#boilerroom #բոյլերռում #երեւան #էկրանահան
#boilerroom #բոյլերռում #երեւան #էկրանահան
http://wap.rw6ase.borda.ru/?1-20-4120-00004307-000-0-0-1215694130
#աստուատ #աբովեան #ռուսերէն #էլեկտրոնիկա
էս նկարը յիշում եմ ոնց էր արուել։ ես դէ «դէմ եմ»֊ին չեմ մասնակցել, որովհետեւ դէմ չէի։ աւելի ճիշտ դէմ էի այնքանով, որ էդ կառավարութեանը չէի վստահում, յիշում էի ռուսները ինչպէս են գցել իրենց թոշակի փողերով, ու դէ ինձ էլ են դէմեմիստների հետ պայքարի շրջանակներում կանչել ոստիկանութիւն, որ վախեցնեն, իրենց շարքում։
ու այդ օրը ես երեկոյեան դուրս էի եկել զբօսնելու, ու տեսայ ինչ֊որ հաւաք ա կինո մոսկուայի մօտ, սկզբից չէի ջոկել որ դէմ եմ֊ն ա, ինչ֊որ մէկին հանդիպել էի, ու մենք սկսեցինք ինչ֊որ տեքնիկական թեմայից խօսել, ու հաւաքը երթի շարժուեց, ու մենք շարունակեցինք երթի հետ զբօսնել ու խօսել՝ դէ ինձ մի կերակպի, տուր զրուցել։
տէնց, հասանք օպերա, ու ռոդէնի արձանի մօտ ինչ֊որ բան եղաւ, ոստիկաններ էին, խառը վիճակ էր, չեմ յիշում, բոլորը նստեցին, ու ես դարձայ նստացոյցի մաս։
իսկ էդ ժամանակ մի աղջիկ ինձ մի երկու օր ա թողել էր, ու նա իր ընկերների հետ անցնում էր կողքով, տեսաւ ինձ, ծիծաղեց, անցաւ էդ նստողների միջով, ինձ գրկեց, գնաց։ ու տէնց յետոյ մի որոշ ժամանակ էլի միասին էինք։
@{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 08.03.2019, 21:13:05
@{Կողմնակի Անցանց Մ․; norayr@spyurk.am}֊ն հետքի ֆլիքրի հոսքում ։)
#էկրանահան #տղա #ֆլիքր
#նորայր_չիլինգարեան #2014 #երեւան
— էն որ ես կամ սփիւռքում, ցուկերբերգին չի խփում, զի ես մէկ ա կամ ֆէյսբուքում։ — ինձ թւում ա մի քիչ խփում ա։ դու սփիւռքում ակտիւ ես, ֆէյսբուքում՝ չէ։ ու իրենց էդ շատ վատ չի, բայց վատ ա։ էդ ոնց որ կին ունենաս, բայց նա ուրիշի հետ ա քնում։ — բայց դէ ունես, կին ա՝ ճաշ ա եփում։ — երեխաներին մանկապարտէզ ա տանում։
#զրոյց #ֆէյսբուք #սփիւռք #ազատութիւն #ապակենտրոնացում
— էս գեադու անունը ոնց ա։ — իրան պեատաչոկ են ասում։ — խի՞ տէնց։ — նա տանը հրացան ունի։
#զրոյց
էսօր քարֆուրում ինչ֊որ դրսից եկած քեարթ գեադեք եմ տեսել։ ինչ֊որ ապհ֊ական վիճակ էր, ռուսերէն էին խօսում վաճառողների հետ, ու իրար մէջ։
ու այլ ձեւ էին իրենց պահում, ես կասէի՝ ագրեսիւ, մտնում էին մարդկանց անձնական տարածքներ, չափազանց ուշադիր էին ուրիշների զամբիւղներին, ինչ֊որ տհաճ բան կար իրենց մէջ։
ու դէ ես մտածեցի՝ դա ա, սովոր չենք, որ այլ ձեւ մարդիկ են։ ու դէ առաւել եւս սովոր չենք, երբ այլ ձեւ քեարթեր են՝ գոպնիկներ են։
ու անմիջապէս յիշեցի, ինչքան եմ սիրում եմ քեարթերին։ թասիբով են։ լաւն են։ ու դէ ամերիկացի կամ եւրոպացի քեարթերին էլ եմ յիշում։ մերոնք շատ լաւն են։
ու այո, հանդուրժողականութիւնը շատ բարդ բան ա։ մանաւանդ երբ խօսքը քո՝ ընդդէմ դրսի քեարթերի մասին ա։ լրիւ զգում ես, ինչ բարդ ա հանդուրժող լինել ու ինչ լաւն են քո, հարազատ քեարթերը, թէկուզ։
#հանդուրժողականութիւն
էն որ ասում են՝ վրացին մնում ա վրացի, կամ՝ թուրքը մնում ա թուրք։ հա բա։
պատահական չի որ նահանգներում կան կապոյտ (դեմոկրատներին քուէարկող) ու կարմիր (հանրապետականներին) նահանգներ։
զի տարբեր ձեւ են ապրում, ու տարբեր հեռանկարներ ունեն, հայեացքներ։
ըստ որում մեծ մասը ստաբիլ կամ կապոյտ են կամ կարմիր։ մի քանի նահանգ կայ, որոնց համար եւ հիմնական պայքարը գնում ա նախընտրական արշաւի ընթացքում։
իսկ դէ վրացին իր հեռանկարն ունի, սալոմէն որ ասել ա, թէ ադրբեջանի հետ ընհդանուր ցաւ ունեն, դա շատ վրացիների սրտով էր, պատահական չի ասել։
#վրաստան #ադրբեջան #ամն #հեռանկար #ենթատեքստ #միջավայր