ու տենց
ու տենց
ուրեմն եթե ինչ որ մեկը Թաուեր Թոփլեր խաղացել ա այնտեղ հավես ձայներ կան՝ վուվուզելոտ։
ու էդ ձայնը ասացի հեռախոսիս մեջ գցեմ որպես մեսըջ ալերթ։ Հիմա գցում եմ էս անտեր Սոնի էրիկսոնին չի նվագում։
Կռահեցի որ քանզի ձայնը կարճ ա ինքը չի կարողանում հենց սկզբից նվագել – հիմար ա։
Խմբագրեցի, մի քիչ դատարկ տեղ թողեցի և ահա՝
http://norayr.am/tmp/toppler/honk2.mp3
սա նվագվում ա։ Իսկ http://norayr.am/tmp/toppler/honk.mp3 սա չի նվագվում իմ հեռախոսով։ Դե չհեռախոսով նվագվում ա իհարկե։ ։Ճ
ու տենց
Նոր Ադայի քմփայլեր ա դուրս եկել։
Սա էլ Ադա-ով գրված վեհ ԾԱ-ի ցանկը։ Նենց բարձր ցանկ ա, բառացիորեն բարձր աշխատող սարքերի համար։
Սակայն, ես մի քիչ շփվել եմ էյր դեֆենս բաներ ադա-ով գրող տղեքի հետ։ Ասում են նույնիսկ Ադա95 չեն օգտագործում, ոչ մի օբյեկտներ։ Դե լավ դրանք ռադիկալ էին ու ինձ պարզ ա ինչի, բայց իրականում, վստահ չեի որ Ադա2005-ն ա առանձնապես անհրաժեշտ, ուր մնաց Ադա2012: Լավ, Ադա2005-ը ֆուլ ջեներիկ սափորթ ուներ, լինում էր թիթիզանալ պիպիսկաները համեմատելուց։ Է՞լ ինչ են ավելացնելու։ Գնամ կարդամ այդ մասին։
ու տենց
Մի հատ խափուսիկ բան կա սակայն։ Մարդկանց թվում ա հաճախ, որ այն ինչ արտասահմաններից ա՝ դա միշտ օտար մշակույթ ա, ոչ թե ժամանակակից (բուրժուական, քաղաքային, քաղացիական) ապրելավոճի արտացոլումն a։
Ու այն փաստը որ դա սկզիբ ա առել ասենք նահանգենրում բնավ չի նշանակում որ դա նեխած արևմտքի կործանարար պրոպագանդան ա։
Ասենք օփենսորսը չեր կարող այլ տեղ ստեղծվել, քան ամնում։ Այսինքն միտքը կարող էր մեկի գլխի մեջ հայրնվել, ռեալիզացիա չեր լինի։ էդպիսի տնտեսություն ոչ մի տեղ չկար որ ընկեր սթոլմանը ժամը երկու հարյուր դոլար էն էլ ութանասունականներին սկզբին վերնցեր իրա ազատ ծրագրերի սափորթի համար։
Նույնը՝ քաղաքացիական ազատությունները քաղաքում են ծնվել, կանանց իրավահավասարութոյւնը՝ նույնպես։
Իսկ այն որ մեր մոտ չի սկսվել այլ ամերիկաներում էդ նրանից ա որ նրանց տնտեսությունն ա այլ, որ նրանք մի քիչ առաջ ընկած են և այլն։ Ու էդքան էլ իրանց ուրույն չի որ ասենք էդ ամերիկյան մշակույթ կրնորինակելու արդյունք ա։
Սիրելիներս, ամերիկյան մշակույթ ջուջուլում մի հատ նայեք, կտեսնե՜ք՝ կոկա-կոլա, ջիփ չեռոկի, բոուլինգ, պիցցա, համբուրգերներ․․․ ու այս շարքը ցանկացած հայկական սևամորթ սևահագուստ իր սրտի մեջ կրում ա։
Չի կրում սակայն Մարք Թվենին, ռեդհոտ չիլի ներին ու տենց։
Էդ պատճառով էլ ասենք կոմունիստնրեը չռփում էին իրանց հիպպիներին, մլցեքը պաձյեզդներում իրանց մազերը կտրում ու նույն ժամանակ ամերիկաներում նույն հիփիներին անվանում էին սովետական ազդեցության արդյունք։
տենց իրար վրա էին գցում սակայն։
Հա մեկ էլ պառանոյայի սահմանման մեջ գրված ա որ էդ էն ա որ միշտ ինչ որ այլ մեկի մեջ ես պատճառն գտնում։
ու տենց
տժժալը լավ միտք ա անշուշտ։ ինտերնետների փակ գրելու մասին իմ կարծիքն ա․ ինտերնետներում իրականում փակ բան չի լինում։ ես ասենք զամոկի տակ գրեցի, ու հարյուր տոկոս վստահ չեմ կարող լինել սաղ ընկերներիս մոմենտով որ ոչ մեկը այլ երրորդ կույսակցության մարդու ցույց չի տա բնավ։ այսպիսով զամոկի տակ գրել-չգրել, ֆբ-ում պրոֆայլ փակել-չփակել (մի բուռ հայ ենք)մի տեսակ քչացնում կամ շատացնում ա հանրային դարնալու հնարավորությունը սակայն բնավ չի ապահովվում։ Այսպիսով, բառը ճնճղուկ չէ բնավ, ու ՔԵԴ
իմ նամակագրությունից
ու տենց
ինձ համար մի տեսակ վախենալու տխուր ա էս ֆոտոն։ ո՞նց թե թայմ աութ։ ինչու՞ թայմ աութ։ ու տենց։
ու տենց
ու տենց