Կոնստանտին Զիբոլդը (Konstantin Sibold) ահագին հետաքրքիր դիջէյ ա։ #լսելիք
Կոնստանտին Զիբոլդը (Konstantin Sibold) ահագին հետաքրքիր դիջէյ ա։ #լսելիք
ընկերս նուէր էր առնում իր աղջիկներից մէկին (նա էլ ա աղջկայ տղաներից մէկը), ու ես մտածեցի, ինչ հաւէս պէտք ա որ լինի լինել տենց դեբիլ սթէյթում, երբ ունես ծնողական բնազդ, ուզում ես լաւը լինել ու նուէր անել, ու ուրախացնել, քանի որ ահաւոր գնահատում ես ինչ֊որ մէկին։ նախ որովհետեւ գնահատելը անփոխադարձ չի լինում, դա նոյնպէս սթէյթ ա, պրոցեսի սթէյթ, յետոյ էլ արդէն ծնողական բնազդ աղջիկների հանդէպ չես ունենում, քանի որ իրենց յոյզերին շատ կասկածով ես վերաբերւում, երկու պատճառով՝ մէկը, որ չգիտես իրական են, թէ չէ, միւսը, որ գիտես որ պայմանաւորուած են ասենք սոցիալական ստատուսովդ, կամ իրենց պատկերացրած աւելի կայացած, կամ ինքնավստահ տղայի տեղ են քեզ դրել, կամ գոնէ մտածում են (դեռ) որ այքիւդ իրենց այքիւ֊ից բարձր է, որը ընդհանուր առմամբ կրկին գենդերային կարծրատիպերի մասին ա։
ու էդ տենց տհաճ ա քանի որ ընկերութեան մասին չի, ու հաւասարութեան մասին չի։ ընկերութիւնն էլ, ահագին հաւասար մարդկանց մօտ կարող ա լինել, կարծում եմ, ասենք մենք գոհարի հետ «էրեխեքին» ման ենք տալիս, շփւում իրենց հետ, բայց ակնյայտ է որ իրենք մեզ ընկեր չեն, չի ստացւում որ գոհարը իր իմացած պատասխաններն իրենց հարցերին չասի, չի լինի ես յղում չտամ, ու էդ փոխադարձ չի։
#բնազդ #ընկերութիւն
էն օրը աչի հետ հահ֊ում թէյ էինք խմում, մի ծանօթ աղջիկ մօտեցաւ, ասաց՝ նստե՞մ, ծանօթացրի իրենց, ասացի՝
— աչ, նա տենց ներդոտ աղջիկ ա, չնայած շրթներկին։— վառ կարմիր շրթներկ էր քսել։
ու «ներդոտ աղջիկը» տենց զարմանքով նայեց, հարցրեց, ինչի՞, ի՞նչ հակասութիւն կայ որ։
ինձ թւում ա հէնց այդ հարցն ա պատասխանը, քանի որ եթէ ներդ աղջիկն ա շրթներկ օգտագործում, նա գիտակցուած ա դա անում, ու գիտի որ դրանով իրան դնում ա որոշակի գենդերային կարծրատիպերի, շաբլոնի մէջ, ու գիտակցում ա, որ ընդունում ա էդ շաբլոնը, ու ապա հարց ու զարմանք չի առաջանում, թէ ինչի՞, ի՞նչ կայ որ։
#աղջիկ #կարծրատիպ #շրթներկ #շաբլոն
ուրեմն յաարի համերգին հասանք, լիքը մարդ ա հաւաքուել, ոչ մէկին ներս չեն թողնում։
մենակ եթէ ինտերնետով առած տոմս ունէք։ ասում եմ՝ բայց գրած էր՝ որ դռան մօտ կը ծախէք։ ասում է՝ հա, երկու ժամ մինչ համերգը աւարտել ենք։ ասում եմ՝ էդ գրած չէր՝ ասում ա՝ ինձ սենց են ասել։ ասում եմ՝ տոմս էլեկտրոնայի ձեւով չեմ առել, քանի որ ձեր թիբիսի բանկը իմ մաստերը չի հասկանում։ դէ իրեն ինչ։ ահագին յուսահատ էի ու անկապ էի ինձ զգում։ հետադարձ կապ տենց չկայ։
