ամն֊ում ասում են «դու կոկա ես թէ՞ պեպսի», հհ֊ում՝ «գլոբինգ թէ օնէքս»։
ամն֊ում ասում են «դու կոկա ես թէ՞ պեպսի», հհ֊ում՝ «գլոբինգ թէ օնէքս»։
jolla
խելախօսը, գրել եմ, որ փակ boot loader
ունի, ու չի լինում այլ օհ տեղակայել։ հիմա կոտրել են այն, ու դրա համար կայ postmarketos
տեղակայման ձեռնարկ։
մտածում եմ՝ պէտք ա անել, ու ունենալ թարմացուող օհ։ զի եօլլայի լռելեայն սէյլֆիշն այլեւս չի թարմանում։
ես ահագին տառապեցի, սերտիֆիկատներ փոխեցի, ինչ֊որ փաթեթներ տեղակայեցի նոր համակարգերից, որ կրիպտոգրաֆիկ կապը կրկին աշխատի։ բայց մէկ ա լրիւ չի աշխատում։
սարքի լաւն այն ա, որ շատ մեծ չի, թեթեւ ա, ուղիղ անկիւններով ա։ ահագին սիրում եմ այն։
բայց կպած եմ մի բանի՝ 2fa
յաւելուած կայ դրա վրայ, որ օգտագործում եմ՝ foilauth
֊ը։ նոյն յաւելուածն ու տուեալներն ունեմ նաեւ փայնֆոնի վրայ (էս պահին ներքին յիշողութեան մէջ սէյլֆիշն ա, որի մէջ գրեթէ երբեք չեմ բութ լինում)։ փայնֆոնի վրայ նաեւ նոյն հեղինակից ունեմ foilnotes
, ուր տարբեր կրիպտած նոթեր կան։ նոյն նոթերն արդէն չեն բացւում յաւելուածի այն վարկածով, որ jolla
սարքի վրայ ա աշխատում։
երկու ծրագիրն էլ չեն աշխատում սովորական լինուքսների վրայ՝ զի կապուած են sailfish
֊ի սեփականատիրական qt
դասերին։ ու պէտք ա յաւելուածները պորտ անեմ, այլ ui
ունենան, որ ամէն տեղ հանգիստ օգտագործեմ։ թէկուզ կարգչի վրայ օրինակ։
postmarketos
֊ն էլ նէնց չի որ շատ եմ սիրում, դանդաղ ա աշխատելու էդ սարքի վրայ, նոյնիսկ sxmo
֊ով։ բայց երեւի մի օր փոխեմ։
առհասարակ, ամէն անդրոիդ սարք ինչ տեսնում եմ, մտածում եմ՝ կարո՞ղ եմ կոտրել, որեւէ ազատ ու թարմացուող համակարգ դնել։ ձեռքս ընկել ա google nexus s
֊ը, կանեմ։ դեռ հապաղում եմ, զի մտածում եմ՝ դրա վրայ կայ google photos
֊ի հին վարկածը, որը լրիւ փոխած ծրագիր ա այսօր, ու հետաքրքիր խմբագրելու ձեւեր ունի։ մտածում եմ գոնէ նկարեմ ոնց էր աշխատում, նոր փոխեմ, բայց չեմ նկարում։
ինչեւէ։
#անկապ #սարք #հեռախօս #օհ #տեք #չգիտեմ #եօլլա #պոստմարկետօս #սէյլֆիշ #ազատութիւն
94 թուի գրքերի կատալոգաւորման ծրագրակազմ։
#ծրագրակազմ
ջոկե՞լ էք, դասթի քիդն ա ամսի երեսունին երեւանում նուագելու։
ի տարբերութիւն բրայխայի, իրան շատ եմ սիրում։
մանաւանդ սա՝
https://www.youtube.com/watch?v=psUHh7dVyL8
ու սա՝
https://www.youtube.com/watch?v=rIQECQOfn8Y
դրանք ի դէպ, կարծում եմ շատ չգիտեն, իր psika֊ն ու kore֊ն են շատ նուագում։
աւաղ, տոմսը կարելի ա առնել միայն idram֊ով, նոյնիսկ եթէ դռան մօտ։ ես ընկերոջս խնդրեցի առնի։
հա, տերեանի էն հրաշալի դահլիճում ա լինելու։
#լսելիք #երաժշտութիւն #միջոցառում #երեւան #տերեան
շատ վաղուց զգացել էի, որ ջերմուկ խմելով շատ աւելի հեշտ ա սոված մնալ։
իսկ վերջերս մի քանի վիդեօ էի տեսել, որ բոլորը խորհուրդ են տալիս սով պահելու ժամանակ օգտագործել միներալների որոշակի հաւաքածու, որը վաճառում ա կոնկրէտ մի ընկերութիւն։ ու զեղչ են տալիս եթէ իրենց յղումով մտնես։ ու բացատրում են, որ ասենք քեզ պէտք ա մագնեզիում, իսկ եթէ չունես, կալիումն էլ ա քչանում։
ահա, թէ ինչ են վաճառում՝
իսկ ահա թէ ինչ կայ ջերմուկում՝
