դիտէք՝ «never stop dreaming. the life and legacy of shimon peres»։ 2018 թուի ֆիլմ ա։
տէնց են մարդիկ վիզ դնում, երբ ուզում են պետութիւն ունենալ։
դիտէք՝ «never stop dreaming. the life and legacy of shimon peres»։ 2018 թուի ֆիլմ ա։
տէնց են մարդիկ վիզ դնում, երբ ուզում են պետութիւն ունենալ։
էս երկու օրն էլ socialhome֊երս դադարեցին ֆեդերացիան։
ի՞նչ էր եղել՝ չեմ յիշում ինչի համար էր պէտք, բայց թարմացրել էի սերուերի ծրագրակազմը։
ու socialhome֊ները սկսեցին պայթել, չէին թողնում մուտք գործել։ նայում էի լոգերի մէջ, զգացի որ ըստ երեւոյթին, փայթընի գրադարանները, որ վիրտուալ միջավայրում են, պէտք ա կրկին կազմակրել, որ համակարգի թարմացրած գրադարաններին կպնեն։
արեցի, նաեւ թարմացրի socialhome֊երը, հիմա էլ ֆեդեռացիան անջատուեց։
էսօր պարզեցի, որ սրանից էր։
իմ config/circus.ini֊ում աւելացրի high default low ու ուղղուեց։
էդպէս էլ գիտէի որ նման բան կը լինի, զգում էի։ զի մաստոդոնի հետ նման բաներ էին լինում։
օրինակ, sidekiq աշխատեցնելիս պէտք էր լինում նշել՝ sidekiq -P ${pidfile} -L ${logfile} -c 25 -q default -q mailers -q pull -q push -q scheduler, ու էդ արգումենտները փոխւում էին, ինչ֊որ բան աւելանում էր (կամ պակասո՞ւմ)։ դա ջոկում էի systemd սթարտափ նկարագրող ֆայլերից, համեմատում էի իմ սթարտափ սկրիպտների հետ, հասկանում։
հիմա ի դէպ, լաւ ա որ կարելի ա ոչ մի արգումենտ չտալ, ու պարզապէս գրել՝ bundle exec sidekiq -c 25 ու նա լռելեայն պէտք եկած արգումենտները կը ենթադրի։
ու, socialhome֊ի կայքի url֊ի /django-rq/֊ով որպէս ադմին տեսայ, որ լիքը գործեր կային կուտակուած high ու low հոսքերում։
սա նշելու համար լսենք whomadewho֊ի high & low֊ն։
https://www.youtube.com/watch?v=KwyrvYl-ZT8
ու տէնց։
#տեք #դաշնեզերք #տառապանք #հաւէս #անկապ
ահագին տառապեցի, որ աշխատեցնեմ postmarketos֊ում amazfish֊ը։ ինչպէս զգացւում ա ծրագրի անուանումից, այն ի սկզբանէ ստեղծուած ա sailfish֊ի համար։
ու ի պատիւ ադամ փիգզին, պէտք ա նշել, նա ջանք դրեց եւ ստեղծեց ինտերֆէյսի եւս մի տարբերակ, որ sailfish֊ի սեփականատիրական silica կոմպոնենտներին կպած չի։
այդ պատճառով, մէկը փաթեթաւորել ա յաւելուածը alpine֊ի համար։ ես յիշում էի, որ այն ժամանակին օգտագործել եմ, բայց էս անգամ ոչ մի ձեւ չուզեց աշխատել։
տառապեցի, տառապեցի, փիգզը չաթում ասաց՝ լոգերը տեսնենք։ բայց նա առաջարկում էր լոգերը նայել journalctl֊ով, systemd֊ի լոգերը։ իսկ postmarketos֊ը systemd չունի՝ openrc ա։ ասում ա՝ ոչինչ, ապա syslog եմ գրում, չկա՞յ ոչ մի բան /var/log/messages֊ում։ ասում եմ՝ չկայ, էդ ֆայլն էլ չկայ։
ես ունէի ինչ֊որ /etc/init.d/syslog, ու այդ սերուիսը սթարտ եղած էր, տեղակայեցի ինձ gentoo֊ից ծանօթ syslog-ng֊ն՝ ստեղծեց messages֊ը, բայց բան չգրուեց իր յաւելուածից, կամ դրա դեմոնից։ տեղակայեցի rsyslogd — ոչ մի արդիւնք։
նշեցի դեմոնը՝ /usr/bin/harbour-amazfishd֊ն։ փիգզն ասում ա՝ եթէ կոնսոլից սթարտ անես՝ կը տեսնես ինչ ա գրում, ինչ ա ասում։ բայց երբ ես պրոցեսը սպանում էի, ու կոնսոլից էի սթարտ անում՝ քրեշւում էր, բողոքում էր որ չի կարողանում կպնել dbus֊ին եւ հերոսաբար մեռնում segmentation fault արձանագրելով։
դա անում էի ssh եղած, դէ որ յարմար լինի նաեւ տեքստ պատճէնել փակցնել։ փիգզն ասում ա՝ ոնց որ մի բան էն չի քո միջավայրի փոփոխականների հետ։ մտածում եմ՝ բայց ապա ինչի՞ ինքն իրան սթարտ ա լինում, ես եմ երբ սթարտ անում՝ չի լինում։
սթարտ արի հէնց հեռախօսի տերմինալից՝ եղա՛ւ։
սարքեցի սթարտափ սկրիպտ, որի մէջ գրեցի նաեւ էկրանին աշխատող կոնսոլից export հրամանով ստացուած մի քանի միջավայրի փոփոխական, ներառեալ՝ DBUS_SESSION_BUS_ADDRESS ու XDG_RUNTIME_DIR՝
export XDG_RUNTIME_DIR="/run/user/10000"
export
export DBUS_SESSION_BUS_ADDRESS='unix:path=/tmp/dbus-6vb3xFo8hf,guid=3c57d616e26d848a3e4c373563bc67df'
export DESKTOP_SESSION='gnome'
export GDMSESSION='gnome'
export SESSION_MANAGER='local/pine64-pinephone:@/tmp/.ICE-unix/3080,unix/pine64-pinephone:/tmp/.ICE-unix/3080'
export XDG_SESSION_CLASS='user'
export XDG_SESSION_DESKTOP='gnome'
export XDG_SESSION_TYPE='wayland'
/usr/bin/harbour-amazfishd
ու սթարտ եղաւ, տեսնում եմ ինչ ա գրում, բայց չի լինում, մէկ ա, ժամացոյցի հետ աշխատեցնել։ յաւելուածում պէտք ա ընտրել pair with watch, ու յետոյ ցանկից ընտրել ժամացոյցը։ երբ ընտրում էի իմ amazfit bip֊ը, այն չէր էլ ընտրւում։ կապտում էր իր տողը, իսկ մատը բարձրացնում էի՝ էլ ընտրուած չէր։
փոխարէնը պիտի նոր էկրանին անցնէր, փնտրէր ժամացոյցը, առաջարկէր ընտրեմ գտածը։
աշխատեցրի ապա harbour-amazfish-ui֊ը կոնսոլից, որ տեսնեմ, դա՞ ինչ ա ասում։
եւ գտա՛յ։
ասում ա՝
File /usr/lib/qt5/qml/org/kde/kirigami.2/PageRow,qml:916: Error while loading page: qrc:/qml/pages/PairPage.qml:2 module "org.kde.bluezqt" is not installed.
ահա՛։ qt֊ի bluetooth֊ի հետ աշխատելու գրադարանն էր պակաս։
մտածեցի, ո՞րը կը լինի այն alpine֊ում, փնտրեցի bluez apk֊ով, գտայ bluez-qt֊ն։ տեղակայեցի, վերամեկնարկեցի յաւելուած ու ամէն ինչ աշխատեց։ յէ՛յ։
հիմա մտածում եմ՝ պէտք ա փաթեթի մէյնթէյներին գրել, որ աւելացնի կախուածութիւնը։
գտնում եմ amazfish֊ը alpine֊ի կայքում՝ https://pkgs.alpinelinux.org/packages?name=amazfish*&branch=edge&repo=&arch

