https://www.youtube.com/watch?v=VBCkC04ER0A
մարդը հեռուից հեռու աւելի լաւ ա հասկանում, ու նրանից ա որ կողքից ա կարողանում տեսնել, նրանից ա որ ոնց ասում են, անտառն ա տեսնում, եւ ոչ թէ ծառերը։
իհարկէ անճշտութիւններ կան դատողութիւնների մէջ, բայց ընդհանուր առմամբ հասկանում ա։
ա — ոչ հասուն հանրոթիւն ա, իրանց պէտք ա սիրահարուել, որ քուէարկեն։
բ — ոչ հասուն հանրութիւն ա, չեն հասկանում որ չքուէարկելը՝ քուէարկել ա։
գ — չեն տեսնում, այո, վրաստանի օրինակը, վրաստանի եւ ուկրաինայի պատմութիւնը այս հազարամեակի չգիտեն։
հիմա որ սկսեմ խորանալ, կասեմ որ ռուսաստանի վերջին պատմութեանն էլ ծանօթ չեն, ու ապա կը հասնեմ նրան, որ հայաստանի պատմութեանն էլ ծանօթ չեն։
գիտեմ մեծամիտ ա հնչում, որ իբր ես ծանօթ եմ, ու էսպէս սնոբական ինձ լաւ եմ զգում, թէ ինչ տեղեկացուած եմ, բայց ճիշտ եմ ասում՝
ա — վաղուց եմ ջոկել որ ուրիշին վատ լոյսի ներքոյ ցոյց տալով քեզ առանձնապէս լաւ չես ներկայացնում ու
բ — ահ ինչքա՛ն կուզէի ասածս հեռու լինէր իրականութիւնից։
բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)