հարց տաքսիստին։
– իսկ դուք ո՞նց եք վերաբերվում կինո «Մոսկվայի» բացօթյա դահլիճի ոչնչացմանը։
– հա, երեկ տելեվիզրով տեսել եմ, տո իմ վեջը չի, ես ոնց կինո չեմ գնում, տենց էլ եկեղեցի։
– մոյկա հո գնում եք՞
ու տենց
հարց տաքսիստին։
– իսկ դուք ո՞նց եք վերաբերվում կինո «Մոսկվայի» բացօթյա դահլիճի ոչնչացմանը։
– հա, երեկ տելեվիզրով տեսել եմ, տո իմ վեջը չի, ես ոնց կինո չեմ գնում, տենց էլ եկեղեցի։
– մոյկա հո գնում եք՞
ու տենց
Պետրոսի մոծիվներով․
Վահան Արծրունի։ Ես այնտեղ նվագել եմ, բացոթյա դահլիճի ակուստիկան լավը չէ։
Մեկը հարցներ, բացօթյա դահլիճում ի՞նչ ակուսծիկա՞՞՞
ու տենց
Սա հենց այն դեպքն է, երբ փոփոխությունները սկսվում են ներքևից։ Ու սա կոչվում է հասարակության ինքնակազմակերպում։
Ու այստեղ, երբ չկա քաղաքական, կամ կրոնական/հակակրոնական երանգ, դա շատ լավ երևում է։
Մարդիկ կան, ով զգում է իրենց քաղաքացի, այսինքն այս քաղաքի բնակիչ։ Նրանք գնահատում են ժառանգությունը, գնահատում են իրենց քաղաքը, ու չեն ուզում այն կորցնել։
Դա սպոնտան, ներսից եկող շարժում է։
Ու այն փաստը, որ ֆեյսբուկյան խումբը մեծացավ, այն փաստը, որ ստորագրությունների հավաքը հաջող է ընդանում, այն փաստը որ շատ են մտահոգ մարդիկ, հենց դա, դուխ տվեց քաջալերեց նույն ճարտարեպետների միությանը, որը այլապես կջայլամանար ու ծպտուն չեր հանի։
Իսկ եկեղեցականները զաբիվայուծսյա։ Եթե ճարտարապետները չլինեին, ո՞վ էր իրենց բացատրելու, թե այս անտառի միջի եկրւ քարը արժեք ունի, ո՞վ էր հասկանալու, որ ասենք, Զվարթնոցը՝ գլուխգործոց էր։
Ու ակնհայտ է, ինչու էին երեկվա հաղորդման մեջ Շուռն ու Միսակը նենց անկեղծ ու շվարած, իսկ Արծրունին ու Կոմիտասը վառ օրինակ էին որ դերասանություն անելը բարդ է։
Ի՞նչ են անում վատ դերասանները։ Ունակ չլինելով արտահայտել զգացմունք, նրանք, փորձում են ձայնը բարձրացնել, բղավում են։ Ու այդպես էլ Վահանն ոը Կոմիտասը «Անաստվածներ» բացականչելով էին խաղում։
Ու եթե նույնիսկ նրանք ավելի լավ կառավարեին իրենց, միևնույն է երևում էր, որ կեղծ են իրենց բառերը։ Հա, իրականում թքաց ունեն մեր քաղաքի վրա։ Բայց երկուսն էլ դրել էին իրանց իրանց երազած հավատացյալ ֆանատիկների տեղ։
Իրանք հա փորձում էին խոսակցություն հունը փոխել, պնդելով որ սա հակաեկեղեցական ակցիա է։ Բայց հեչ համոզիչ չէր։ Հասավ նրան, որ Շուռը ասում էր՝ «մենք եկեղեցի կառուցելու դեմ չենք», իսկ անմիջապես իրան ընդհատելով Կոմիտասը բղավում՝ «սա եկեղեցու դեմ է»։