էս մարկօ շրոդերի վրայ կտացնում եմ՝ բան չի լինում։ անջատում եմ ջաւա սկրիպտ բլոկ անող յաւելումը՝ մէկ ա։
վերջում հազիւ գտայ սա՝
https://git.alpinelinux.org/aports/commit/?id=91ed2ff6af04fe23eecbeb7e3011b91c88fa1ecd
ու էնտեղից պեղեցի մարկօյի մէյլը։ գրեցի իրան իմակ։
երբ ասացի՝ ամէն ինչն աշխատում ա՝ մի քիչ սուտ ասացի։
ամէնը֊ամէնը չէ։ բայց դա ըստ երեւոյթին amazfish֊ի խնդիրը չի, այլ phosh֊ի։ ուրեմն, phosh֊ը գալիս ա purism֊ի կողմից գրուած chats յաւելուածով, որը, ոնց հասկանում եմ, եւ sms֊ի հետ ա աշխատում, ե՛ւ xmpp֊ի։ ու դրա ծանուցումները երեւի ինչ֊որ ձեւ սխալ են, ինչ֊որ ձեւ այլ հոսքի մէջ են։
դրանք amazfish֊ը չի բռնում, ու ժամացոյցին չի ուղարկում։ իսկ այ մնացած բոլոր յաւելուածների ծանուցումներն հաճոյքով ուղարկում ա։
էսպիսի տեսք ունի, եթէ ինչ՝