եթէ ճիշտ եմ հասկանում, ամէնը նման չափի, ինչ իրենք են վաճառում։ բայց մենք ունենք ջերմուկ։
նատրիումը ջերմուկի կէս լիտրում 500֊ոտ ա, իրենք տալիս են 1000։ մագնեզիումը ջերմուկում 50֊ոտ ա, իրենց մօտ՝ 60։
բաւական նման ա։ երեւի ճիշտ էի ջոկել որ ջերմուկը թեթեւացնում ա անոթի մնալը։
ու տէնց։
#անոթի #ջերմուկ #հանքային_ջուր #էկրանահան #առողջութիւն
այն օրը բարձրաձայն մտածում էի՝
— եթէ «միջինոտ» «դասի» ես, կարող ես քեզ թոյլ տալ վարկով ձեռք բերել երեւանում տուն։
ոչ կենտրոնում։ իսկ քաղաքային միջավայրը հէնց կենտրոնում ա։
էդ տունդ լինելու ա գեհենային բարձրայարկում, անճաշակ ու ահաւոր։ ու ամաչելու ես ասես որ էս տանն ես ապրում։
կամ գուցէ առանց եկամտի վերադարձի առնես, ապա գուցէ խրուսչեօվկայում, կամ բրեժնեւեան բարձրայարկում։ վերջինը լրիւ գետտօ ա, իսկ խրուսչեօվկան փոքր պատուհաններով ա ու երբեմն շատ ցածր առաստաղով։ ու ոչ կենտրոնում։
իսկ քաղաքային միջավայրը կենտրոնում ա։ կան էլի տեղեր, օրինակ մամիկոնեանցը բաւականին քաղաքային ա, բայց մի քայլ էս կողմ՝ գեհենային կոմիտասը, մի քայլ էն կողմ՝ գեհենային ադոնցի երազը։
ու քսան տարի փող ես տալու բանկին։ ու աւելի շատ, քան եթէ վարձէիր, գուցէ։ նայած ոնց կպցնես։ բայց դու քսան տարի կպար վարկի։
ինչի՞ համար՝ երեւանի։ բայց երեւանում ի՞նչն ա լաւ՝ քաղաքային միջավայրը։ որը կենտրոնից դուրս չկայ։
ապա այն համար ես տալիս, որ մնաս խցանումների մէջ։ որ քշես աւտօ։ որ զզուես քշելուց։ որ ապրես նէնց տեղում որ չես ուզում դուրս գալ տանից, զի ահաւոր ա։ չես ուզում պատուհանից նայել, զի շրջակայ շէնքերն ահաւոր են։ ու հարեւանները չեն ուզում շէնքիդ նայել, զի ահաւոր ա։
էն ա տասնհինգ հազար վերցնում ես, առնում ես ստեփանաւանում տուն։ մի երկու տարում փակում ես։ ու բանկի ծառան չես այլեւս։
կամ այլ տարբերակ՝ չես առնում երեւանում, բայց վարձում ես կենտրոնում։ տալիս ես ապա քո աշխատավարձի զգալի մասը այդ վարձի։
ու էլի մտածում ես՝ ինչի՞ եմ էդ անում։
ու գնում ես առնում ես տուն ստեփանաւանում։ կամ գիւմրիում։
դէ, մարդկանց մեծ մասը նէնց արտօնեալ չեն, որ հեռավար աշխատեն։ էդ պատճառով էլ փողոցները լիքն են, մասնաւորապէս։
պլիւս համալսարանները, դպրոցները։
մէկ էլ, շատ կարեւոր էր ջոկելը (շուտ էր դա) որ ես չեմ կարող շատ մարդու հետ ընկեր լինել։ ու համայնքդ շատ մեծ չպէտք ա լինի։ շատ մեծի դէպքում շփոթւում ես, չես ջոկում։ փոքր տեղում էլ կարող ա լաւ եւ շատ բաւականացնող համայնք լինել։
եթէ լինեն բաւական քեզ համապատասխան մարդիկ։ բայց կը լինե՞ն երեւանից դուրս։ ինչքան տեսնում եմ՝ ամէն տեղ բաց մարդկանց համայնքներ կան, եւ վանաձորում, եւ գիւմրիում։ ամէն տեղ կարելի ա լիքը գրքերով սենեակներ գտնել։ ամէն տեղ կարդում են։ ամէն տեղ ինտերնետ ունեն։
ոնց մտածում էի՝ գալիս էի նրան որ երեւանն անիմաստ ա, եթէ բաւական արտօնեալ ես որ հեռավար աշխատես։
#երեւան
կէտի ու ծմակուտի ծանուցումները չէին աշխատում ամսի վեցից թէ եօթից, ինչ նոր երկաթով ու նոր համակարգով ենք։
էսօր վերջապէս ֆիքսեցի, աւելի ճիշտ էս գիշեր։
ու կրկին, կարդում եմ ամէնը, մտածում եմ, ինչ անկապ ա որ դիասպորայում չի, դիասպորայի ֆունկցիոնալը ինձ դուր ա գալիս։
ինչեւէ։
մինչ։
#սփիւռք