ասք Նյու Յորքի Ակվարիումի մասին, մաս առաջին

բոլոր լուսանկարները դիտել այստեղ

Բրայթոն Բիչ

Բրայթոնի նավեզր մայթը(boardwalk)՝

կարմիր դրոշակներ, եւ մաքուր երկինք

Նյու Յորքի Ակվարիումը, որտեղ կան

ծովափղի «օ՜հ ոչ» (facepalm) եր։

Ի դեպ, նա շան պես լսում էր, թաթն էր տալիս, ձայնը ու պատիվ տալիս։

+++++++++++++++++

ջրի մեջ թեւերը շարժելով թռչող պինգվիններ

մարդանման էակներ, որոնք երեւի նման են մեր ափ դուրս եկած նախնիներին

ստեղ այնտեղ լողացող ծովափղեր

ծույլ սկատը(numb-fish), որը պառկած էր հատակի ավազին, եւ ժամանակ առ ժամանակ բարձրանում, մի շրջան անում, ու վերադառնում իր տեղը։

կովաձուկ,

ծովային ձիեր,

եւ ինչով են նրանց կերակրում,

իրար հետ քնած շնաձկներ

եւ լողացող անքուն շնաձկներ

բոլոր լուսանկարները

ու տենց

ասք հեռուն նայելու մասին

Նենց ա որ ես հետազոտող մարդ եմ։ Ու նենց չի որ մի տարի առաջ տվ միացրեցի, սարսափեցի, ու անջատեցի։

Կրկին փորձեցի։

Հ1 էր։

Մոտենում էե արյունարբու կեսգիշերը։

Ինչ որ ֆոտոների մասին էր ու նայում էի։

Պատմում էին որ այ Թուրքիայում հայ լուսանկարիչներ կային ու քանի պաշա հանրահայտ դեմք նկարել են։

Պարզ ա, կարար լինել։

Հետո մեկնաբանը ասեց «լուսանկարչությունը ստեղծել են ֆրանսիացիները իսկ զարգացրել՝ հայերը»

Հա, լու՞րջ։ Էլ ուրիշ մարդ չի՞ զարգացրե՞լ։

Ու ավելացնում ա՝ «ինչը թույլ տվեց արդեն քսան երրորդ դարի երկրորդ կեսին հայ ինժեներ ադամյանին ստեղծել գունավոր հեռուստատեսությունը»։

Օ ո՜չ։

Էդ ո՞նց թույլ տվեց։

Բնավ չեմ հասկանում ինչ կապ կա։

Այդ երկու միջադեպի մեջ։

Իսկ հետոոոոոո, էդ մարդը ցույց ա տալիս ինչ որ նկար որը ինչ որ «հայ» ա արել ռուսաստանյան, ու ասում ա մթոմ այ էս հայը ձև ա մտածել «աուռա» նկարելու իսկ «աուռան դա նենց բան ա որ ցանկացած մարդու շուրջը կա ու միանշանակ իրանով ամեն ինչ ձիագնոզում են»

Օ ո՜չ։

Էդ «հայլու՞ր» ա թե ռուսական «ռաեն»ի «ակադեմիկոս»ները։

Սպանեք նրանց բոլորին։ (բռնության կանչ չէ սա բնավ)

այստեղից

Ժամանակները անցնում են, իսկ սովոկը հայ լրագրողի հոգու խորքից այդպես էլ դուրս չի գալիս։

Մեկը իրանց դատեր էլի հակագիտական տեղեկություններ տարածելու, խաբելու, ու ընդհանրախես ինքնասպանություն չգործելու համար։

Հա ու եթե առողջ եք ուզում լինել պարտադիր չէ առավոտները վազել, սակայն հ մեկ չնայելը, չծխելը, ու թմրադեղեր չոգտագործելը լավ կանդրադարնա։ Ընդ որում էս ցանկից ամենավտանգավորը առաջինն ա կարծում եմ։

Ըհը։

ու տենց

ասք ոճը բացասող շրջանաավարտների մասին

Լավ, գլամոր ավտոներով ֆռֆռալը հասկացանք։ Ճվալն էլ։

Նպատակային աուձիտորիան ավելի լավ հասկացավ։

Բայց ո՞վ, ո՞վ ա ձեր տեղը բղավելու «տասի բը», գրողը տանի։

Արդյո՞ք կարելի է անտեսել ս[ծ]իլը՞։ չէ՞ որ բոլորս էլ «ս[ծ]իլի համար ինչ ասես չենք անում» (cc)

չէ՞ որ դուք հավերժ կորցնում եք այդ հնարավորությունը։

«տասի բը» – երկու բառ

օ՜ ժամանակնե՜ր, օ՜ բարոյականությու՜ն․․․

օ՜ ոչ։

_ու տենց _