2020-04-09-4213553

վերջերս jolla֊ն՝ հէնց jolla ֆիրմայի առաջին սարքս հա միացուած եմ պահում։ նոյնիսկ իր վրայ ունեմ եւս մի tooter որը կպնում ա անգլերէն մաստոդոնիս հաշուին։ ու ուզում էի լինկ ստանալ ջաբերով՝ միացրի ջաբերը, տեսնեմ՝ xperia֊ի ջաբեր կլիենտը դուրս գցեց՝ անջատուեց։ էքսպերիայինը միացրի՝ եօլլայինը դուրս եկաւ։

հասկացայ՝ resource֊ն ա խնդիրը։ ամէն ջաբեր կլիենտ երբ կպնում ա՝ նշում ա resource ու sailfish֊ի լռելեայն կլիենտի ռեսուրսը՝ Jolla ա հէնց։

մտածեցի՝ ո՞նց փոխել։ յիշեցի որ այն իրականում libpurple֊ն ա օգտագործում, ու նայեցի .purple֊ի մէջ, կարո՞ղ ա փիջինական accounts.xml գտնեմ։ չէ՝ այլ բաներ կային, բայց ոչ դա։ իսկ resource֊ը հաշուի հետ ա նշուում։

հասկացայ որ ինչո֊ր տեղ հարդկոդ արած ա։ ուզեցի together.jolla.com֊ում բացել զրոյց այդ մասին, իսկ այն լաւն ա, ասում ա նախ փնտրի, յետոյ կը բացես փնտրածդ եթէ չգտնես։

փնտրեցի ու գտայ։ հետեւեցի, բնականաբար, ու ափվոտեցի։ ես վեցերորդ հետեւողն էի։ հաւէս ա շատ որ սէյլֆիշի հեղինակները ջաբերն աւելացրել էին լռելեայն, հասցէագրքի հետ ինտեգրած հաշիւների մէջ։ չնայած շատ մարդ չի օգտուում։ տուեալ դէպքում՝ վեց հետեւող ենք։

ինչ֊որ mc-tool ծրագրով ա հնարաւոր փոխել։ (: հմ, պարզուում ա telepathy-mission-control փաթեթից ա։ (: mc stands for mission-control (:

ու դէ եղաւ, հա։ էքսպերիայի ջաբերի ռեսուրսը նշեցի sailfish_xa2, եօլլայինը դէ մնաց Jolla (:

ու տէնց։

#սէյլֆիշ #ջաբեր #լինուքս #իւնիքս #տեքնոլոգիաներ #տտ #ռեսուրս #յոլլա #եօլլա #չաթ #կոնսոլ #ու_տէնց #հեռախօս #խելախօս #տելեփատի #գործիք #ապակենտրոնացում #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ սէյլֆիշ  ջաբեր  լինուքս  իւնիքս  տեքնոլոգիաներ  տտ  ռեսուրս  յոլլա  եօլլա  չաթ  կոնսոլ  ու_տէնց  հեռախօս  խելախօս  տելեփատի  գործիք  ապակենտրոնացում  ազատութիւն