ասք ոճը բացասող շրջանաավարտների մասին

Լավ, գլամոր ավտոներով ֆռֆռալը հասկացանք։ Ճվալն էլ։

Նպատակային աուձիտորիան ավելի լավ հասկացավ։

Բայց ո՞վ, ո՞վ ա ձեր տեղը բղավելու «տասի բը», գրողը տանի։

Արդյո՞ք կարելի է անտեսել ս[ծ]իլը՞։ չէ՞ որ բոլորս էլ «ս[ծ]իլի համար ինչ ասես չենք անում» (cc)

չէ՞ որ դուք հավերժ կորցնում եք այդ հնարավորությունը։

«տասի բը» – երկու բառ

օ՜ ժամանակնե՜ր, օ՜ բարոյականությու՜ն․․․

օ՜ ոչ։

_ու տենց _

ասք երթուղելու մասին

– Դու կգնաս,

– ես կգնա՜մ

– և կթողնես

քո հետևից

չար հայացքները

– և կթողնեմ

իմ հետևից

չռած ձեռքերը

– բաց բերանները քարացած

դատապարտելը չհասցրած

(տվոյ խոդ, չրխկ, ժամացույցը սղմվեց)

-և չնետված քարերն իմ վրա

-այդ օրը կարծես ամեն ինչն ակնարկում էր՝

դեռ առավոտյան թարթիչների արանքով անցած

արևի ճառագայթները,

մոռացված միացված հեռուստացույցով

այդ պահին գնացող հորոսկոպի տեսությունը

(չրխկ)

-քթից կաթացող խլինքն

ու ոտքի արանքից հոսող արյունը ալ

-երեկոյան խմիչքից ցավող գլուխը այն

(չրխկ)

-և ճմռթված շապիկի պոկված կոճակը արդ

-ֆեյսբուքի չքանֆիրմած 143 ֆրենդ րեքուեսթը

-հեզաճկուն աղջիկների արնանման պարն ու ծաղիկների բույրը վառման

-այդ ամենը մի տեսակ ակնարկում էր

ճանապարհորդությունն անխուսափելի

դեպի թռիչքը սուրբմարինադի

-կապույտ գծով և կաթնաշոռի մնացորդով

-պլաստմասե դանակ-պատառաքաղով

և ստյուարդեսայի քառակուսի ակնոցներով

-մառշուտկի վարորդի հայելուց կախված խաչը վկա

և չիբուխի ծուխը վիրահատված քթիս մեջ

(չրխկ)

-իլյումինատորից երևացող

լողակները մարդու չափով լայն բացած ձուկը

մի ակնթարթ կառկայծի

-հիշեցնելով Ա կետում մոռացված իմ քամակը չվերցված

– քամակը քո, հայացքը իմ,

-կհասնեմ այնտեղ, որտեղ չկա պատերազմ

-այնտեղ, որտեղ վազում են ցողից թաց կանեփի վրայով

որտեղ ցերեկը աստղեր են երևում

և գիշերային երկնքից ընկնում են

օդանավի պաղ-պաղ կաղապարները

այնտեղ, որտեղ քեզ հայ են ասում

-ինձ բոլորն էլ հա են ասում

ու տենց (ոճի համար ինչ ասես չենք անում)

անունը իմ անունը քո՝

Նորայր և

ու տենց