ու տէնց
#ամազֆիշ #էկրանահան #տառապանք #հաւէս #տեք #ժամացոյց #գրանցամատեան #կարգաւորում #ծանուցում
փայնֆոնի վրայ տեղակայեցի միջավայր, որ postmarketos֊ում կոչւում ա gnome-mobile, դրա փաթեթն ա՝ postmarketos-ui-gnome-mobile։ իրականում դա նոյն գնօմն ա, պարզապէս աւելացուող, գերժամանակակից կոդով, որը միջավայրը դարձնում ա փոքր էկրաններին կիրառելի։
ու գիտէք, ահագին հաւանում եմ այն։


իրենք գրում են, որ փայնֆոնի երկաթը թոյլ ա դրա համար։ գրում են՝ չգիտենք էլ ինչի վրայ փորձէք։ փայնֆոնի երկաթը թոյլ ա, բայց դրայւերների վիճակը քիչ թէ շատ լաւ ա։ փայնֆոն պրօ֊ի երկաթն ուժեղ ա, բայց դրայւերների վիճակը դեռ լաւ չի։ նոյնը «ուան փլաս»֊ի մասին են գրում։
ես զգում եմ, որ «ֆօշ»֊ից ծանր ա, բայց նէնց չի որ կիրառելի չի։ մի քիչ երկար ա սթարտ լինում։
ինչն ա հաւէս՝
— «մինիմայզ» արած պատուհանների մէջ երեւում են թարմացումները, դրանք էկրանահաններ չեն։ ես դրա վրայ «բզիկ» ունեմ, մարդիկ կան ում էդ մէկ ա, բայց ինձ մաեմօ֊ից յետոյ դա շատ պէտք ա։
— պատկերակները հեշտ ա տեղափոխել, վերադասաւորել։ կան նաեւ պատկերակների խմբեր, բայց ես դրանք չեմ օգտագործում։ ընդամէնը պատկերակներ քո ուզած ձեւով վերադասաւորելը, ինչպէս դա հնարաւոր ա սէյլֆիշի մենիւ֊ում, ինձ շատ պակասում էր «ֆօշ»֊ում եւ նոյնիսկ մաեմօ֊ում։
— շատ հաւէս անիմացիա ա, երբ ծրագիրը «մինիմայզ» անելու համար ներքեւից քաշում ես վերեւ, մենիւն ա դուրս գալիս, ծրագրի պատուհանն էլ փոքրանում ա, քիչ քիչ գնում բաց ծրագրերի ցանկում աւելանում։ հետ առաջ կարող ես տանել, վայելել անիմացիան։


ծրագրերը փակւում են անդրոիդի պէս, ներքեւից վերեւ ցանկի միջի քարտը տշելով՝ ձեւ, որ գալիս ա, երեւի, hp֊ի մոբայլ ինտերֆէյսից։ ինձ աւելի ա դուր գալիս մաեմօ֊ի ձեւը, երբ բոլոր պատուհանները տեսնում ես ոչ թէ մի շարքով, այլ՝ մի քանի։ ու աւելի արագ կարող ես ընտրել, որն ես ուզում, առանձ շատ ձախ֊աջ գնալու, ինչպէս «ֆօշ»֊ում ստիպուած ես անել։
ընդհանուր առմամբ, շատ կենդանի միջավայր ա երեւում, երբ պատկերակները կարողանում ես վերադասաւորել, ինչ֊որ բան որին կպնում ես՝ արձագանքող ա։
ինչն ա վատ՝
— գնօմի շարուածքներն աշխատում են, բայց միայն երկաթէ ստեղնաշարից դեռ։ լռելեայն փայնի եւ բացատի ստեղներով շարուածքը փոխւում ա, տեսնում ես էկրանին որն ես ընտրում, եւ կարողանում ես սկսել գրել։ բայց հպէկրանի ստեղնաշարի վրայ այդ ընտրածդ շարուածքը չի երեւում՝ իրենք դեռ չունեն, չեն կարողանում հպէկրանով ցոյց տալ դա։ այնտեղ ընդամէնը մի, qwerty ստեղնաշար կայ։ դեռ։ ասում են՝ կաւելացնեն այդ հնարաւորութիւնը։

