրելով թէ նկարելով, թէ ոչ մի ձեւ, կամ ինչ֊որ ահաւոր կենցաղային բան անելով։
ի դէպ, նաեւ արդեն կարող եմ ձեւակերպել ինչով ինձ դուր չի գալիս իմ մատեանը(եւ այսինքն ես)․ անկապ լուրջ լուրջ փիլիսոփայում եմ, յոյզեր չկան, փակ եմ, կամ հազուադէպ են լինում այդպիսի գրառումներ։
ես հասարակ մարդ եմ, ինձ վեհութիւնը չի ձգում, ինձ մարդիկ են ձգում, բոլորն էլ ունեն յոյզեր, ուզում եմ շփուել այդ հասարակ մարդկանց հետ եւ ծանօթանալ իրենց յոյզերին։ ուզում եմ էմփաթիա զգալ։
ու տենց
ուրեմն, խոհանոցում երեխաներից էին խօսում, ով ինչ է սիրում, կամ չի սիրում ուտել(թթուասերը՝ միայն լոլիկով, իսկ աղցանի միջից կուկուռուզները հանում տանում է), յետոյ անցան դպրոցին։
ասում է՝ աղջիկս «տ»֊ն ու «ու»֊ն դժուար է տարբերում։ հարցնում է՝ «մամ, հիմա սա կա՞րճն է թէ՞ երկարը»։ ես էլ փորձում եմ հասկանալ, սրա ո՞րն է կարճը, ու ո՞րն է աւելի կարճ կամ երկար, ու ինչու։
#զրոյց #դպրոց #հայերէն #ուսում