Ինֆերնո֊ի կիրառումը՝ ջաւա բայթ կոդ փոքր սարքերի վրայ աշխատեցնելու համար։
http://doc.cat-v.org/inferno/java_on_dis/
ես էլ հա մտածում եմ վօկի բեքենդ պատրաստել դիս֊ի համար։
#ինֆերնո #ջաւա #դիս #թուղթ #հետազօտութիւն
http://www.youtube.com/watch?v=ZiKWZySzKrM
#վիշապ #օբերոն #աւբերոն #ինֆերնո #պլան9 #օպերացիոն֊համակարգեր #ծրագրաւորում #barcampevn14
#փաստօրէն, պոլիմորֆիզմը Լիմբո֊ում յիշեցնում է շաբլոններ՝ http://9fans.net/archive/2004/05/373
#լիմբո #ինֆերնո #պոլիմորֆիզմ #ծրագրաւորում
Ստանդարնտները լավ բան են։ Ինչ որ ստանդարտ պետք ա լինում։ Նույնիսկ ասենք շփման մեջ, միմյանց հասկանալու համար։ Կամ թերմերի մեջ, կրկին՝ հասկանալու համար։
Սակայն, երբ ստեղծում եք նորը ստանդարտին հետևելը, կամ համապատասխանելը հաճախ բերում է վատ որոշումներին, ու վատ դիզայնին։
Ասենք, երբ Ստրաուստրուպը C++ նախագծելուց փորձում էր պահպանել C-ի հետ համատեղելիությունը, դա բերեց ինչպես տգեղ լուծումների, այնպես էլ լեզվի չաղացմանը։
Ուինդոուս/Սոլարիս-ներում – պահպանել նախկին տարբերակների հետ համատեղելիությունը որոշումը բերեց գրադարանների չաղացմանը։
Ի տարբերություն, Վիրտը, նախագծելով Մոդուլան որոշեց չպահպանել պասկալի հետ համատեղելիությունը։ Փոխարենը, նա գրեց քոնվերթեր, պասկալից մոդուլա տրանսլացիա անելու համար։ Նույնպես նա վարվում էր և հետագայում, Մոդուլայից Օբերոն քոնվերթեր գրելով, քանի որ հասկանում էր՝ համատեղելիությունը պահպանելը կբերի տգեղ դիզայնի։
Բաց ԾԱ-ի աշխարհում համատեղելիություն պահպանելը իմաստ չունի։
Փոխվեց գրադարանը՝ փոխվում է ծրագիրը որը այն օգտագործում է։ Եթե ծրագրի հեղինակը հետաքրքրված չէ, դա անում է մեյնթեյները կամ յուրաքանչյուր մեկը ում այդ ծրագիրը պետք է։ Այսպիսով, բաց ԾԱ-ն չունենալով համատեղելիության շերտ՝ ավելի նիհար է։
Ինչպես ես արդեն գրել եմ, կարգինը՝ արտակարգ լինել չի կարող։
Այս պատճառով Պլան9-ը և Ինֆերնոն, որոնց դիզայնի մեջ, ի դեպ, անկերես է Օբերոնի ազդեցությունը, չեին կարող հետևել սովորական Յունիքս/Պոսիքս ստանդարտների։
Ու պարզ է որ նրանք լայն չեն կիրառվում այն պատճառով, որ ծրագրերի մեծ մասը գրված է տեքնոլոգիաներով, որոնք անհամատեղելի են Ինֆերնոի հետ։ Օրինակ, C-ով կոդ այնտեղ ափլիքեյշն լեվել չի օգտագործվում, դրա համար կա Լիմբո։
Սակայն, նոր դիզայն կարող է իրեն թույլ տալ կորմորացիա որը նախագծում է ու տարածում նոր համակարգ։
Ես Անդրոիդ-ի մասին եմ։
Գուգլը լինուքս միջուկի հիման վրա ստեղծել է «նոր» համակարգ, ձեռք է բերել նոր ջավա վիրտուալ մեքենա։
Դրայվերների խնդիր մոբայլ սարքերի համար չկա՝ միևնույն է լիքը նոր դրայվեր գրվել է։
Լինուքսից օգտագործվել է սքեդուլերը, թիսիփի սթեքը, և այլն։ Սի-ով ափլիքեյշն կոդ գրելն նախատեսված չեր։
Այսինքն, կարելի էր անել համակարգ, որտեղ կան դիզայնի նոր ընտրություններ, ինչպես ընդհանուր հասցեական տարածությունը։ Բայց էդպիսի բան արված չէ։ Ընդ որում Լինուքս միջուկի քաստոմիզացիայի վրա այնքան ռեսուրս է ծախսվել, որ այդ ուժերը անհրաժեշտ էր ծախսել Ինֆերնոն փրոդաքշն և մոբայլ սարքեր բերելով։
Որովհետև նոր է, արագագործ, ու գեղեցիկ։
ու տենց
Ռոբ Փայքի, որը այժմ Գոու-ի ֆյուրերն ա ամենահայտնի խոսքերից։
Ինձ շատ ուրախացրեց այս փոսթը․
ու տենց