ես էլ էի մտածում՝ տեսնես ինչի՞ չարին՝ ալիեւն ուզում էր, քոչարեանն ուզում էր, ամերիկացիներն առաջարկել էին՝ ինչի՞ չեղաւ։ ու բացատրութիւնը, որ մտքովս անցնում էր՝ ռուսաստանը պիտի ասէր՝ հոպ, էդ իմ սահմանների հետ ի՞նչ էք անում, իրենք էնտեղ զօրք ունեն, չէ՞, ռուսական դրօշն ա տնկած սահմանին, ու ահա, յարութիւննեանն էլ ա ասում, թէ ռուսաստանն ա։

միշտ, միշտ, եթէ մեր բախտը բերում ա, էդ ինչ֊որ մի այլ խաղացողի պատճառով ա՝ կամ ալիեւը չի համաձայնում, կամ ռուսաստանը, բայց ոչ մենք։

մի բան էլ ա ճիշտ ասում, ասում ա՝ էդ ո՞նց եղաւ, երբ խորհրդարան չկայ, արտակարգ դրութիւն չի մտցնում, բա որ այլ տեղեր եսիմինչ լինի՝ հանգիստ ա, իսկ մարտի մէկին բան չի եղել՝ արտակարգ դրութիւն ա մտցրել։

#մեղրի #քոչարեան #յարութիւնեան #պատմութիւն #մարտի_մէկ #ազատութիւն


Avatar @{ քամի ; o_o@spyurk.am} 3/29/2019, 3:34:22 PM

https://youtu.be/G0H0ybNib3c

#քաղաքականութիւն


բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

1999 թ. սեպտեմբեր. Վազգէնը վերադարձաւ ամերիկեան գործուղումից կատաղած (ի դէպ, մեկնելուց առաջ նա վարչապետի ժամանակաւոր պաշտօնատար նշանակեց ինձ, ինչպէս և այլ դէպքերում, երբ նա գործուղման մէջ էր լինում), հրաւիրեց իր մօտ և բառացի ասաց հետևեալը. «այս տականքը (քո մասին է) համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ։ Ալբերտ Գոռը նշեց, որ շատ ուրախ է, որ Ղարաբաղեան խնդիրը վերջապես կը կարգավորուի: Ես նրան ասացի, որ նման փոխանակում երբեք չի լինի։ Զրոյցը շատ ծանր աւարտուեց»։ Նոյն Մեղրու խնդրով քեզ վրայ գոռացել է Կարեն Դեմիրճեանը բոլորովին ոչ դիւանագիտական լեքսիկոնով և, դուռը շրխկացնելով, դուրս եկել քո աշխատասենեակից։

https://www.1in.am/2526375.html

էդ համաձայնութեան մասին գրել ա նաեւ վանոն։ մէկ էլ վաալը։ ու սո ֆար մեր բախտը նրանով ա բերել, որ ալիեւը չի համաձայնել։ հերը կամ տղեն։ մերոնք միշտ համաձայնել են՝ ասել են ի՞նչը տանք, ի՞նչը զիջենք, կը լինի՞ մեղրին էլ տանք։

աստուած։

#արցախ #մեղրի #քոչարեան #շիրխանեան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

էն որ Քոչարեանը ասաց «թատերական հրապարակ»՝ հին կոմունիստական անուանումը, որ «ազատութիւն» բառը չասի։

http://www.youtube.com/watch?v=BIlXdTxCXp0&t=35m23s

#պասկեւիչեան #հաւաք #ժողովուրդ #ժողովրդավարութիւն #2008 #ազատութեան֊հրապարակ #թատերական֊հրապարակ #պատմութիւն #ընտրութիւններ #քոչարեան #մէջբերում #ազատութիւն ############

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)