sailfish emoji fonts

երէկ թթում խօսում էինք, տիգրանը գրեց որ չի սիրում երբ կայքերն ու ծրագրերը փոխում են ascii նիշերով գրած նշանները նկարների։

ես էլ չեմ սիրում, ու փորձեցի բացատրել ինչի՝

իրականում #էմոջի ֊ները #իւնիկոդ #նիշ են։ ու #սէյլֆիշ ֊ի յաւելուածների մեծ մասը (բոլորը) չեն փոխարինում նիշը պատկերակով։

ու իմ էմոջի #ստեղնաշար ֊ը այդ նիշերն ա դնում։ ու մի քանի ascii նիշով ժպիտը կամ սրտիկը մի unicode նիշով փոխարինելն էլ աւելի ակնյայտ ա որ անիմաստ ա զի կուզէի՝ իւնիկոդ նիշ կը դնէի։

բայց ամենակարեւորը՝

ascii նշաններով գրելու մէջ կայ #մշակոյթ ու #պատմութիւն ու #էսթետիկա։

ու դրանք փոխելով իրենք՝ կայքերն ու յաւելուածները պարտադրում են իրենց էսթետիկան՝ մեր յստակ արտայայտածի փոխարէն։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

եթէ տեքստի մէջ պէտք է օգտագործել հնչիւնաւորիչ (դիակրիտիկալ) նիշեր, ապա ահա դրանք՝ https://en.wikipedia.org/wiki/Combining_Diacritical_Marks

ֆայրֆոքսը ինձ մօտ չի կարողանում ճիշտ ռենդեր անել, բայց լիֆփադը կարծես կարողանում է։ Բացատներ է թողնում սակայն։

Տոն տին ̈ողը կնեգյն ա

Ին ̇ո ̇ւմ ա չին ̇ո ̇ւմ մին հարուստ մարթ, տրա ին ̇ո ̇ւմ ա էրկու ախճիգյ։ Մին օր ծեն ա տամ ̇ո ̇ւր ̈ան մըեծ ըխճըկանը, հըրցնում․

եւ այդպէս։

#տեքստ #գիր #հայերէն #էկրանահան #հնչիւնաւորիչ #տարբերիչ #նիշ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)