
բռնո՞ւմ լիբերտարիանիզմը մեդիումի հետ։
#էկրանահան #ազատութիւն

բռնո՞ւմ լիբերտարիանիզմը մեդիումի հետ։
#էկրանահան #ազատութիւն
երէկ վարում էի, տեսնեմ մարդ ա կանգնած զեբրայի մօտ, վախեցած տէնց կանգնած ա, նայում ա, ե՞րբ յարմար պահ կը լինի անցնելու։
ես կանգնում եմ, նա հասկանում ա որ իր համար եմ կանգնել, բայց չի ուրախանում, անցնում։ այդ ժամանակ, բնականաբար հետեւիցս ա մեքենայ հասնում ու նեարդայնանում որ կանգնած եմ, իր կարծիքով՝անիմաստ, զի էլ ինչի՞ պիտի կանգնեմ։ ու հետեւաբար սիգնալ ա հալիս՝ հայհոյում ա։
էն, որ զեբրա կայ, ու կարելի ա զգոյշ լինել ահաւոր արագ քշելու փոխարէն արդե՞օք իր մտքով կանցնի։
էս ընթացքում մարդը դուրս ա գալիս մի քանի քայլ անում, զգուշութեամբ նայում ա այլ մեքենաներ գալի՞ս են թէ չէ։ զի ես՝ լաւ, կանգնեցի, բայց արդե՞օք կարող ա համոզուած լինել որ միւսը կը թողնի անցնել։
ըստ էութեան ես իրան լաւ դրութեան մէջ չդրեցի՝ նա աւելի կոմֆորտ կը զգար սպասել, մինչ լրիւ փողոցը դատարկ լինի, ու տենսելով որ մեքենաներ չեն գալիս, «հանգիստ» կանցնէր։
եւ նա, եւ միւս վարորդները լռելեայն ընդունում են որ հետիոտնը առաջնահերթութիւն չի՝ որ իրենք, իրենց մեքենայում հանգիստ վեր ընկածներն են առաջնահերթութիւն։
ու դա էլ ապագայ քաղաքապետարանների գործն ա՝ բոլորի համար կասկած չպէտք ա լինի որ հետիոտնն ա առաջնահերթութիւն, իսկ մեքենայում նստածը կը սպասի։
էլ չեմ ասում որ վերգետնեայ եւ ստորգետնեայ անցումներն են ահաւոր՝ էդ խեղճ տատիկը, ուրեմն չարչարուի իջնի՞, մինչ դու նստած ես ղեկի քո յարմարաւէտ մեքենայո՞ւմ։
դա այնքան ակնյա՛յտ ա։
բայց նախ մեզ պէտք ա կարողանալ պահել մրցակցային քաղաքականութիւն, ընտրութիւնիերի հնարաւորութիւն, յետոյ ձեւաւորել հանրային պահանջ՝ եւ հետիոտների համար լաւ լուծումների եւ առհասարակ՝ լաւ քաղաքի։
ու օրինակ մի օր փողոցները կը նեղանան եւ մենք կունենանք տրամուայ։
եւ դա բոլորին ա լաւ, զի կենտրոնը փող գեներացնում ա՝ որովհետեւ քիչ թէ շատ սարսափելի լուծումները տանելի են, իսկ մասիւը փող չի գեներացնում՝ տանում ա, զի լրիւ ա սարսափելի։ եւ ոչ մէկ չի երազում էնտեղ ապրել, կամ եթէ շատ պէտք չի՝ այնտեղ գնալ։
#երեւան #քաղաք #նախագծում
gg֊ն կրկին անցաւ openstreetmap֊ի։ զի ռուսները եկան ու յաճախորդներն էնքան շատացան, որ պիտի գուգլին ահաւոր մեծ գումարներ տան։
հետեւողական կը լինէր, եթէ «տիգրան մեծ» անողները շուտ մտածէին թուանշային գաղութացման մասին, եւ աւելի քիչ կախում ունենային տեք գիգանտներից, նաեւ այն ժամանակ, երբ դեռ խիստ անհրաժեշտ չի։
#քարտէզ #յաւելուած