փայնֆոնի երկաթէ ստեղնաշարի վերեւի շարքում թ֊ից աջ, ծ ու ց տառերը բացակայում են, պէտք ա սեղմել աջ ստեղները ներքեւի շարքում, դրանք այնտեղ են։ ընդհանուր առմամբ, եթէ երկաթէ ստեղնաշար օգտագործել՝ լինում ա։ հպէկրանով հայերէն գրել էս պահին չի լինի։
— «լանդսքէյփ» ռեժիմում աջ մասը էկրանի կամ չի ցուցադրւում, կամ շատ են թռթռոցներն էկրանի, յաւելուածների, մենիւ֊ի։ գրեթէ կիրառելի չի էդ վիճակում։ ինչը վատ ա այն առումով, որ երկաթէ ստեղնաշարով հէնց այդպէս ես ուզում աշխատել։ յաճախ պահում եմ հեռախօսը դիմանկարի ձեւով, բայց հաւաքում եմ երկաթէ ստեղնաշարի վրայ՝ մի ձեւ։
#ազատութիւն #միջավայր #գնօմ #ֆօշ #փայնֆոն #հեռախօս #խելախօս #սէյլֆիշ #մաեմօ
էս վիդեօն էի նայում, տեսնեմ, էս ի՜նչ հաւէս հեծանիւ ա՝

ի՞նչ ա գրուած, չե՜մ տեսնում՝

չեմ հասկանում։ «համա՞»։ «համա»֊ն հեծանի՞ւ ա արտադրում։
փնտրեցի, գտայ համա֊ի մոտոներ։ յետոյ էլի փնտրեցի֊փնտրեցի, գտայ himiway հեծանիւներ՝

նման ա ոնց որ, բայց ինքը չի։
յետոյ ցոյց եմ տալիս սոնային, ասում եմ՝ տես, սէնց բան եմ գտել։
ասում ա՝ բայց ինչի՞ ես էկրանահանը փոքրից վերցնում, լիաէկրանից վերցրու։ ու որակը վիդեօյի բարձրացրու։
զգում եմ ինձ դեբիլ, բայց ես սովոր եմ որ դեբիլ եմ, ու անում եմ էդպէս։ մեծացնում եմ, ու անմիջապէս տեսնում՝

բենօ, փաստօրէն, ահա կայքը։
էս էլ հէնց էդ հեծանիւը՝

ու չնայած փոքրոտ ա երեւում, remidemi֊ն միակ տարբերակն ա, boost֊ից բացի, որը թոյլ ա տալիս հետեւից ուղեւոր ունենալ։ շատ հաւէս, պէտք ա յիշել էս ֆիրմայի մասին, որ երբ փող լինի եւ այս հարցն աւելի ակտուալ դառնայ, գուցէ վերցնել։
եւ ունենալ գրեթէ զրօ ծախսով փոխադրամիջոց։
#էկրանահան #հեծանիւ #փոխադրամիջոց #քաղաք
բացայայտել եմ AlsaMixer.app։
մինչ այդ դրա վերեւի wmix֊ը գիտէի միայն։
ահա վիդեօյի յղում, իսկ ստորեւ, յուսամ ձեզ մօտ ցոյց կը տայ, ներդրուած տեսանիւթի պատուհանը՝
<iframe title="AlsaMixer.app” src="https://toobnix.org/videos/embed/534b2163-1c47-4011-aac0-81b67c3e02db” allowfullscreen=”” sandbox="allow-same-origin allow-scripts allow-popups” width="560” height="315” frameborder="0”></iframe>
շատ հաւէսն ա։
#ալսա #լինուքս #իւնիքս #ուինդոումէյքեր #էկրանահան #ձայն #տեք
օրիանակ, որ հասկանաք, ինչի են ահաւորը լռելեայն, չխմբագրուած թուանշային գոյները։
ահա, լաւ ա չէ՞ նայւում, այս, իմ անցեալ սէթի շապիկի նկարը։
արուած ա նոկիա հեռախօսով, եւ վրայից կիրառել եմ sensia ժապաւէնի lut։
այնպէս որ, դիմաւորէք՝ սենսիա՝

իսկ սա նոկիա 8֊ի (sirocco) սարքած նկարն ա, դիմաւորէք՝ նոկիա՝

ահաւոր աաաաաա, չէ՞։
իսկ հիմա կրկին, սենսիա՝

այս, սենսիայի վարկածից ես չեմ կարողանում աչքերս շեղել։
#էսթետիկա #ֆոտօ #գոյն #ժապաւէն #նոկիա #սենսիա