#սէրն ու #տարածութիւնն իրար կողք պէտք ա լին են։
չեմ կարողանում բացատրել, պէտք ա զգալ։
#սէրն ու #տարածութիւնն իրար կողք պէտք ա լին են։
չեմ կարողանում բացատրել, պէտք ա զգալ։
մտածեցի, որ տենց դուխով ասում ենք, թէ մարդն իր արտաքինը, հարդուերը չի ընտրում, ասում ենք թէ՛ մի՛ դատէք մարդուն արտաքինով՝ հարդուերով, այլ իր մշակութային, ինտելեկտուալ ու հոգեւոր շերտերով՝ սոֆթուերով, ոնց որ թէ նա իր սոֆթուերն ա ընտրում։
սակայն չէ՞ որ իր սոֆթուերը մեծ մասամբ պայմանաւորուած ա ժառանգականութեամբ, միջավայրով ու ընտանիքով։ (կներէք եթէ ձեզ թւում ա որ չի, ձեզ շատ բան ա թւում։ ես էլ կուզէի հաւատալ, բայց հաւատալով չի։)
իսկ եթէ մարդու ձգտումները, հետաքրքրութիւնները, խելքը, ճաշակը, զանազան յատկութիւնները՝ թէկուզ նոյնիսկ աշխատասիրութիւնը, կամ կամքը, իրենից շատ կախուած չէին, արդե՞օք իմաստ գնահատել մարդու սոֆթուերը որպէս իր նուաճում՝ դա մեր բոլորիս, մարդկութեան, հասարակութեան նուաճումն ա, պլիւս ժամանակն ա, եւ իհարկէ լիքը պատահականութիւններ։
ստացւում ա, որ մարդու աչքերի գոյնը, կամ մազերի խուճուճ կամ ուղիղ լինելը, նոյնքան իրենից կախուած չեն, որքան իր ասենք հետաքրքրութիւններն ու հմտութիւնները։ կամ նոյնքան իրենից կախուած են։
ու յաջողութիւնն էլ էդ մարդու նուաճումը չի, տարէք իրեն ասենք այլ երկիր, կամ այլ ժամանակ, ու տեսէք ի՞նչ յաջողութիւն ա նա ունենում։ բերէք լինուս տորուալդսին թէկուզ եւ էն ժամանակուայ հայաստան, նա լինո՞ւքս էր գրելու։ ոչ մինիքսի գիրք կար, ոչ համացանց, ոչ հետազօտութիւններ՝ միջավայր չկար։ նա ըստ երեւոյթին իր բարդոյթների ձեռքը աւելի երկար ու շատ տառապելու էր։ ոչ մի այլ բան։ կարող ա նոյնիսկ, եթէ բախտը բերէր, ջաւասկրիպտ գրէր, ու սիէսէս հաւաքեր։ ու նոյնիսկ սիրէր էդ գործը։
տենց, մի՛ հարցրու ո՞վ ունի կանաչ, կամ սեւ աչքեր՝ դու ունես։ մի՛ հարցրու ո՞վ ա ֆէյլ եղել կամ յաջողութեան հասել՝ դո՛ւ ես, դու։
վերջերս մի օր մաշտոցի այգու կողքի սեւ շէնքի (դա մինչ յեղափոխութիւն քաղաքապետարան էր) մօտով էի անցնում, թեքուեցի կողբացի, իսկ այնտեղ սպիտակ շորով աղջիկ ա, ու լուսանկաարիչ․ հարսանեկան լուսանկարներ են անում այդ շէնքի ֆոնին։
ու ես մտածեցի ինչ անկապ ա որ կեղծ ա լինում ֆոտոն, որ այդպէս բեմադրում են ու յատուկ կանգնում են, ու շէնքն անխնայ վիճակում ա, ձեզ էդ հետաքրքրո՞ւմ ա, աղունիկներ ջան, ու ի՞նչ կապ ունի էդ շէնքը ձեզ հետ, ու եթէ պատկերազարդում էք, ինչի՞ ձեզ ձեր իրական ծանօթանալը չբեմադրել, բաւական վե՞հ չի նայւում ձեր չափանիշներով։
իսկ յետոյ մտածեցի, որ շատ սազում են տենց նկարներն ամուսնական զոյգերին, քանի որ մէկ ա եւ իրենց յարաբերութիւնն ա հնարած, եւ էդ մասնակիցներն են մէկը միւսի համար հնարած, ու լրիւ բռնում ա էդ ամէնը հնարած իրականութեան հետ, էդ հէնց այսպէս ա շատ ճիշտ նկարել։
#ֆոտո #սէր #յարաբերութիւն
իսկ ես նկարներ եմ լցրել մատեան, ու աւելացրել եմ պիտակների խմբեր, որով կայքը աւելի ա նմանւում ֆոտոբլոգի ու մի քիչ իմաստաւորւում ա։