հա իրենց թիբիսի֊ն, որով կազմակերպում են վաճառքը, ոչ ընդունում է իմ մաստերը, բոնոբո֊ի համար էլ չէր ընդունել, ոչ ընդունում է նիդերլանդական քարտեր։
յետոյ ներսում ինչ ծանօթ տեսայ, հարցրի, փաստօրէն ով ամերիկեան քարտ ունէր, կարողանում էին առնել։ ու պարզւում ա շատերը ունեն։
հա տենց յուսահատ կանգնած էինք՝ ընկերս ասաց՝ գնանք տուն։ ասացի՝ չէ, սպասենք։
ասաց՝ ի՞նչ սպասենք, անկապ լռուած ենք։
ասացի՝ չէ, այմ ին դենայալ, սպասիր։
ասաց՝ ի՞նչ սպասենք։
ասացի՝ չգիտեմ։ մտածեցի՝ ի՞նչ սպասենք։ ասացի՝ կարող ա մէկ էլ թողնեն, կամ մի ձեւ մանիպուլացնենք, կամ ինչ֊որ ծանօթ հայեր երեւան ով տոմս ունեն։ զգացի որ ամենաիրատեսականը դա է։
ու այդ պահին ճաղերի մուտքից ներս են գալիս երկու հոգի, աղջկան գիտեմ, պիքսարտում է աշխատել, միրզոյեանում ենք ծանօթացել։
ասում ա՝ մենք երկու աւելորդ տոմս ունենք, կարո՞ղ ա պէտք ա։
ես տենց յուսահատ էի, ու նա հէնց այդ պահին մտաւ, ու ես տենց բռնեցի իր ձեռքերը, հաւատս չէր գալիս, քիչ էր մնում լացէի յուզուելուց։
տենց, վճարեցինք իրենց տոմսի համար, չէին էլ ուզում վերցնել, հազիւ տուեցինք, մտանք։
այսօր ուսանողներից մէկը մօտեցաւ ապտակեց՝ ասաց՝ էս ինչ պարզ բաներ ես անցնում, ես էդ ամէնը գիտեմ։
մինչ այդ, մինչ դասի սկսուելը, խօսում էին, պատմում էր ինչքան շատ փող ա ստանում, ու ինչքան շատ ա իր հայրը փող աշխատում։ տենց հաճելի չէր էդ լսելը։
հա, ապտակեց, ու ինձ թւում ա, իրական դրդապատճառը ապտակի՝ ագրեսիւութիւնը հանելն էր, ու ասելը, պնդելը, թէ նա ինչ խելացի ու կիրթ ա։
էդ շատ լաւ ա որ կիրթ ա, պարզապէս ուզում եմ ասել, որ շատ բնութագրող ա մարդը ոնց ա ինքնահաստատւում, ասենք կարող ա կուրսեցիներին օգնելով, բացատրելով ինքնահաստատուել ու ցոյց տալ որ կիրթ ա, իսկ կարող ա՝ շեշտելով ուրիշների դեբիլ լինելը։
էս նոյնիսկ չեմ ուզում գրել, որովհետեւ ուզում եմ տեսնել ով ոնց ա ինքնահաստատւում, որ իմանամ ով ա նա իր կեանքում, ինքս միտք չտամ որ իրենք իրենց կեղծեն։ սովորել եմ մէկից էդ մտածողութիւնը։ :/
մենակութեանը նուիրուած փակ գրառման տակ իմ մեկնաբանութիւնը՝
ինձ թւում ա, նախ դէ մարդն ա միշտ մենակ, ըստ իր դիզայնի։
բայց էդ այլ շերտում։
իսկ այլ շերտում, աւելի «սովորական», շփման պահանջը կապ ունի այլ պահանջների հետ։ պահանջները ձեւաւորւում են մասնաւորապէս կեցութիւնից՝ չկայ ջուր՝ փնտրում ես ջուր, կարդացել ես գիրք, նայել ես ֆիլմ, պէտք ա մէկը, ով նոյն ֆիլմը նայել ա, որ քննարկէք։