Տենց էլ պետք է լիներ։
Մի քանի հետաքրքիր պահ կար Պետրոսի հաղորդման ընթացքում։
Ինձ ամենաշատը դուր եկավ, երբ Արծրունին ասաց՝
– Ես կխոսամ այդ մասին, եթե մենք հիմա այ այստեղ փռենք նախագիծը շենքի ու կքննարկենք։
Ու այստեղ Շուռը նենց անկեղծ շփոթվեց։ Նա կամաց զարմանքով արտասանեց՝
– Ու՞մ հետ։ Ձե՞ր հետ։
Երբ Պետրոսը հարցրեց Կոմիտասին, ինչի՞ չեն կարող մի հարյուր մետր այն կողմ կառուցել իրենց եկեղեցին, նա պատասխանեց, որ սպոնսորը հենց այդ տեղում է ուզում, ու այնտեղ է վճարելու։
Նենց հարց ծագեց, իսկ եթե սպոնսորը պահանջեր Հանրապետության Հրապարակի մեջտեղում կառուցել, կկառուցե՞իք։
Հետո Կոմիտասը պնդում էր, որ սա այն տեղն է, որտեղ եկեղեցին կանգնած էր, ու Շուռը ուղղեց, որ այդ տեղը չէր։
– Եկեղեցի ասելով ես հենց հիմքի տեղը ի նկատի չունեմ – պատասխանեց Կոմիտասը, եկեղեցի ասելով ես դրա ամբողջ տարածքը ի նկատի ունեմ։
Ու ստեղ հասկանալի եղան Միսակի խոսքերը՝
– Երբ Կլինտոնին հարցրել են, թե սեքս արել ա Մոնիկայի հետ՝ պատասխանել ա որ չէ։ Երբ ապացույցներ գտան, ասեց՝ ես դրան սեքս չեմ ասում»։
Թեև Միսակը շատ վեհ էր խոսում ու հասկանալի չէր երևի լայն մասսաներին։
Արծրունու փորձերը վիճել ինչքանով է դա արժեքավոր շենք ակնհայտ տապալվեցին, քանի որ իրան ոչ ոք չի հարցնում երբ սաղ ճարտարապետները մեկի պես կանգնած պնդում են որ արժեքավոր ա։
Ընդհանրապես, Արծորւնին շատերի աչքից ընկավ, վստահ եմ այդ ընթացքում, այդքան անկապ ու հիմար էր իրան պահում։
Հա, նա ասաց որ իրա տատիկը նույնիսկ ԿԳԲ-ում մի քանի օր ա անցկացրել բոլշեվիկների պատճառով, և հաղորդումից հետո ֆեյսբուկյան խմբում մեկնաբանություն տեսա՝ «պրիլիչնիե լյուձի մենշե չեմ նա նեսկոլկո լետ վ կԳԲ նե զաձերժիվալիս»
Ու Միսակը լավ ասեց, որ պարզապես չինովնիկական սխալ ա ու պետք ա ուղղվի։
Շարունակելի
ու տենց
ուրեմն այսօր տնից դուրս գալուց, ու ինչպես միշտ գործի ուշանալուց ու շտապելուց, տեսնում եմ դռանս մոտ ինչ որ ոստիկան։ Ինչ որ ոստիկանը ներկայանում ա «ձեր նոր թաղային»։ Ես ասում եմ որ շատ ուրախ եմ ծանոթանալ, բայց ուշանում եմ։ Նա ասում ա՝ ես վաղը կգամ ու կպահանջեմ գրանցված բնակիչների մասին տեղեկություններ, և չգրանցվածների անձնագրերի պատճենները։
Հարց՝ արդյոք նա իրավունք ունի, ու եթե ոչ՝ ապա ինչպես իրան ցրել։
Հարց երկու՝ կարո՞ղ ա կպրճկվի թե բա վարձով ես, իսկ պայմանագիր չունես ու վոոբշե ստեղ ինչ ես անում։