եօլա սարքս, որ մնացել ա սէյլֆիշ երեք վարկածով, ու թարմացումներ չի ստանայ, լէթսէնքրիփթի սերտիֆիկատների խնդրի պատճառով գրեթէ ոչ մի կայքի չէր կպնում, նոյնիսկ «storeman»֊ը չէր աշխատում։
այս ուղեցոյցներով փորձեցի՝ աշխատեց։
աւելի ճիշտ, նախ փորձեցի բ տարբերակը՝ քաշեցի նոր սէյլֆիշի մէջ թարմ ca-certificates փաթեթը, տեղափոխեցի եօլայի մէջ։ այն էլ usb networking֊ի միջոցով։
բայց չօգնեց, եւ ռեսթարտը չօգնեց։
ապա ա տարբերակը փորձեցի, այ դա օգնեց, եւ առանց ռեսթարտի։
տարօրինակ, բայց ինչեւէ։ մի կողմից, հաւէս ա որ աշխատում ա՝ սարքն էլ փոքր ա, փոքր էկրանով եւ սուր անկիւններով։ միւս կողմից էլ՝ ազատ սարք չի, քո ուզած միջուկը չես դնի, բութ լոադերը փակ ա, չես բացի։ էհ։
motorola droid 3 էլ եմ ձեռք բերել, տեսնեմ ինչ վիճակում ա գալու, զուտ որ maemo-leste դրա վրայ քշեմ։ ոնց տեսնում եմ texas instruments֊ի չիպսէթներն են ամենալաւ աջակցութիւնն ունեն mainline միջուկի մէջ։ իսկ դրանք հէնց droid3, droid4֊ում են։ էլի խնդիրներ կան՝ անկապ տեղը ռեսթարտ են լինում, ու նոյնիսկ յստակ պարզ չի, խնդիրը droid3֊ի ու droid4֊ի նո՞յնն ա թէ չէ։
փայնֆոնի առումով շատ քիչ յոյս կայ որ դրա էներգիայի կառավարումը լինուքս միջուկում բաւական լաւանայ։ զի չիփսէթը հիմնականում օգտագործուել ա մի տպասալով համակարգիչների համար, եւ ոչ դիւրակիր սարքերի։ էհ։
ամէն դէպքում, չհաշուած որ վաչագանի խօսքերով, տամագոչիի պէս ա, պիտի հա կերակրես, որ չմեռնի՝ հաւէս սարք ա։ յուսամ որ ստեղնաշարով աւելի կը վերաբերուեմ նրան որպէս դիւրակիր համակարգիչ։ ինչեւէ։ անկապ շատ գցերի։ զի էսօրուայ գործերը բարդ են, պէտք ա կենտրոնանալ, իսկ չեմ կարողանում։
#սէյլֆիշ #լինուքս #փայնֆոն #մոտորոլա #հեռախէս #տեք #անկապ
մեզ մօտ յոպոպ էր եկել։ նկարեցի։ գուցէ յետոյ հրապարակեմ։
երկու հատ էլ մեծ կաչաղակ կար, իրան պարբերաբար քշում էին։
նա էլ գլխի թագն էր (թէ ո՞նց ա կոչւում) բարձրացնում, որ վախենան, երեւի։
սա ջիփոդերի նախագծողի բլոգն ա՝ http://thpmaemo.blogspot.com/2013/03/
#բլոգ #յղում
չեմ իմանում անձնական վիքի սարքելու համար ինչ օգտագործել։
կարող եմ, գուցէ hugo՝ ու տաքսոնոմիաների հետ աշխատանքն ա շատ ճկուն։
մնացածը, նոյնիսկ zim֊ը չեմ հաւանում, զի օրինակ փայթընով ա գրուած ու դրանից կախուածութիւն կայ։
գուցէ, մտածում եմ, gemini ֊ով սարքեմ, ձեռքով։
շեքսպիրի ասած foam֊ը vscode ա պահանջում, ու իմը չի։
ու ես կարող եմ գործիք սարքել, որ gemini փաստաթղթերի մէջ կապերը ներկայացնի dot նիշքի միջոցով։ եւ ապա graphviz֊ով նկարեմ գրաֆ։
#վիքի #անկապ