այսինքն մարդիկ ով ունեն նման կեցութիւն ու արժէքներ, բայց նոյն արժէքների պարագայում նոյն ֆիլմը կարող ա այլ ձեւ մեկնաբանեն։ ու հետաքրքիր ա, քանի որ կարող ա մտքովդ չի անցել։
ու դա սովորական սոցիալական պահանջ ա։
հիմա հայաստանը իմ կարծիքով շատ բարդ տեղ ա ապրելու համար, իմ համար շատ բարդ ա, քանի որ իմ կեցութիւնը ըստ իմ հետաքրքրութիւնների նենց ա որ զգալիօրէն տարբերւում ա մարդկանց մեծ մասի կեցութիւնից։ ասենք անդրանիկը լուծում ա էդ խնդիրը թուիթերում տարբեր տեխնո մարդկանց հետ շփուելով, նա ունի կեցութիւն ըստ իր հետքրքրութիւնների, կարդացածի, ու փորձում ա էդ մարդկանց հետ շփուել, ով նոյն կեցութիւնը, հետաքրքրութիւնը ունեն։
ու նա շփւում ա անգլերէն, քանի որ ինչքան էլ ես կուզէի դիմադրել սոյն փաստին, բայց դէ ֆակտո, ոչ թէ դէ իւրո, հայերէնը որոշ թեմաներով շփման լեզու չի, տուպը էն պատճառով որ քեզնից բացի ոչ մէկ չի ցանկանում էդ թեմաներով շփուել։
եթէ ընդհանրացնենք՝ համայնքների պակաս։ իսկ դա երեւի կրկին հայաստանեան կեցութիւնից ա, ու ընդհանուր առմամբ արատաւոր օղակ ա։ որոշ ձեւի մարդիկ չկան, քանի որ իրենք էս հասարակութեան մէջ են ծնուել մեծացել, էս կեցութիւնն ունեն, միւս կողմից, իրենք էլ մեծանալով ձեւաւորւում են ըստ էս կեցութեան։
ու այստեղից էլ մենակութիւնը։
ու որոշ մարդիկ էլ համարձակութիւն են ունենում լքել երկիրը ու գուցէ իրենց էդքան մենակ չեն զգում։
իսկ գուցէ լքում են պարզապէս լաւ հեռուստացոյց ունենալու համար։ նայած ով ոնց։
ես կարծում եմ ինձ որոշ չափով լաւ կը զգայի դրսում, շփման եւ համայնքների, բայց եւ որոշ չափով չէ՝ քանի որ ինձ այստեղի համայնքներն են հետաքրքրում, ես ուզում եմ նրանց հետ, ում հետ կիսում եմ կեցութիւնը, ում հետ նոյնականանում եմ շփուել իմ ուզած ձեւով ու թեմաներից, բայց էդ գրեթէ անհնար ա։
ու ես ընտրում եմ մենակ մենակ գրել հայերէն ասենք լուսանկարչութիւնից կամ տեխնոլոգիաներից, չեմ ստանում ոչ մի արձագանք, ու կրկին լռում եմ։ յետոյ կէս տարին մէկ մի մարդ կը տեսնեմ, ով կասի մեղադրաբար՝ թէ դու չես գրում էլ, սրիկայ, ես քեզ կարդում էի, ես էլ կը շփութուեմ, յետոյ քանի օր անց մտքովս կանցնի որ պէտք էր ասել՝ բայց դու գոնէ մեկնաբանէիր, իմանայի գոյութեանդ մասին, շփում կը ստացուէր, իսկ հիմա ի՞նչ գրեմ որ մէկ ա շփում չկայ, ֆիդբեք չկայ։
ու տենց։ #կեցութիւն #հայաստան #հայերէն #մենակութիւն
իմ ինստան ու թուին մշտական հետեւել֊ապահետեւել պրոցես ա — ինչի՞ եմ ես սա տեսնում հոսքիս մէջ, էս ո՞վ ա, էլ ի՞նչ ա նկարել, ինչի՞ եմ ես սա լայքել, ինչի՞ եմ հետեւել, ֆսեօ, անֆոլոու, կամ վայ էս ինչ լաւն ա, հետեւեմ, ահա։ #համացանց