ու տենց
Պատճենած-փակցված է ֆեյսբուկյան ընկերոջ՝ Գայանեի նոթից․
Հանկարծահաս սեքսն ու կանանց կաստայի իմաստնությունը …Share
Wednesday, March 10, 2010 at 5:51pm
Պապս հիվանդանոցում էր, ճաշ եփեցի տարա… ու ծանոթացա կողքը պառկած տավուշցի մի տղայի հետ, որին կինն էր նայում:
Կինը հետս արագ ընկերացավ. ասեց, որ տպավորվել էր պապիիս հետ իմ հա լրճկվելով, իրանց հետ կատակելով, մեկ էլ մազերիս անիմաստ շարժով:
Մտա կողքի սենյակ պապիիս ճաշը նախապատրաստելու, ինքն էլ մտավ հետևիցս:
Արդեն հասցրել էր տեղեկանալ, որ ամուսնացած չեմ, բայց առաջին ռեակցիան հանգիստ էր եղել, քանի որ կարծել էր, թե 18 եմ, բայց քանի որ մաման պահը չէր կորցրել ու դեմքին էր հասցրել ողջ ճշմարտությունը՝ իմ ահռելի տարիքը, 2-րդ ռեակցիան եղել էր սարսափահար, բայց արագ աֆեկտը զսպող ափով բերանը փակելով ու աչքերում մի ակնթարթում գոյացող վշտով… հայացք, որ ասում ա, դժբախտ ես, բայց ի՜նչ անեմ, մաքսիմում ցավակցեմ… հա, մեկ էլ խրատեմ, որ վախտն ա!
Դե ես էլ ինձ չէի կորցրել ու իմ հերթին պարզել, որ 24 տարեկան ա ու ունի 2 երեխա, մեծը՝ 6 տարեկան:
Մտավ հետս սենյակ, ասեց, գիտե՞ս, ստեղ էնքան էժան ա ամեն ինչ, էրեկ գնացի ինձ լիֆ առա, շատ եմ սիրում տիգրյոնկա, – հանեց ցույց տվեց, – ու սենց կրուժավայով տրուսիկ, – էդ էլ ցույց տվեց, – մեկ էլ գիտե՞ս ինչ եմ առել, կանացի բրիտվա, ես դրանք եմ օգտագործում, էնքան լավն են: Նայի՜:
Շուռ եկա տեսա վարդագույն բրիտվան, գլխով արեցի, շարունակեցի բուտերբրոդս սարքել:
Ասեց, բա ինչի՞ չես ամուսնանում, ասեցի, դե՜….. ու լռվեցի…… միշտ էս հարցի վրա լռվում եմ, որովհետև չեմ հասկանում, թե ոնց ա հարց տվողի գլխում էդ հարցը ձևավորվում, հա ուզում եմ մեխանիզմը պատկերացնեմ, բայց չի ստացվում…… Շարունակեցի կմկմալ, որ մի «պատճառ» գտնեմ, «պատճառ», որ Տավուշի խուլ գյուղի աղջկա համար ընդունելի լինի…. Որովհետև միակ «պատճառը», որ գլխումս պտտվում էր՝ դե «չեմ սիրում ոչ մեկին»… բայց սա ես ո՞նց ասեմ… կմտածի էս լրճկվա՞ծն ով ա, ишь чего захотела… տարիքիդ նայե՜մ, պրետենզիաներիդ նայե՜մ, հայ-հա՜յ… Հա ի դեպ Տավուշը լավ գիտեմ. շատ եմ գնացել հետազոտությունների ու միշտ կանացի հարցերով ու միշտ կանանց հետ:
Ասեց, բա դու՞ ինչ բրիտվայով ես անում: Ասեցի, դե եսիմ: Ասեց սրանցով արա, երկար են դիմանում, հատուկ կանացի են: Ասեցի դե ես բրիտվա չեմ օգտագործում առանձնապես: Ասեց, բա ինչո՞վ ես անում, ասենք, ոտքերդ, բացատրեցի, թևերդ՝ բացատրեցի: Ասեց, բա կանացի՞դ……………. շշկռվեցի…………. Ասում եմ, կանացին ո՞րն ա… Ասում ա, դե կանացիդ, կանացի մասերդ: Ասում եմ, իմ մոտ ամեն ինչն էլ կանացի մաս ա ու ծիծաղում եմ մանթրաժից: Ցույց ա տալիս ձեռքով, – դե էստեղերը…: Ընթացքում արդեն սկսել էի կռահել՝ ինչ ա հարցնում, բայց Տավուշ, խուլ գյուղ, 17-ում ամուսնացած, որը ինձ հենց նոր հարցնում էր, թե դու ոնց ես նորմալ նայում սթրինգին, կամ մամաները թողնում ե՞՞՞՞՞՞՞ն դա……… Ու չի տեղավորվում իմ գլխում իրա սափրած «կանացին», մի քանի հեռացված ատամն ու միամիտ հայացքը:
Էդ բոլորը մի կերպ սինխրոնացնելուց հետո, խփում ա հաջորդ շոկը, բայց ինքը ո՞նց ա ինձ էդ հարցը տալիս: Ախր իրա «աշխարհում» իմ չամուսնացած լինելը պիտի իրա մոտ էլ հարց չառաջացներ: Բայց էս մարդը ռեալ պատասխանի ա սպասում ու տարակուսած ա սպասում, ու ինչքան երկարում ա իմ կմկմոցը, էնքան էս մարդու մոտ «կասկածներ» են առաջանում, որ «չէ», ու էնքան էդ կասկածներից տարակուսանքը դառնում ա «չհասկացա, ո՞նց»:
Ու առանց էլ սպասելու պատասխանիս, ասում ա.
– Գիտե՞ս, տենց լինում ա, մանավանդ, որ դու հիմա արդեն 26 ես… արդեն ժամանակն ա, կարող ա տենց լինի, որ, – ու ես մտածում եմ, չլինի՞ հիմա կասի մի բան, որից տեղում կուշաթափվեմ ու կտեղափոխվեմ 3-րդ հարկ՝ ռեանիմացիա, օրինակ, «ի՞նչ կապ ունի ամուսնացած լինելը»…… ու լսում եմ – տենց պատահում ա, որ աղջիկներին, առանց հարցնելու…… փախցնու՛մ են!!! Բա որ գան քեզ, դու էլ արդեն 26 ես, ու փախցնե՛ն, ի՞նչ ես անելու!!! – ասեց սարսափած ու իմ անհասկացողության վրա զարմացած դեմքը:
Ես թևաթափ եղա… Իրա տրամաբանությունը հասկանալու փորձերից, զգացի, որ դիոդներս հերթով վառվում-տրաքում են… ու թողեցի էդ անհաս զբաղմունքը:
Եկավ կանգնեց փոքրիկ սառնարանի մոտ, որի վրա հաց էի կտրտում, հենվեց արմունկներով, ասեց, – կյանքը դժվար ա, դժվար բան ա ապրելը… – ու դուրս եկանք:
Հ.Գ. 1. Բոլոր դեպքերն ու դեմքերն իրական են, նոթս էլ գեղարվեստական չի!
Հ.Գ. 2. Բոլոր նրանց, ում մոտ կասկածներ կառաջանան, պատասխանեմ. իրա ամուսինն իրան չէր փախցրել:
(c) Գայանե Ղազարյան
_ու տենց _
Տիգրան Սարգսյանի (ով վարչապետ չէ բնավ) ես կույս չեմ բնավ շարքը
_ու տենց _
x: ինչպե՞ս թարգմանել՝ nerarly died
me: գրեթե մահացավ՞
x: համարյա մահացել էր?
me: քիչ էր մնում մանահար
x: հայ հայ էր մահանում էր
me: մահանալու վրա էր
x: մահվան ճանկերից մազապուրծ եղավ
_ու տենց _